Ամերիկացիներին անհանգստացնում են Թրամփի ռասիստական քայլերի հետևանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i85629-Ամերիկացիներին_անհանգստացնում_են_Թրամփի_ռասիստական_քայլերի_հետևանքները
ԱՄՆ ժողովրդի կեսը այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին համարում է ռասիստ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 01, 2018 14:34 Asia/Tehran
  • Ամերիկացիներին անհանգստացնում են  Թրամփի ռասիստական քայլերի հետևանքները

ԱՄՆ ժողովրդի կեսը այդ երկրի նախագահ Դոնալդ Թրամփին համարում է ռասիստ:

Associated Press լրատվական գործակալության վերջերս  անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն՝ հանրային հարցերով հետազոտությունների կենտրոնը, մեծահասակների 57 տոկոսը, այդ թվում 10 սևամորթներից 8-ը ,  իսպանացիների երեք չորրորդը և սպիտակամորթների կեսը, Թրամփին անվանել են ռասիստ: Ամերիկացիների 57 տոկոսը համոզված է, որ Թրամփի վարած քաղաքականությունները բացասական են համարվում մուսուլմանների համար, իսկ 56 տոկոսի կարծիքով, այդ քաղաքականությունները կարող են  շատ վատ հետևանքներ ունենալ իսպանացիների համար: Սևամորթների մեկ քառորդը  կարծում է, որ այդ քաղաքականությունները սևամորթների համար ավերիչ են:

Էմիլի Սուանսոնը և Ռուսել Կոնտրերասը Associated Press-ի զեկույցում գրել են.«Այս սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ ԱՄՆ հասարակությունը Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո ռասայական խմբերի է բաժանվել, ինչի վկայությունն են սպիտակամորթ ազգայնականների երթը,  և տեղի ունեցած արյունալի բախումները, Թրամփի կողմից  աֆրիկյան երկրները «կեղտոտ հետնախորշեր» անվանվելը և Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նրա պահանջը:

Վերջին մեկ տարվա ընթացքում  Միացյալ Նահանգներումռասիստական տրամադրություններն աճել են : Թրամփը ԱՄՆ քաղաքացիների ռասիստական կրքերը բորբոքելով հաղթեց նախագահական ընտրություններում: Նախագահության համարյա 15 ամիսների ընթացքում Թրամփը բազմաթիվ  քայլեր է կատարել ռասիստական հոսանքներին խրախուսելու ուղղությամբ: Նա մեքսիկացիներին անվանել է աշխարհի ամենահանցագործ ազգերից: Օգտագործելով «արմատական ահաբեկիչ մուսուլմաններ» բառակապակցությունը, նա արգելել է մուսուլմանների մուտքն ԱՄՆ:

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Շարլոթսվիլ քաղաքում աջակողմյան ազգայնականների երթի ընթացքում  արյունալի բախումներ տեղի ունեցան հակառասիստ ակտիվիստների և սպիտակամորթ ազգայնականների  միջև: Միջադեպից հետո Թրամփը հրաժարվեց աջակողմյան ծայրահեղականներին դատապարտել և նույնիսկ որոշ ժամանակ անց իր թուիթերյան էջում  հակաիսլամական լուսանկարներ հրապարակեց բրիտանական ռասիստական հոսանքից, որպեսզի այդ սոցցանցին հետևող ավելի քան 40 միլիոն մարդ դիտի այդ նկարները:

Այս իրավիճակը պատճառ է դարձել, որ ամերիկացիների կեսը հայտարարեն, որ ԱՄՆ-ում ռասիստական տրամադրություններն աճել են : 

Associated Press-ի անցկացրած սոցհարցման մասնակիցների կեսը կարծում են, որ աֆրո-ամերիկացիների նկատմամբ ավելի շատ խտրականություն կկիրառվի: Հարցվողների մոտ 60 տոկոսը հայտարարել են, որ առաջիկա տարում մուսուլմաններն ու էմիգրանտները կհայտնվեն ավելի ծանր պայմաններում:

Թվում է, որ ԱՄՆ-ում ռասիստ նախագահի իշխանության գալով , այդ երկրում ռասայական ճեղքվածները նորից գլուխ են բարձրացրել, մինչդեռ ակնկալվում էր, որ 1950-ական և 1960-ական թվականներին քաղաքացիական իրավունքների շարժման արձանագրած հաջողությունների արդյունքում, այդ երկրում կվերանան ռասայական ճեղքվածքները:Նման իրավիճակը վտանգավոր է լինելու ԱՄՆ-ի նման բազմամշակույթ ու բազմազգ երկրի համար և կարող է հանգեցնել արյունալի բախումների: