Դիմադրությունը և Ինթիֆադան ընդդեմ Իսրայելի օկուպացման
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87770-Դիմադրությունը_և_Ինթիֆադան_ընդդեմ_Իսրայելի_օկուպացման
Մարտի 30-ին և 31-ին 17 պաղեստինցիների զոհվելու հետևանքով, Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջխորհրդարանակ միության նախագահ Ալի Լարիջանին դատապարտել է «Հողի օրը» սիոնիստական օկուպանտ ու անօրինական ռեժիմի  կողմից Պաղեստինի ժողովրդի խաղաղ քայլերթի դեմ իրականացված անմարդկային քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 01, 2018 09:21 Asia/Tehran
  • Դիմադրությունը և Ինթիֆադան ընդդեմ Իսրայելի օկուպացման

Մարտի 30-ին և 31-ին 17 պաղեստինցիների զոհվելու հետևանքով, Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջխորհրդարանակ միության նախագահ Ալի Լարիջանին դատապարտել է «Հողի օրը» սիոնիստական օկուպանտ ու անօրինական ռեժիմի  կողմից Պաղեստինի ժողովրդի խաղաղ քայլերթի դեմ իրականացված անմարդկային քայլը:

 

Իրանը, որպես Պաղեստինի բռնահարված ժողովրդի իրական հովանավոր, պաշտպանում է նրանց իրավունքները և ամեն կերպ փորձում է աշխարհի հանրային կարծիքի մոտ բացահայտել Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները:

Պաղեստինի ժողովրդի դեմ սիոնիստական ռեժիմի ոճրագործությունների նոր ալիքն սկսվել է ԱՄՆ հովանավորչական ստվերի ներքո՝ որոշ իսլամական ու արաբական երկրների ,այդ թվում Սաուդյան ռեժիմի վարած քաղաքականությամբ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ղոդսը Իսրայելի ռեժիմի կեղծ մայրաքաղաք համարելով, այդ ռեժիմին հանդգնելու հնարավորություն է տվել: Ի դեպ, Սաուդյան ռեժիմն իր վարած քաղաքականությամբ Պաղեստինի իրավունքների ու իդեալի պաշտպանությունը այլևս իր գերակայությունը չի համարում, ինչի հավաստիքն է ԱՄՆ-ում Սաուդյան արքայազն Մոհամմեդ Բին Սալմանի այս օրերի աշխատանքային ծրագիրը:

ԱՄՆ-ում սիոնիստ ոճրագործների հետ հանդիպումը գալիս է հաստատելու Իսրայելի ռեժիմի ոճրագործությունները, որոնք երկու օր առաջ իրականացել են Գազայի հատվածի սահմանին: Այդ օրը սիոնիստները Պաղեստինի բռնահարված ժողովրդին հրի ու սրի քաշեցին:  

Այս կապակցությամբ Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին շաբաթ օրն ասել է. «Այն դեպքում, երբ Սիոնիստական ռեժիմը բռնազավթման, ոճրագործության ու սպանությունների  հարցում երկար անցյալ ունի , ցավոք ԱՄՆ նախագահի ու իշխող վարչակազմի կողմից այդ ռեժիմին ցուցաբերվող աջակցությունը ավելի հանդուգն է դարձրել Իսրայելի ռեժիմին, հատկապես որ տարածաշրջանի որոշ անփորձ ղեկավարներ լկտիաբար ջանքեր են գործադրում այդ ռեժիմի հետ գաղտնի ու բացահայտ հարաբերություն հաստատելու համար»:

Մարտի  30-ին և  31-ին 17 զոհ և ավելի քան 500 վիրավոր: Սա  Սիոնիստական ռեժիմի նորագույն ոճրագործությունն է՝ Սաուդյան ռեժիմի դավաճանության ներքո և ԱՄՆ իշխող վարչակազմի կողմից այդ ռեժիմին ցույց տված կանաչ լույսով:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրում ԱՄՆ-ն դեմ հանդես եկավ Գազայի հատվածի սահմանին սիոնստական ռեժիմի ոճրագործությունը դատապարտելու որոշմանը,ինչը վկայում է տարածաշրջանային հավասարությունները փոխելու նպատակով ԱՄՆ-ի կողմից Իսրայելի մանկասպան ռեժիմին ցուցաբերվող անվերապահ հովանավորության մասին:

Նեթանյահուն երեկ գիշեր հիմնվելով ԱՄՆ-ի ու Սաուդյան ռեժիմի աջակցության վրա, պաշտպանեց Գազայի հատվածի սահմանին պաղեստինցի երիտասարդների վրա իրականացված հարձակումը, ինչը անպատասխան չի մնա պաղեստինյան դիմադրության կողմից:

Թեև իսլամ աշխարհը մեծ հնարավորություններ ունի սիոնիստներին պատժելու համար, բայց որոշ  իսլամական  ռեժիմիների դավաճանության պատճառով այդ հնարավորությունները լավապես չեն օգտագործվել:

Ի դեպ Գազայի հատվածի սահմանին «Վերդարձի իրավունք մեծ քայլերթը» ապացուցեց ,որ դիմադրության պոտենցիալը լավագույն միջոցն է Սիոնիստական ռեժիմին դիմակայելու համար և Պաղեստինի ժողովրդական ինթիֆադայի ըմբռնումը լավ դաս է լինելու սիոնիստների ու նրա հովանավորների համար: