ՌԴ նախագահական ընտրություններում Պուտինի աննախադեպ հաղթանակը և ներքին ու արտաքին հետևանքները
Մարտի 18-ին, Ռուսաստանի ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրություններին մասնակցությունն ավելի քան 67 տոկոս է եղել: Եվ քվեների 97 տոկոսի հաշվարկման արդյունքում պարզ է դարձել, որ Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահական ընտրությունների արդյունքների նախնական հաշվարկով հավաքել է քվեարկողների ձայների 76,6 տոկոսը:
Պուտինի օգտին է քվեարկել ավելի քան 52 միլիոն ռուսաստանցի և դա ամենաշատ քվեն է Պուտինի կարիերայի և ընդհանրապես լավագույն արդյունքն է Խորհրդային միության փլուզումից հետո, Ռուսաստանի պատմության ընթացքում: Չնայած կանխատեսվում էր, որ Պուտինը ձայների շուրջ 70 տոկոսով հաղթելու է նախագահական ընտրություններում, սպասվածից ավելի լավ արդյունքներ գրանցվեցին և դրա համար կան մի քանի պատճառներ: Առաջինն այն է, որ 2000 թվականին Ռուսաստանի նախագահ ընտրվելով, Պուտինը փորձեց վերակառուցել ընդարձակ Ռուսաստանը: Պուտինն օժտված է անհատական ու վարքային այնպիսի առանձնահատկություններով, որոնց շնորհիվ բազում հաջողություններ է արձանագրել ներքին ու արտաքին ոլորտներում:
1990-ականներին Խորհրդային միության փլուզումից հետո, Բորիս Ելցինի նախագահության օրոք Ռուսաստանը ներքին ու արտաքին բազում դժվարություններ էր դիմագրավում, սակայն Պուտինը որպես հզոր նախագահ, կարգավորեց Ռուսաստանի անբարենպաստ վիճակը: Նրան հաջողվեց վերջ դնել Ռուսաստանում տիրող անարխիային և քաղաքական կայունություն ու անվտանգություն հաստատել երկրում: 21-րդ դարի առաջին տասնամյակում, նավթի գնի աճը Ռուսաստանի տնտեսության վերականգնման և այդ երկրի ռազմական կարողության ամրապնդման կարևորագույն պատճառը դարձավ: Եվրասիական միության շրջանակում Պուտինը ազգայնամետություն էր տարածում, իսկ արտաքին ոլորտում փորձեց Ռուսաստանին վերադարձնել այն դիրքը, որ վայելում էր Խորհրդային միությունը:
Պուտինի քայլերն ու քաղաքականությունները երբեք դուր չեն եկել Արևմուտքին, հատկապես ամերիկացիներին: Պուտինը պայքարել է Արևմուտքի քայլերի դեմ և դրա վառ ապացույցը Ուկրաինայի ճգնաժամից հետո, Եվրոպայի արևելքում ՆԱՏՕ-ին ընդդիմանալն է, ինչպես նաև Սիրիայում Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը չհանդուրժելը:
Ռուսաստանը ներքին ու արտաքին մեծ մարտահրավերներ է դիմագրավում: Բյուրոկրատական համակարգի անարդյունավետությունը և կոռուպցիան Ռուսաստանի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերներից են համարվում: Հավանաբար Պուտինը գործող վարչապետ Դմիտրի Մեդվեդևին և այլ բարձրաստիճան պաշտոնատարներին փոխելով, ձգտելու է այս խնդրի կարգավորմանը:
Արտաքին քաղաքականության ոլորտում Պուտինը հակվելու է դեպի Արևելք: Նախագահության նոր շրջանում փոփոխություն տեղի չի ունենալու Ռուսաստանի անվտանգության, արտաքին քաղաքականության և պաշտպանական հարցերում: Կարևորելով այլ երկրների հետ հավասար հարաբերություն հաստատելը, Վլադիմիր Պուտինն ասել է.«Ցանկանում ենք, որ 21-րդ դարում հարաբերությունները հավասար կլինեն»: Հավանաբար ԱՄՆ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունները սրվելու են Արևմուտքի, հատկապես և մեծանալու է Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև լարվածությունը: