Մարդու իրավունքների խորհուրդը և այդ կառույցին պարտադրված երկակի քաղաքականությունները
Ժնևում անցկացվում է մարդու իրավունքների խորհրդի 37-րդ համաժողովը:
Այս համաժողովը առիթ է ստեղծել որպեսզի պարզաբանվի մարդու իրավունքների ոլորտում երկակի քաղաքականությունների վերաբերյալ հայացքները, քննադատություններն ու կարծիքները: Համաժողովում ունեցած ելույթի ընթացքում, Իրանի արդարադատության նախարար Սեյեդ Ալիռեզա Ավային անդրադարձել է առկա իրականություններին և արևմուտքի երկակի վերաբերմունքի ստվերի տակ մարդկային իրավունքների ոլորտի մարտահրավերներին:
Անդարադառնալով Սառը պատերազմի ժամանակաշրջանում մարդու իրավունքների ոլորտում դերակարար երկու բևեռներին, Իրանի արդարադատության նախարարն ասել է.«Այդ դասակարգումը համաշխարհային մասշտաբով երկու քաղաքական համակարգերի ստեղծման պատճառ դարձավ, ինչը բացասական ազդեցություն ունեցավ մարդկային իրավունքների ոլորտի ստանդարտների ձևավորման վրա: Ցավոք ներկա ժամանակաշրջանում նույնպես տեսնում ենք այդ երկակիության հետևանքները և մարդու իրավունքների իրական հասկացությունը որոշ երկրների մենաշնորհային իրավունքն է համարվում»:
Անդրադառնալով միջազգային կառույցների կողմից հրապարակված այդ ոլորտին առնչվող պաշտոնական տվյալներին, Թեհրանի համալսարանի միջազգային հարաբերությունների ճյուղի դասախոս դոկտոր Էբրահիմ Մոթաղին ասում է.«Աշխարհի տարբեր կողմերում ԱՄՆ-ն ունի 350 ռազմաբազա ու անվտանգության կենտրոններ, որոնցից շատերում մարդկային իրավունքների խախտում է տեղի ունենում, ինչի դեմ բազիցս բողոքել են եվրոպական երկրները»:
Սակայն ԱՄՆ-ն որպես մարդկային իրավունքների ինքնակոչ պաշտպան, ալոց դեմ մարդու իրավունքների խախտման մասին հայտարարություններով քննադատում կամ շրջափակման է ենթարկում նրանց: Սա այն դեպքում, երբ ԱՄՆ քաղաքացիների մի մասը, հատկապես՝ սևամորթները, գաղթականները, արտասահմանցիներն ու բիկները, տառապում են մարդու իրավունքների խախտումներից ու խտրական քաղաքականություններից:
Անդարդառնալով արևմուտքում մարդու իրավունքների ոլորտում առկա իրականություններիմյու կողմին, Թեհրանի համալսարանի իրավաբանության ու քաղաքական գիտությունների դասախոս դոկտոր Աբու Մոհամմեդ Ասգարխանին ասում է.«Մարդու իրավունքների խախտման ոլորտում ԱՄՆ-ն առաջին տեղն է զբաղեցնում: Նման դեպքերից կարող ենք հիշել տարբեր երկրներում Սպիտան Տան կողմից ծրագրած ու իրականացրած տասնյակ հեղաշրջումները»:
Մարդու իրավունքների խախտման բացահայտ նմուշներից են Պաղեստինի բռնահարված ժողովրդի դեմ Իսրայլեի հանցագործությունները և արևմուտքի կողմից ցուցաբերվող աջակցությունը: Եմենի դեմ պատերազմը նույնպես այդ ոլորտի դառը իրականություններից է: Եմենի դեմ իրականացված ծավալուն շրջափակման պատճառով, այդ երկրում դադարել են ներմուծումները՝ սկսած սննդամթերքից մինչև վառելիք և 17 մլն. եմենցիներ կանգնած են սովի շեմին:
Անդրադառնալով Իրաքի դեմ հարձակման ընթացքում ԱՄՆ-ի հանցագործություններին Իմամ Հոսեյնի անվան համալսարանի իրավաբանության խմբի դոցենտ Սոհրաբ Սալեհին ասում է.«Այն ամենը ինչ կատարեցին Իրաքի բռնագրավողները, շատ ավելին էր քան մի ռեժիմի փոփոխություն: Այդ երկիրը բռնագրավողներն օգտագործեցին չթույլատրված զնեքեր, այդ թվում՝ քիմիական ու կաստերային ռումբեր, սպիտակ ֆոսֆորի և թուլացված ուրանի փամփուշտներ, ինչը վատ հետևանքներ ունեցավ այդ երկրում ու ինչ-որ չափով տարածաշրջանում»:
Այդ երկակի քաղաքականությունների ազդեցության տակ, մարդկային իրավունքների միայն արտաքին տեսքն է մնացել: Այդ երևույթը հանգեցրել է այնպիսի հետևանքների, ինչպիսիք են քաղաքական ընտրովի մոտեցումներն ու երկակի ստանդարտները: