Զգուշացում ՝ ՀԳՀԾ-ի ձախողման մասին
ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն երկուշաբթի օրը Վճռադատ խորհրդի բացման նիստում ընթերցված հաղորդագրության մեջ զգուշացրել է ՀԳՀԾ-ն չեղարկելու ԱՄՆ-ի ճնշումների կապակցությամբ: Ամանոն հավաստիացրել է, որ Իրանի հետ միջուկային համաձայնությունը մեծ ձեռքբերում էր և ՀԳՀԾ-ի պարտությունը միջուկային ստուգման համակարգի համար մեծ պարտություն կլինի:
Միաժամանակ, Թեհրանում Ֆրանսիայի արտգործնախարարը բանակցությունների օրակարգում է եղել ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի անհավատարմության հետևանքները:
Երկուշաբթի օրը Թեհրանում Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահն ընդգծելով անվտանգության, կայունության ու տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունն, ասաց. «ՀԳՀԾ-ի չեղարկման դեպքում վնասվելու են բոլորը»:
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Թեհրանում իրանցի պաշտոնատարների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ Եվրոպան, հատկապես՝ Ֆրանսիան, շահագրգռված է, չնայած ԱՄՆ-ի ճնշումներին, գործադրել ՀԳՀԾ-ի համաձայնությունը:
Այդուհանդերձ, Իրանը քննադատում է ՀԳՀԾ-ի իրագործման հարցում եվրոպացի պաշտոնատարների որոշ հայտարարություններն ու քայլերը և ԱՄՆ-ի ճնշումներից ազդվելը:
Միջազգային հարաբերությունների փորձագետ Սաբահ Զանգյանեն համոզված է, որ ԱՄՆ-ը փորձում է չեղարկել ՀԳՀԾ-ն և Իրանի դեմ շրջափակումները մեծացնելով, ավելացնել նաև ճնշումները:
Այդ առնչությամբ մի քանի ուշագրավ կետեր կան, որոնք կրկնված են թվում, սակայն հարկավոր է դրանք ընդգծել.
Նախ՝ Թրամփն ու Սպիտակ Տունը իրավասություն չունեն ՀԳՀԾ-ի մասին կարծիք հայտնելու համար: ՄԱԳԱՏԷ-ն Յուկիա Ամանոյի միջոցով տասը անգամներ հայտարարել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմության մասին:
Երկրորդ՝ ՀԳՀԾ-ն շահեկան է Իրանի համար, սակայն եթե ԱՄՆ-ի կամայականության ու անխոհեմության պատճառով այն խաթարվի , բնականաբար Իրանը ևս համապատասխան քայլի կդիմի:
Երրորդը՝ Եվրամիության անդամ երկրների ընդունած որոշումն ու հակազդեցությունն է այդ կապակցությամբ:
Նորվեգացի քաղաքական գիտությունների դասախոս և փորձագետ Սուր Լուդգարդն ասել է.«Նման քայլերը քաղաքական միտում ունեն: Իրանը կատարելապես հարգում է համաձայնությունը և ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է այդ մասին: Եվրամիությունը նույնպես կատարում է իր հանձնառություններն այդ ուղղությամբ և դա այն պատճառով, որ քաղաքական ներդրում է կատարել այդ ուղղությամբ և Եվրամիության համար Իրանի հետ համագործակցությունը տնտեսական մեծ շահ ունի»:
Իրականում Թրամփի ավերիչ քաղաքականությունները մտահոգություն են պատճառել Եվրամիությանը: Հետևաբար այդ ուղղությամբ որևե բան չխորհելու և Եվրոպան ԱՄՆ-ի անտրամաբանական քայլերից զերծ չմնալու դեպքում, տուժելու է քաղաքական այս խաղում: