ՀՀ-ում առաջին անգամ երկրի նախագահն ընտրվել է Ազգային ժողովի կողմից
Հայաստանի ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ երկրի նախագահ ընտրեց Հանարապետական կուսակցության ներկայացրած թեկնածու Արմեն Սարգսյանին:
Սերժ Սարգսյանի նախագահության շրջանը ավարտվելու է առաջիկա ապրիլ ասմին։ Այս կապակցությամբ վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարարը հստակեցրել է. «Նախագահական ընտրություններից հետո շարունակվելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները»:
Այդ կապակացությամբ, ՌԴ-ի միջազգային հարցերի խորհրդի բարձրաստիճան վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն ասել է. «Չնայած որ Հարավային Կովկասի երեք հանրապետություններում բարեփոխումներ են իրականացվել՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեծ ակնկալիքներ չպետք է ունենանք, քանի որ երկրում ուժային կառուցվածքի փոփոխության ժամանակ, ցակացած բանաձև, կամ մեկնաբանություն ու նույնիսկ այդ խնդրի շուրջ համաձայնության գալու մասին չնչին անդրադարձ կարող է հիմնովին փոփոխության ենթարկել հասարակության կարծիքը»: Չնայած բոլոր լավատեսական ու հոռետեսական մեկնաբանություններին պետք է ասել, որ նախկինում Հանրապետական կուսակցության թեկնածու Արմեն Սարգսյանը Հայաստանի դեսպանն է եղել Բրիտանիայում, ով Հայաստանի ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջադրվեց որպես իշխող կուսակցության թեկնածու: Արմեն Սարգսյանի կարևորագույն առավելությունը Բրիտանիայի կառավարության ու դիվանագետների հետ սերտ հարաբերությունն է: Այդ է պատճառը, որ փորձագետները Արմեն Սարգսյանին որպես թեկնածու առաջադրելը՝ տարածաշրջանի իրավիճակի վերաբերյալ ՀՀ իշխող կուսակցության ճշգրիտ հայացքների ու հարուստ փորձի արդյունքն են համարում:
Հայաստանն ու Ադրբեջանը անկախացումից դեռ 3 տարի առաջ սահմանային ու տարածքային լարվածություն են ունեցել: Փաստորեն պետք է ասել. «Հայաստանի ու Ադրբեջանի կարևորագույն խնդիրը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանին տիրանալու խնդիրն է»: Հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանի տնտեսությունը կախված է նավթի ու գազի արտահանումներից և այդ երկրի տնտեսության զարկերակը ենթակա է Բրիտանիայի կառավարական նավթային ընկերություն՝ «British Petroleum»-ի որոշումներին, պետք է ասել, որ Հայաստանի գալիք նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրումը բավականին խելամիտ քայլ է Հայաստնաի կողմից: Փաստորեն բրիտանական BP բազմազգ ընկերությունը, որը 1994թ. Ադրբեջանի ժամանակի ղեկավարների հետ ստորագրեց «Դար» պայմանագիրը՝ իր մենաշնորհն է դարձրել նույնիսկ Ադրբեջանի տնտեսության վրա անմիջական ազդեցություն ունեցող հիմական որոշումների ընդունումը: ՌԴ-ի ճանապարհով Ադրբեջանի նավթի արտահանումների դադարեցումը և Վրաստանի ճանապարհով նավթի ու բնական գազի արտահանումների ավելացումը կարևորագույն որոշումներ են, որոնք կայացվում են բրիտանական BP ընկերության կողմից՝ առանց հաշվի առնելու Ադրբեջանի կարծիքը: Այս կարգավիճակը մեծ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության ապագա զարգացումների համար, որովհետև Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային հակամարտությունը դուրս է բերվում ՌԴ-ի մենաշնորհից: