ԻԻՀ-ՌԴ տնտեսական համատեղ նիստը և երկու երկրի ռազմավարական համագործակցության զարգացումը
Իրանի իսլամական հանրապետության ֆիանսնաների նախարարի ներկայությամբ, մարտի 5-ին Մոսկվայում կայացել է ԻԻՀ-ՌԴ առևտրա-տնտեսական համագործակցությունների համատեղ հանձնաժողովի 14-րդ նիստը:
Իրանի ֆինանսների նախարար Մասուդ Քարբասյանի գլխավորած 75 հոգանոց պատվիրակությունը Մոսկվա է ժամանել կիրակի օրը: Հանձնաժողովի նիստին մասնակցելու են պետական ու մասնավոր սեկտորների պաշտոնյաներ:
Նիստի իրանցի և ռուս համանախագահներն աշխատանքային 14 կոմիտեների շրջանակում քննարկելու են էներգետիկայի, տրանսպորտի, ճանապարհային, առևտրային ու մաքսային, առողջապահության ու գյուղատնտեսության տարբեր ոլորտներում ներդրումային ու առևտրա-տնտեսական նախագծեր: Ռուսական կողմի համանախագահն է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Նիստի օրակարգում են երկու կարևոր հարցեր՝ ՀԳՀԾ-ի քննարկումը և Իրանի ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման համատեքստում Կոնգրեսի որոշումների դիմակայումը: Նմանօրինակ կարևոր հարցերն անհրաժեշտ են դարձնում ԱՄՆ որոշումների հետևանքները մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Իրան-Ռուսաստան առևտրի պալատի նախագահ Ասադոլլահ Ասգյարօլադին Թեհրան-Մոսկվա հարաբերությունների մասին ասել է.«Վերջին չորս տարիներին կողմերը հարաբերություններում փոփոխությունների ականատես են եղել»: Այս նիստը չափազանց նշանակալի է երեք առումներով:
Առաջինը՝ Իրան-Ռուսաստան տնտեսական ռազմավարական հարաբերությունների զարգացման նշանակությունը և հարևանների համար այդ համագործակցության շահեկան լինելու փաստն է: Երկրորդը ՝ համատեղ սպառնալիքների դիմագրավման ուղղությամբ սիներգիայի ծավալման անհրաժեշտությունն է: Իսկ երրորդը ՝ նիստում «Հյուսիս-հարավ» միջանցքի առանցքով տարածաշրջանային համագործակցությունների բազմազանության կարևորումն է: Այդ տարանցիկ ճանապարհով հնարավոր է Իրանի տարածքով կապ հաստատել Ադրբեջանի, ապա՝ Ռուսաստանի, որից հետո Եվրոպայի հյուսիսային ու արևելյան , պարսիցծոցյան ու ենթամայրցամաքային երկրների միջև : Նախագծի շրջանակում իրականացվելու են ԵԱՏՄ-ի այլ ծրագրեր, որոնք նպաստելու են տրածաշրջանային հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանը:
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին 2017 թվականի նոյեմբերին Թեհրանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպմանը շահավետ է բնութագրել ԱՄՆ-ի պատժամիջոցներ դեմ ուղղված Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը, նշելով.«Ամերիկացիները ցավոք շարունակում են իրենց քաղաքականությունը և պետք է խելամիտ քայլերով ու ճիշտ ճանապարհով նրանց հետ վերաբերվել»:
Պուտինն իր հերթին Իրանը համարել է «ստրատեգիական գործընկեր» և «մեծ հարևան» , նշելով, որ իր երկիրը ցանկացած հնարավորություն օգտագործելու է ՝ բազմակողմանի հարաբերություններն ընդլայնելու համար:
Այս բոլորն ընդհանուր առմամբ խոսում են այն մասին, որ Իրան-Ռուսաստան հարաբերությունները նոր փուլ են թևակոխել , որի ռազմավարական նպատակներից մեկը ՝ տարածաշրջանային ճգնաժամերին համապատասխան հարաբերությունների զարգացումը և համատեղ սպառնալիքների դիմագրավումն է: