Մամուլի տեսություն 03-04-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87872-Մամուլի_տեսություն_03_04_2018
Տարվա համար կարգախոս ընտրելու փիլիսոփայություն իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի նախաձեռնություններից է, որ սկիզբ է առել իրանական 1370-ական թվականներից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 03, 2018 07:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 03-04-2018

Տարվա համար կարգախոս ընտրելու փիլիսոփայություն իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի նախաձեռնություններից է, որ սկիզբ է առել իրանական 1370-ական թվականներից:

Ջավան

Տարվա կարգախոսը հովանավորելու անհրաժեշտ պայմանները

 

Տարվա համար կարգախոս ընտրելու փիլիսոփայություն իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի նախաձեռնություններից է, որ սկիզբ է առել իրանական 1370-ական թվականներից: Այս կարգախոսի ընտրությունը բխում է հասարակության կարիքների ու անհրաժեշտությունների մասին նրա խոր ճանաչողությունից: Իրանական ապրանքների հովանավորման տարի հռչակված այս տարվա կարգախոսում էլ հեղափոխության մեծարգո առաջնորդը կրկին անգամ անցած տարիների նման առաջ քաշելով տնտեսական թեմա և պատասխանատուների ուշադրությունը առ կա մարտահրավերներին հաղթահարելու կարևոր հարցի վրա հրավիրելուց բացի, միաժամանակ նաև իր խոսքն ուղղել է ժողովրդին ու պատասխանատուներին:

Այս տարվա կարգախոսի ընտրության կապակցությամբ կարելի է անդրադառնալ մի քանի կարևոր կետերի: 1) Վերջին տարիներին հեղափոխության մեծարգո առաջնորդը փորձել է տնտեսությունը ներկայացնել, որպես Իրանի ժողովրդի ու իսլամական համակարգի հետ թշնամության նոր ճակատ: Այդ պատճառով էլ հեղափոխության նավի նավապետը մի քանի տարի է ինչ շարունակ կոչ է անում զգուշանալ թշնամու  ներթափանցման այդ կետի հանդեպ:

2) Տարվա կարգախոսների ընտրությունը հետևում է համապարփակ հայացքի վրա հիմնված ընդհանուր մի ընթացակարգի: Այն իմաստով, որ տնտեսության ու սպառման մշակույթը թիրախ դարձրած վերջին տարիների բոլոր կարգախոսները կարելի է մի ընդհանուր ցանցի բաղադրիչ տարրերը համարել: Իրանական ապրանքի հովանավորումը նշանակում է հովանավորել իրանական աշխատանքը, իրանցի աշխատավորին, իրանական կապիտալը, իրանական գործարանն ու ազգային արտադրությունը, իրանցի ընտանիքն ու իրանական տնտեսությունը:

3) Իրանական ապրանքի հովանավորումը միայն ներքին արտադրության ապրանքներ գնելով չի սահմանափակվում: Հեղափոխության մեծարգո առաջնորդն այս կարգախոսով նպատակ է ունեցել տարածել երկրի ներքին արտադրության հանդեպ պատվազգացությունը:

  

Քեյհան

Ջոն Բոլտոնը՝ կատու, որ ցանկանում է նմանել հովազի

 

«Քեյհան» օրաթերթի պատասխանատու տնօրեն Հոսեյն Շարիաթմադարին Ջոն Բոլտոնի Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական նշանակվելու կապակցությամբ «Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասաց. «Ամերիկացի քաղաքական գործիչների մեջ Ջոն Բոլտոնը ծայրահեղական ու ռազմատենչ հռետորաբանությամբ հայտնի լինելուց առավել ճանաչված է, որպես խրտվիլակ, որն ԱՄՆ-ի վարչակազմի կողմից օգտագործվում է վախեցնելու համար մրցակիցներին»:

«Ջոն Բոլտոնն ինչ պաշտոնում ու դիրքում էլ, որ լինի նրա գլխավոր առաքելությունը խստաոճ ու ռազմատենչական հռետորաբանության իրականացումն է այն երկրների հասցեին, որոնք ընդդիմանում են ԱՄՆ-ին: Ամերիկյան «Լոս Անջելես Թայմզ» օրաթերթն անցած շաբաթ գրեց. «Ջոն Բոլտոնը դեռ որևէ չի այցելել, որի ռմբակոծումը նախապես ցանկացած չլինի» և ծաղրի ենթարկելով Թրամփի ու Բոլտոնի ռազմատենչ հռետորաբանությունը հավելեց. «Այս երկուսն այն դեպքում են պատերազմի մասին խոսում, երբ իրենք զինվորական ծառայությունից խուսափել են և ծանոթ չեն պատերազմին ու դրա հետևանքներին և դա ի տես այն բանի, որ գեներալ ՄաքՄասթերի ու Ջեյմս Մաթիսի նման պատերազմներում թրծված գեներալներ հակված չեն ռազմական սպառնալիքին»,-ասել է «Քեյհան» օրաթաերթի պատասխանատու տնօրենը:

