ԱԽ-ում ԱՄՆ-ի հակաիրանական սցենարը ձախողվեց
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i85517-ԱԽ_ում_ԱՄՆ_ի_հակաիրանական_սցենարը_ձախողվեց
Եմենի ժողովրդի դեմ իր և Արաբիայի ոճրագործությունները կոծկելուն ուղղված քայլերի շրջանակում, Անվտանգության խորհրդում Իրանի դեմ մեղադրանքներ առաջ քաշելով, ԱՄՆ-ը ջանում էր ապակողմնորոշել միջազգային հանրությանը, սակայն այս անգամ էլ ձախողեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2018 08:04 Asia/Tehran
  • ԱԽ-ում ԱՄՆ-ի հակաիրանական սցենարը ձախողվեց

Եմենի ժողովրդի դեմ իր և Արաբիայի ոճրագործությունները կոծկելուն ուղղված քայլերի շրջանակում, Անվտանգության խորհրդում Իրանի դեմ մեղադրանքներ առաջ քաշելով, ԱՄՆ-ը ջանում էր ապակողմնորոշել միջազգային հանրությանը, սակայն այս անգամ էլ ձախողեց:

ԱՄՆ-ը ԱԽ-ի նիստում Բրիտանիայի առաջարկած օրինագիծը պաշտպանելով, նպատակ ուներ Իրանի դեմ մեղադրանք ներկայացնել ՝ Եմենում պատերազմի շարունակումը ծածկելու համար: Սակայն Ռուսաստանը վետո դրեց այդ բանաձևի վրա: 

Լոնդոնում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը, թուիթերում գրել է.«ԱՄՆ-ը երեք նպատակ էր հետապնդում: Առաջինը՝ Իրանը պետք է Եմենի դեմ պատժամիջոցների խախտող ճանաչվի: Երկրորդը՝ հրթիռային հարցի պատճառաբանությամբ, Եմենի մասին բանաձևը և թիվ 2231 բանաձևի իրականացումը  կապակցել և Իրանի հրթիռների հարցը դնել ԱԽ-ի օրակարգում,  երրորդ՝ Իրանին խախտող կողմ հայտարարելով, հնարավորություն ստեղծել Թեհրանի դեմ ԱԽ-ի կողմից նոր պատժամիջոցներ սահմանելու համար»:

Եմենին Իրանի կողմից սպառազինական օգնությունների տրամադրման վերաբերյալ մեղադրանքը պայմանավորված է անցյալ նոյեմբերին Եմենից Ռիադի օդանավակայանի ուղղությամբ արձակված հրթիռի հարցով: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին, հունվարին Պենտագոնում կեղծ քայլի դիմելով , ցուցադրեց զենքի որոշ մասեր, որոնք ինչպես ինքն էր  նշում, Իրանի կողմից Եմեն ուղարկված զենքի մասեր են: Նա փորձեց ԱԽ-ում ապացուցել Իրանի դեմ անհիմն մեղադրանքները, սակայն այդ բեմադրությունից մեկ ժամ էլ չէր անցել, երբ ԱՄՆ պաշտպանության մի քանի պատասխանատուներ հերքեցին նրա հնչեցրած մեղադրանքը:

ԱՄՆ սպառազինության վերահսկման միության նախագահ Դարիել Կիմբալը թուիթերում գրել էր .«Հիմարություն է, որ Սպիտակ տունը համոզված է, թե կարող է Միջինարեևլյան բախումներում Իրանի դերի մասին մտահոգություններ հայտնելով, շահել միջազգային աջակցություն և միջուկային համաձայնության իրավիճակը բարելավել ՀԳՀԾ-ից դուրս գալով կամ միջուկային պատժամիջոցներ սահմանելով»:

ԱՄՆ-ը և Արաբիան այն դեպքում են Իրանին մեղադրում Եմեն զենք ուղարկելու մեջ , երբ  վերջին տարիներին իրար հետ սպառազինական ամենամասշտաբային գործարքն են կնքել և տարատեսակ արգելված ռումբերով ու հրթիռներով , ամեն օր հարձակվում են Եմենի ժողովրդի վրա : Ռումբեր, որոնք կրում են ԱՄՆ սպառազինական ընկերությունների մակնիշները:

Ինչպես ԻԻՀ ԱԳ նախարարն է ասել, այն ինչ ՄԱԿ-ի ԱԽ-ում է տեղի ունենում, Եմենի վրա ոտնձգիչներին պաշտպանելու նենգ ցուցադրություն էր: Եմենի ճգնաժամի մեկնարկից ի վեր, Իրանը մշտապես ընդգծել է, որ դ«ա միակ լուծումը քաղաքական է և այդ շրջանակում չորս կետանոց նախագիծ է ներկայացրել, որտեղ կարևորվում են Եմենում անհապաղ հրադադարի հաստատումը, հումանիտար օգնությունների առաքումը, եմենական-եմենական ձևաչափով բանակցությունների անցկացումը և երկրում համապարփակ կառավարության ձևավորումը: Արդյունքում, Եմենը կարող է հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալ: Իսկ ԱՄՆ-ը մտածում է միմիայն պատերազմի ու մարդկանց կոտորելու մասին:

Ամերիկացի գրող և մարդու իրավունքների ակտիվիստ Քեյթի Քլեյն ասել է .«ԱՄՆ-ը ՄԱԿ-ում հրթիռ ցուցադրելու փոխարեն, պետք է կանգներ Արաբիային վաճառված չորս ամերիկյան նավերից մեկի կողքին, որոնք պաշարել են Եմեն տանող նավահանգիստները ՝ խոչընդոտելով այդ երկիր դեղորայքի ու սննդի առաքումը»: