Մամուլի տեսություն 16-03-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i86761-Մամուլի_տեսություն_16_03_2018
Ամերիկյան մի պարբերաթերթ ՀԳՀԾ-ի պահպանման նպատակով ԱՄՆ-ի նախագահի հետ բանակցության համար առաջարկներ է ներկայացրեց այդ երկրի Կոնգրեսին ու Եվրոպային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 16, 2018 08:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16-03-2018

Ամերիկյան մի պարբերաթերթ ՀԳՀԾ-ի պահպանման նպատակով ԱՄՆ-ի նախագահի հետ բանակցության համար առաջարկներ է ներկայացրեց այդ երկրի Կոնգրեսին ու Եվրոպային:

Ֆարս

«Ֆարին Աֆեյրզ»-ը Եվրոպային հորդորել է ՀԳՀԾ-ի պահպանման համար բանակցել Թրամփի հետ

 

Ամերիկյան մի պարբերաթերթ ՀԳՀԾ-ի պահպանման նպատակով ԱՄՆ-ի նախագահի հետ բանակցության համար առաջարկներ է ներկայացրեց այդ երկրի Կոնգրեսին ու Եվրոպային:

 Ամերիկյան «Ֆարին Աֆեյրզ» պարբերաթերթը ՀԳՀԾ-ի չեղարկման համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին զուգահեռ դրա պահպանման համար որոշ լուծումներ է ներկայացրել:

Արտաքին քաղաքականության փորձագետ և Իրանի միջուկային ծրագրի հարցով վերլուծաբան Իլան Գոլդենբերգը և էներգիայի ու պատժամիջոցների հարցերի վերլուծաբան Էլիզաբեթ Ռոզենբերգն այդ առաջարկները ներկայացրել են  «Ֆարին Աֆեյրզ» պարբերաթերթում տպագրված «Ինչպե՞ս փրկենք ՀԳՀԾ»-ն խորագրով հոդվածում:

Վերլուծաբաններն անդրադառնալով ՀԳՀԾ-ի թերությունները սրբագրելու համար Թրամփի կողմից եվրոպական երկրներին ներկայացված վերջնագրին, գրել են. «Թրամփի գլխավոր գանգատն այն է, որ Իրանի միջուկային ծրագրի համար նկատի առնված որոշ սահմանափակությունների ժամկետն առաջիկա 10-ից 15 տարվա ընթացքում ավարտվելու է»:

Թրամփը նաև մտահոգություն է հայտնել Լիբանանի Հեզբոլլահին Իրանի կողմից ցուցաբերվող հովանավորության կապակցությամբ և քննադատել է ՀԳՀԾ-ում Իրանի հրթիռային ծրագրի մասին կետերի բացակայությունը: «Ֆարին Աֆեյրզ»-ի վերլուծաբաններ ընդգծել են, որ Եվրոպան կիսում է Թրամփի մտահոգությունները, բայց ըստ երևույթին անիրական է թվում Թրամփի այն ակնկալիքը, որ միջուկային համաձայնությունը պիտի կարգավորի Իրանի խնդիր հարուցող բոլոր աշխատանքներն:

«Միջազգային դիվանագիտության փոթորկալի աշխարհում անհնար է հանգել անթերի մի համաձայնության»,-գրում են հոդվածագիրներն առանց ՀԳՀԾ-ն ոտնահարելու դրա սրբագրման համար ներկայացնելով որոշ առաջարկներ:

Գոլդենբերգն ու Ռոզենբերգը գրում են. «Առավել բարդ հարցը վերաբերում ՀԳՀԾ-ի այն կետերի երկարաձգմանը, որոշ ժամկետը սպառվում է: ԱՄՆ-ն պահանջում է, որ առավելագույնը 5060 ցենտրիֆուգներ և կամ առավելագույնը 300կգ ցածր տոկոսով հարստացված ուրան պահելու Իրանի սահմանափակությունը մշտական դառնա: Այս պահանջը կարծր դիրքում է կանգնեցնում է եվրոպացիներին, քանի որ նրանք խորապես ցանկանում են պահպանել միջուկային համաձայնություն ու փոփոխություն չմտցնել դրա կետերում»:

Նրանք ընդգծում են. «Երկարատև լուծումը կարող է համաձայնագրի նոր նախագծի մշակումը լինել, որտեղ պիտի երկարաձգվեն ՀԳՀԾ-ի այն կետերը, որոնց ժամկետը սպառվում է և դրա դիմաց Իրանին նոր խրախուսիչներ առաջարկել, այդ թվում որոշ այլ պատժամիջոցների վերացումը և կամ Իրանի հետ միջուկային էներգիայի խաղաղանպատակ մի ծրագրում համագործակցությունը: Դա սպառազինական համաձայնությունների աշխարհում ընդհանրացած ձև է»:

«Ֆարին Աֆեյրզ»-ի հոդվածի հեղինակներն ընդգծել են, որ նման կողմնակի համաձայնությունները պիտի մի քանի տարի անց իրականություն դառնան և դրա համար Թրամփի կողմից քանիամսյա ժամկետ նշանակվելը միայն հանգեցնելու է «Արհեստական մի ճգնաժամ»-ի:

Նրան այնուհետև ընդգծել են, որ այս կապակցությամբ ամենագործնական այլընտրանքը կարող է լինել այն, որ Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան ու ԱՄՆ-ն համատեղ հայտարարություն հրապարակելով ընդգծեն առաջիկա տարիների ընթացքում ՀԳՀԾ-ի նման կետերի շուրջ բանակցության համար իրենց ցանկությունն ու լրացուցիչ համաձայնությունների համար ռազմավարության մշակման անհրաժեշտությունը:

Ամերիկացի վերլուծաբանների համոզմամբ Իրանը չնայած եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի հայտարարության հետ հակառակության, սկզբնական փուլում մինչև այնքան ժամանակ, երբ ՀԳՀԾ-ի ուղղակի ոտնահարման մասին ապացույցներ չլինեն հավատարիմ կմնա դրան:

«Թեհրանը չի ցանկանում համաձայնության փլուզման պատասխանատու ճանաչվել, քանի որ այդ դեպքում կրկին միջազգային մեկուսացման ու խիստ շրջափակումների կենթարկվի: Թեհրանն ամենայն հավանականությամբ երկարատևում կընդունի լրացուցիչ համաձայնությունը, հատկապես եթե ՀԳՀԾ-ի մյուս կողմերը դրան հավատարիմ մնան ու Իրանի դիմաց նոր առաջարկություններ անեն»,-գրել են ամերիկացի փորձագետները:

Գոլդենբերգն ու Ռոզենբերգը հոդվածի վերջում եվրոպական երկրներին կոչ են արել, որ եթե Թրամփը ՀԳՀԾ-ից հրաժարվելու որոշում ընդունի, նրան թույլ տան, որ միայնակորեն կրի այդ որոշման պատասխանատվությունը:

«Նոր համաձայնության ճամբին գլխավոր արգելքը լինելու է ինքը՝ Թրամփը: Նա հայտնի է համաձայնությունների շրջագծում ստանձնած պարտավորություններից հրաժարվելով և միջազգային համաձայնությունների մանրամասնություններն անտեսելով: Հետևաբար Կոնգրեսում ու Եվրոպայում համաձայնության պաշտպանները Թրամփի վարչակազմի հետ բանակցության ժամանակ զգաստ պիտի լինեն: Նրանք պիտի փորձեն ՀԳՀԾ-ն ամրագրեն ու եթե դա նրանց չհաջողվի պիտի հեռու կանգնեն ու Թրամփին թույլ տան, որ ՀԳՀԾ-ից հրաժարվելու դեպքում կրի իր այդ քայլի պատասխանատվությունը»,-եզրակացրել են ամերիկացի վերլուծաբանները:

 

News.am

Հերթական թուրք-ադրբեջանական գեբելսյան կեղծիք է. ՀՀԿ-ն՝ Թուրքիայի վարչապետի մասին

 

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Բաքվում լկտի ստեր է ասել։ Այդ մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Թուրքիայի վարչապետը Բաքվում խոսել է թուրք-ադրբեջանական եղբայրությունից։ Արել է հայտարարություններ, որոնք լկտի սուտ եւ անհեթեթություն են»,- ասել է Շարմազանովը՝ մեկնաբանելով Յըլդըրըմի հայտարարությունը, իբր ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն տարբեր կառույցներ դատապարտում են հայկական կողմից կոտորածները։ «Չկա աշխարհում մեկ կառույց, որն ընդունել է որեւէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը նման բանի մեջ է մեղադրվում։

Սա հերթական թուրք-ադրբեջանական գեբելսյան կեղծիք է։ Գյուղից մարդ չկար, իրենք իրենց գյուղում լկտի ստեր են ասում»,- նշել է Շարմազանովը։

 

Արմենպրես

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 37 անդամ կոչ են անում իրենց երկրին Հայաստանին և ԼՂ-ին հատկացնել 70 մլն դոլար

 

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի 36 անդամ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեին՝ կոչ անելով պետության արտաքին օգնության հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Հալ Ռոջերսին և անդամ Նիտա Լոուեյին՝ 2019 թվականի ֆինանսական տարում աջակցել ԼՂ-ին և Հայաստանին 70 մլն ԱՄՆ դոլար օգնություն տրամադրելու փաթեթին:

«Մենք ցանկանում ենք ևս մեկ անգամ մեր երախտիքի խոսքն ուղղել կոնգրեսմեն Փալոնեին, հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունում նրա գործընկերներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր միացել են ԼՂ-ի և Հայաստանի համար «խաղաղության և բարգավաճման» փաթեթին աջակցելու գործին»,- նշել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Հայկական հարցերով հանձնախմբի առաջարկած գումարն ու քաղաքական առաջնահերթությունները համապատասխանում են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կողմից առաջարկված օգնության ծավալներին, որոնք փետրվարին ներկայացվել էին Սենատին: Այն ենթադրում է 10 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել ԼՂ-ին. 6 մլն ԱՄՆ դոլարը՝ ավարտին հասցնելու ականազերծման աշխատանքները, օգնություն ցուցաբերելու հաշմանդամներին, իսկ 4 մլն ԱՄՆ դոլարը՝ աջակցելու խաղաղության հաստատման Ռոյս-Էնգել առաջարկին:

Հայաստանին առաջարկվում է տրամադրել 60 մլն ԱՄՆ դոլար. 30 մլն ԱՄՆ դոլարը՝ որպես տնտեսական աջակցություն, 10 մլնը՝ ռազմական օգնություն և 20 մլնը՝ օգնելու Հայաստանին ծառայելու որպես մերձավորարևելյան շրջանից եկող փախստականների համար ապահով վայր:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն առաջարկել է նաև կասեցնել ԱՄՆ կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական աջակցությունը և ուժեղացնել 907-րդ բանաձևը՝ «Ազատության աջակցության ակտ»-ը, որով սահմանափակվում է Ադրբեջանին տրվող օգնությունը, քանի այն դեռ չի դադարեցրել թշնամական գործողությունները Հայաստանի դեմ: