ԱՄՆ-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i85751-ԱՄՆ_ը_երկարաձգել_է_Ռուսաստանի_դեմ_պատժամիջոցները
ԱՄՆ կառավարությունն ուրբաթ օրը ևս մեկ տարով, մինչև 2019 թ.-ի մարտ ամիսը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները , որոնք սահմանվել էին Ղրիմի կցման պատճառով: 2018 թ. հունվարի 26-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակեց «Կրեմլյան զեկույցը», որում ընդգրկված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապեր ունեցող անձիք, որոնց համար նախատեսված են ամերիկյան պատժամիջոցները: Ցուցակում ընդգրկված են 210 անուններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2018 08:28 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԱՄՆ կառավարությունն ուրբաթ օրը ևս մեկ տարով, մինչև 2019 թ.-ի մարտ ամիսը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները , որոնք սահմանվել էին Ղրիմի կցման պատճառով: 2018 թ. հունվարի 26-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակեց «Կրեմլյան զեկույցը», որում ընդգրկված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ կապեր ունեցող անձիք, որոնց համար նախատեսված են ամերիկյան պատժամիջոցները: Ցուցակում ընդգրկված են 210 անուններ:

2014 թվականից ի վեր Ուկրաինայում քաղաքացիական բախումներից և Ղրիմը Ռուսաստանին կցվելուց հետո, ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել: Վաշինգտոնի այդ քաղաքականությանը հետևել է նաև Եվրամիությունը: ԱՄՆ-ի այդ քայլն ապացուցում է, որ Վաշինգտոնը վճռակամ է տարբեր պատճառաբանություններով շարունակել այդ ճնշումները: ԱՄՆ-ի համար պատրվակ են ծառայել Ուկրաինայի արևելքում Մոսկվայի միջամտությունը և ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու հարցում Մոսկվայի դերակատարության վերաբերյալ հայտարարությունները: 

Այնուամենայնիվ Եվրոպան համաձայն չէ Ռուսաստանի դեմ ԱՄՆ միակողմանի ու նոր պատժամիջոցներին : Ռուսաստանի դեմ իր պատժամիջոցները շարունակելով, Եվրամիությունը պահանջում է հարգել այդ հարցում առկա կարմիր գծերը: Ռուս վերլուծաբան Ալեքսեյ Մուխինի համոզմամբ, ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր պատժամիջոցների հեղինակները մեծ սխալ են թույլ տվել: Թեև Դոնալդ Թրամփը ցանկանում է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները և նույնիսկ համագործակցել միջազգային որոշ հարցերում , սակայն Սպիտակ տան համաձայնությամբ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ծավալման կապակցությամբ Կոնգրեսի քայլերի հետևանքով զրոյացան երկկողմ հարաբերությունների բարելավման բոլոր շանսերը: 

Այսօր Թրամփի կառավարությունը կանգնելով Կոնգրեսի կողքին, ցանկանում է մեծացնել Մոսկվայի դեմ ճնշումները: Հատկապես ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության հրապարակումից հետո, որտեղ Ռուսաստանը ԱՄՆ-ն ուղղված սպառնալիք է ներկայացվել, նման դիրքորոշման ենթահողը մեծացել է: Վաշինգտոնի և Մոսկվայի միջև անվտանգության լարվածությունը սրվելով, Թրամփի կառավարությունը ևս ընտրել է Ռուսաստանին ճնշելու տարբերակը: Վերջին օրերին երկու երկրի միջև միջուկային սպառնալիքներ են հնչել և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նոր սպառազինության բացահայտումը հանդիպել է ամերիկացիների խիստ հակազդեցություններին: Պուտինը հավաստիացրել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը չի հաջողել: Արևմուտքը ձախողել է Ռուսաստանի ռազմական ուժը թուլացնելու գործում: Ռուս քաղաքագետ Սերգեյ Ռուգովի համոզմամբ՝ այսօր Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև սառը պատերազմ է ընթանում: Չնայած Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի կողմից ճնշումների խստացմանը, Ռուսաստանի և Արևմուտքի միջև գործակցությունների անցյալը ցույց է տալիս, որ ռուսները ոչ միայն դիմանում են Արևմուտքի ճնշումները, այլև փոխադարձ քայլեր ձեռնարկելով, պատժամիջոցները սպառնալիքից  վերածել են հնարավորությունների :