Նա հավելել է. «Թրամփը ՀԳՀԾ-ի կապակցությամբ իր երեք նախապայմաններն ընդունվելուց հույսը կտրելով Ջոն Բոլտոնին Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական ընտրելով ցանկանում է ռազմական հարձակման սպառնալիքի միջոցով վախեցնել Իրանին ու նրան համոզել հանձնվել ԱՄՆ-ի պայմանների դիմաց: Այս ընտրությունն ու դրա շուրջ ծագած աղմուկն ապացուցում է, որ իսլամական Իրանի դիմաց ԱՄՆ-ի ձեռքերը դատարկ են և Բոլտոնի ընտրությամբ հոգեբանական պատերազմ է ծրագրել մեր երկրի դեմ»:
Հոսեյն Շարիաթմադարիի ընդգծմամբ Ջոն Բոլտոնի Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական ընտրվելը միայն հոգեբանական բնույթի մի գործողություն է և չի կարող որևէ փոփոխություն մտցնել նախկին հավասարություններում:

«Ջոն Բոլտոնը կատում է, որ ցանկանում է նմանվել հովազի»,-եզրակացրել է «Քեյհան» օրաթաերթի պատասխանատու տնօրենը:

 

 

Ալիք

Թուրքական դատարանը պոլսահայ լրագրող Հայկո Բաղդադի ձերբակալման մասին որոշում է կայացրել

 

Թուրքիայում դատարանը հայազգի լրագրող Հայկո Բաղդադին ձերբակալելու և բերման ենթարկելու մասին որոշում է կայացրել՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով դատական գործի շրջանակներում վկայության չներկայանալու համար:

Ինչպես գրում է թուրքական ahvalnews.com կայքը, դեռևս 2015 թվականին Բաղդադը նախագահին քննադատող հոդված էր հրապարակել այն ժամանակ գործող «Թարաֆ» պարբերականի իր սյունակում: Բաղդադն անդրադարձել էր ընդդիմադիր լրագրող ու հաղորդավար Ահմեդ Հաքանի դեմ իրականացված հարձակմանն ու դրանում մեղադրել իշխանություններին:

Հայազգի լրագրողը, մասնավորապես, շեշտել էր, որ Էրդողանն իր անհադուրժող հայտարարություններով ու լրագրողներին վիրավորող ելույթներով քաջալերում է նման հարձակումներ իրականացնողներին:

Դատարանի այս որոշումը Հայկո Բաղդադը մեկնաբանել է այսպես. «Իմ երկրում՝ Թուրքիայում, իմ դեմ բացված բազմաթիվ դատական գործեր կան: Անձնագիրս առգրավվել էր, առգրավումից հետո անձնագիրը ետ ստացած 3-4 մարդկանցից մեկն եմ: Հատուկ պահպանության տակ առնվելուս մասին որոշումը չեղարկվեց: Այժմ նոր մահափորձերի վտանգի մասին տեղեկատվության առկայության պատճառով Գերմանիայում էլ ապրում են անվտանգության ծառայությունների խիստ հսկողության ներքո: Թե կարող են՝ թող գան բռնեն»,- ասել է այժմ Բեռլինում բնակվող ստամբուլահայ լրագրողը:

 

 

«Ժամանակ»

Զենքի հերթական խմբաքանակը գնելու համար ՌԴ-ն անտոկոս  վարկ կտրամադրի ՀՀ-ին. սա Ռուսաստանի պատասխանը կլինի Ադրբեջանին

 

«Ժամանակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Ռուսաստանը պատրաստվում է երրորդ վարկը տրամադրել Հայաստանին, որով Հայաստանը զենքի հերթական խմբաքանակն է գնելու Ռուսաստանից:

Ըստ մեր աղբյուրի՝ սա լինելու է Ռուսաստանի պատասխանը Ադրբեջանին, որը ոչ միայն հրաժարվում է Ռուսաստանից զենք գնել, այլև նախապատվությունը տալով թուրքական, պակիստանյան, իսրայելական և վերջերս էլ բելառուսական զենքի մատակարարներին, որ ավելի վատ է՝ հակաքարոզչական արշավ է սկսել ռուսական զինտեխնիկայի դեմ, հայտարարելով, որ այն անորակ է ու ոչ արդյունավետ:

Ռուսական այս վարկը, ի տարբերություն նախորդների, լինելու է անտոկոս և դրանով ձեռք բերված «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համալիրների ավելի մեծ խմբաքանակը տեղաբաշխվելու է Ադրբեջանին սահմանամերձ տարածքներում՝ նշանառության տակ վերցնելով ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները:

Ռուսներն ուզում են դրանով հասկացնել, որ եթե Ադրբեջանը իսկապես ուզում է ստուգել ռուսական զենքի որակն ու արդյունավետությունը, ապա Հայաստանը կարող է դա ցույց տալ»,-գրում է թերթը:

 

 

«Հրապարակ»

«Ելք» խմբակցությունում հակված չեն վարչապետի թեկնածու առաջադրելուն

 

«Չնայած շաբաթներ առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, թե ինքը կարող է լինել «Ելք»-ի վարչապետի թեկնածուն, բայց այդ հարցը խմբակցությունում դեռ պետք է քննարկվի և դրանից հետո նոր վերջնական որոշում կայացվի: Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, խմբակցությունում հակված չեն թեկնածու առաջադրելուն: «Չկա միասնական մոտեցում, չի էլ լինի թեկնածու»,-ասաց մեր աղբյուրը: Այսպես են մտածում «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցու­թյունների ներկայացուցիչները, որոնք կարծում են, որ թեկնածու կարելի էր առաջադրել միայն այն դեպքում, եթե խորհրդարանում գնար պայքարը, այլ ոչ թե փողոցում: Հիմա, երբ «ՔՊ»-ն միայնակ գործուղվել է փողոց, թեկնածու ունենալը նպատակահարմար չեն համարում»,-գրում է թերթը: