Մամուլի տեսություն 17-03-2018
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 11-րդ նստաշրջանը պատմության ընթացքում ամենայուրահատուկը դարձավ: Դա ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնազրկումից հետո ՀԳՀԾ-ի ծննդյանը դերակատար դիվանագետների ու բանակցողների առաջին հանդիպումն էր:
Էըթեմադ
ՀԳՀԾ-ի անորոշ ապագան
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 11-րդ նստաշրջանը պատմության ընթացքում ամենայուրահատուկը դարձավ: Դա ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնազրկումից հետո ՀԳՀԾ-ի ծննդյանը դերակատար դիվանագետների ու բանակցողների առաջին հանդիպումն էր: Դա նաև ՀԳՀԾ-ի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախապայմանները քննարկելու համար ԱՄՆ-ի հետ եվրոպական եռյակի բանակցություններից հետո Իրանի ու 5+1 խմբի առաջին հանդիպումն էր: Միևնույն ժամանակ դա մայիսի 12-ին նշանակված ԱՄՆ նախագահի վերջնաժամկետից առաջ և գուցե որպես ՀԳՀԾ-ի անդամ ԱՄՆ-ի ներկայությամբ գումարված համատեղ հանձնաժողովի վերջին նիստն էր: ՀԳՀԾ-ն գործադրման հանձնվելուց անցած երկու տարիների ընթացքում Իրանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումը երբևե հաշտ ու համերաշխ չի եղել ու նույնիսկ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի պաշտոնավարության օրոք էլ Իրանը խստորեն բողոքել է ՀԳՀԾ-ի շրջանակներում Վաշինգտոնի ստանձնած պարտավորությունները չգործադրվելու դեմ: Թեհրանն ասում է, որ ոչ միայն միջուկային համաձայնությունն ԱՄՆ-ի կողմից բարիացակամությամբ չի գործադրվում, այլև Դոնալդ Թրամփի վարչակազմն խստացրել է իր խափանիչ քայլերը և Իրանի շուրջ բացասական ու անորոշ մթնոլորտ է ստեղծել և դրանով գործնականում արգելք է հանդիսացել, որ Թեհրանն օգտվի միջուկային համաձայնության շահերից: 5+1 խմբի անդամներն էլ այն պայմաններում Վիեննայում իրար շուրջ հավաքվեցին, որ ԱՄՆ-ի դիվանագիտության կառույցից Ռեքս Թիլերսոնի հեռացվելն եւ պետքարտուղարի պաշտոնում CIA-ի պետ Մայք Փոմփեոյի առաջադրումը բոլորին անակնկալի էր մատնել: Այն գործիչները, որոնք ՀԳՀԾ-ում ԱՄՆ-ի ներկայությունը շարունակվելու անհրաժեշտության շուրջ կարող էին նվազագույն համաձայնության հանգել Եվրոպայի հետ մեկը մյուսի հետևից կամ լքում են Թրամփին և կամ նրանց ներկայությունը չեն հանդուրժում: Սրանից առաջ էլ ՀԳՀԾ-ի հանդեպ Թրամփի քայլերի կանխատեսումը չափազանց բարդ էր, իսկ այսօր Թիլերսոնի բացակայությամբ դա առավել բարդացել է: Եվրոպական եռյակի ներկայացուցիչները ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալ Հելգա Շմիդի հետ այն պայմաններում իրենց իրանցի պաշտոնակիցների հետ հանդիպման համար Վիեննա շտապեցին, երբ Թեհրանը նաև Եվրոպայից գանգատ ունի: Վերջին երկու տարիների ընթացքում ու հատկապես վերջին քանի ամիսներին Եվրոպան ինչ-որ կերպով փորձել է Թեհրանին կամ Վաշինգտոնին պաշտպանելու հարցում հավասարակշռությունը պահպանի և այն պայմաններում երբ եվրոպական երեք երկրներն ու ԵՄ-ն ընդգծում են, որ ՀԳՀԾ-ն պիտի գործադրվի այնպես ինչպես նշված է համաձայնության մեջ, սակայն գործնական դաշտում նրանցից որոշները ԱՄՆ-ի անհավատարմության հարցում պաշտպանում են Իրանի դիրքորոշումներն, իսկ որոշներն էլ հրաժարվում են իրենց քննադատությունը հատկապես ամերիկացի պաշտոնյաների ներկայությամբ բարձրաձայնելուց:
Ղոդս
Մոհամմեդ Բեն Սալմանը դեպի մեկուսացում է առաջնորդում Արաբիան
Մոհամմեդ Բեն Սալմանն Արաբիայի ներկա իրավիճակը բարդ կծիկի է վերածել, քանի որ ենթադրում էր Լիբանանի դեմ սադրանք ծրագրելով ու ճնշում գործադրելով և Հեզբոլլահի ու դիմադրության ուժերի դեմ հոգեբանական պատերազմ ծավալելով, ինչպես նաև այդ ուղղությամբ ԱՄՆ-ի ու Իսրայելի աջակցությունը ստանալով կարող է տարածաշրջանում դիրք ապահովել իր ու Սաուդյան ռեժիմի համար, սակայն զարգացումներն այնպես ստացվեցին որ Միջին Արևելքի տարածաշրջանում լարվածություն ստեղծելու համար տարածաշրջանի, աշխարհի ու Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության մեղադրանքի սլաքն ուղղվել է Մոհամմեդ Բեն Սալմանի կողմը և նույնիսկ Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպության խոսնակը հստակ հայտարարել է, որ Եմենում Արաբիայի գլխավորած կոալիցիայի միջոցով պատերազմական օրենքների ոտնահարման բազմաթիվ պարագաներ են արձանագրվել: Մոհամմեդ Բեն Սալմանը քաղաքական ու նաև կառավարման անցյալ չունի և Ալե Սաուդի իշխանական կառկառուն դեմքերն էլ կամ նրա կողմից պաշտոնազրկվել ու հեռացվել են և կամ կալանքի մեջ են գտնվում: Այլ խոսքով սաուդացիները Մոհամմեդ Բեն Սալմանի հապճեպ և լիովին եսակենտրոն ու մանկական կամակոր անհատականությունից սերող դիրքորոշումների պատճառով տարածաշրջանի հետ կապված հարցերում պարտության են մատնվելու և մեկուսացվելու են: Այդ պատճառով էլ Նա եվրոպական երկրների հետ սպառազինական պայմանագրեր կնքելով փորձում են շահել սաուդացիների հետ նրանց ընկերակցությունը: Բեն Սալմանի խակ ու չկոփված լինելու արդյունքն այն ճահճուտն է, որի մեջ այսօր հայտնվել է Արաբիան:
Հայաստանի Հանրապետություն
ԵՄ եւ ԵԱՏՄ միջեւ հարաբերությունների զարգացումը մնում է որպես երկարաժամկետ հեռանկար. Սվիտալսկի
Եվրոպան ստեղծվել է համագործակցային սկզբունքների հիման վրա, որոնք կիրառվում են թե իր սահմանների ներսում, թե հարեւանների հետ հարաբերություններում: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության հնարավորություններին եւ այդ գործընթացում Հայաստանի դերին: Նա նաեւ ներկայացրեց ԵՄ համագործակցային քաղաքականությունը: «Մենք ցանկանում ենք պահպանել դա որպես մեր քաղաքականության առանցքային սկզբունք»,-ասաց Սվիտալսկին:
Նա շեշտեց, որ ԵՄ-ն աշխարհի ցանկացած կետում տարածաշրջանային ինտեգրացիայի կողմնակից է, սակայն նրա աջակցությունը հիմնված է մասնակից երկրների ազատ ընտրության եւ միջազգային իրավունքը հարգելու սկզբունքների վրա, ինչը ներառում է նաեւ միջազգային սահմանները հարգելը:
«ԵՄ եւ ԵԱՏՄ միջեւ հարաբերությունների զարգացումը մնում է որպես երկարաժամկետ հեռանկար եւ կախված է անդամ պետությունների քաղաքական դիրքորոշումից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Սվիտալսկին՝ միաժամանակ նշելով, որ Եվրոպական միությունը պատրաստ է քննարկելու ԵԱՏՄ-ի հետ հնարավոր ներգրավվածությունը՝ խորհրդակցելով անդամ պետությունների հետ եւ Մինսկի համաձայնագիրը կյանքի կոչելուն զուգահեռ: «Ռուսաստանից ակնկալում ենք կառուցողական քայլեր՝ մեզ հետ առեւտրային հարաբերություններում առավել բաց լինելուն ուղղված»,-ասաց նա՝ որպես օրինակ բերելով ՌԴ՝ ԱՀԿ պարտավորությունների կատարման հարցը. «Սրանք նախապայմաններ են ԵԱՏՄ հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու համար»:
Այնուամենայնիվ, Սվիտալսկին ասաց, որ ԵՄ-ն տեխնիկական մակարդակով շփումներ է պահպանում Եվրասիական տնտեսական միության հետ, որին Հայաստանն անդամակցում է. «Մենք հուսով ենք, որ այդ կերպ կարող ենք լուծել գործնական խնդիրները եւ բարելավել, կարգավորել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգերը, մաքսային գնահատումը»:
Ալիք
Դիվանագիտական պարկեշտության աններելի խախտում. Կրեմլը պատասխանել է Բորիս Ջոնսոնի՝ «Սկրիպալի գործով» Պուտինին ուղղված մեղադրանքին
Կրեմլում մեկնաբանել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի հայտարարությունը, որով վերջինս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել էր «Սկրիպալի գործին» առնչություն ունենալու մեջ:
ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ մեղադրանքներն անվանել է «ապշեցուցիչ և դիվանագիտական պարկեշտության աններելի խախտում»:
«Մենք արդեն տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել ենք, որ ՌԴ-ն որևէ առնչություն չունի այդ պատմությանը», -ասել է Պեսկովը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Բորիս Ջոնսոնը հայտարարել էր, որ բրիտանական տարածքում ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի նկատմամբ քիմիական զենք օգտագործելու հրամանն «ամենայն հավանականությամբ» տվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Մարտի 12-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Մոսկվային մեղադրել էր Սկրիպալին և նրա դստերը թունավորելու մեջ:
Նրա խոսքով՝ նյարդային համակարգը կաթվածահար անող նյութն արտադրվել է Ռուսաստանում: