Մամուլի տեսություն 04-04-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i87982-Մամուլի_տեսություն_04_04_2018
Միայն չորս օր նրանից հետո, երբ Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում նահատակեց 18 և վիրավորվեց 1500 պաղեստինցիների, սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը պաշտոնապես ճանաչեց այդ ռեժիմի գոյությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 04, 2018 13:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04-04-2018

Միայն չորս օր նրանից հետո, երբ Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում նահատակեց 18 և վիրավորվեց 1500 պաղեստինցիների, սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը պաշտոնապես ճանաչեց այդ ռեժիմի գոյությունը:

Էթթելաաթ

Վերջին վարագույրը՝ Բեն Սալմանը պաշտոնապես ճանաչեց Սիոնիստական ռեժիմի գոյությունը

 

Միայն չորս օր նրանից հետո, երբ Սիոնիստական ռեժիմը Գազայի հատվածում նահատակեց 18 և վիրավորվեց 1500 պաղեստինցիների, սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը պաշտոնապես ճանաչեց այդ ռեժիմի գոյությունը: Սաուդացի գահաժառանգն «Աթլանթիք» պարբերաթերթին տված հարցազրույցի ընթացքում պատասխանելով այն հարցումին, թե արդյոք հավատացած է, որ հրեաները պիտի կարողանան իրենց երկիրն ունենալ, ասել է. «Ես համոզված եմ, որ պաղեստինցիներն ու իսրայելցիներն իրավունք ունեն իրենց երկիրն ունենալու, սակայն պիտի խաղաղության պայմանագիր ունենանք, որպեսզի բոլորի համար խաղաղություն ստեղծվելով նաև կարգավորվեն Իսրայելի հետ հարաբերությունները»: «Իհարկե մենք Ղոդսում «Ալ-Աղսա» մզկիթի ճակատագրի ու նաև Պաղեստինի ժողովրդի իրավունքների հետ կապված որոշ մտահոգություններ ունենք ու միայն դրանք են մեր խնդիրներն, այլապես ուրիշ որևէ խնդիր չունենք Իսրայելի հետ»,-հայտարարել է նա: Բեն Սալմանը նաև նկատեց, որ Արաբիան մեծ շահեր կարող է ունենալ Իսրայելում հատկապես որ իր տարածությունը նկատի առնելով Իսրայելը խոշոր տնտեսություն ունի:

Պաղեստինյան խմբերն արձագանքելով «Աթլանթիք» պարբերաթերթի հետ հարցազրույցում Բեն Սալմանի արտահայտություններին, հայտարարեցին, որ նրա արտահայտությունները զավթիչ ռեժիմին մատուցված անվճար ծառայություն և Պաղեստինի իդեալի դեմ Ռիադի բացահայտ ոտնձգություն են համարվում: Պաղեստինի փրկության համար ժողովրդավարական ճակատը հայտարարեց, որ Մոհամմեդ Բեն Սալմանի արտահայտությունները Պաղեստինի իդեալին ուղղված մեծ վտանգ են համարվում: Պաղեստինի փրկության համար ժողովրդային ճակատն էլ ընդգծեց. «Բեն Սալմանի արտահայտությունները ջրի երես հանեցին անցած տարիների ընթացքում Իսրայելի հետ հարաբերությունները»: Դա ի տես այն բանւ, որ ԱՄՆ-ի Հրեական կոմիտեն ողջունել է սիոնիստական երկրի գոյությունը պաշտպանող Արաբիայի գահաժառանգի վերջին արտահայտությունները: «Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը հայտարարեց, որ իսրայելցիներն իրավունք ունեն ունենալ իրենց պետությունը, մինչդեռ հրեական պետության հիմնադրումից անցած 70 տարիների ընթացքում որևէ սաուդացի պաշտոնատար նման հայտարարություն չէր կատարել»: Միևնույն ժամանակ ամերիկյան «Վալ Սթրիթ Ժուռնալ» օրաթերթը  մի հաղորդման մեջ գրեց, որ արաբ իշխանավորները վտանգված տեսնելով Սիոնիստական ռեժիմի հետ իրենց ռազմավարական հարաբերությունները լքել են պաղեստինցիներին:

 

 

Քեյհան

Եմենի երեխաների դաժան կոտորածը՝ Իսրայելի հետ Ալե Սաուդի բացահայտ կապի արգասիքը

 

Սաուդյան կոալիցիան միջազգային շրջանակների լռության պայմաններում մի այլ սոսկալի ոճրագործություն իրականացրեց: Սուդյան ռազմական ինքնաթիռները երկուշաբթի օրը հարձակում իրականացնելով Եմենի «Ալ-Հադիդա» նահանգի «Ալ-Հալի» քաղաքի «Սալեհ»-ի տարածքում գտնվող գաղթակայանի դեմ, նահատակեցին 29 եմենցի խ0561աղ քաղաքացիների, այդ թվում կանանց ու երեխաների: «Ալ-Մայադին»-ի թղթակիցն հաղորդել է. «Ռազմական ինքնաթիռների ձայնն այլևս սարսափ չի պատճառելու այս տարագիրներին ու այլևս դիակների սարսափելի տեսարանները նրանց չեն հուզելու, քանի որ այսօր իրենք նման սարսափելի տեսարանի կենտրոնում հայտնվեցին: Սաուդյան ռեժիմի ռազմական ինքնաթիռներն իրենց քանիամայա գործունեության շարանում մեկ այլ սարսափելի ոճիր գործեցին ու հորինեցին գետին թափված ու հոշոտված դիակների տեսարաններ: Այս սարսափելի ոճրագործության զոհերն անպաշտպան խաղաղ քաղաքացիներ էին, որոնք հրի ու սրի քաշվեցին «Ալ-Հադիդա» նահանգի «Ալ-Հալի» քաղաքում գտնվող գաղթակայանի դեմ Սաուդյան ռեժիմի երկու ռազմական ինքնաթիռների հարձակման ընթացքում»:

«Այս տարագիրներն իրենց կյանքը պաշտպանելու համար փախել էին այլ քաղաքներից և նրանց մեծամասնությունը կանայք ու երեխաներ էին: Գետին թափված այս արյունը միջազգային հանրության մոտ որևէ ակտիվություն չի առաջացնում: Սա առաջին անգամը չէ, որ սաուդացիները նման ոճրագործություն են իրականացնում: Նրանք տասնյակ անգամներ Եմենում նման ոճիրներ են գործել, սակայն դրանք պատճառ չեն դարձել, որ միջազգային ամոթալի լռությանը վերջ տրվի»,-նշված է հաղորդման մեջ:

Սաուդացիներն այն պայմաններում են մանկասպանությամբ զբաղված, երբ հայտարարել են, թե պաշտոնապես ճանաչում են Իսրայելի մանկասպան ռեժիմի գոյությունը:

 

Ալիք

ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Իրանը պետք է կասեցնեն Էրդողանի ախորժակը. Սերգեյ Շաքարյանց

 

Բոլոր կարգի զարգացումները տարածաշրջանում և մերձակա տարածաշրջաններում տանում են խոշոր բախման. լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին:

«Մարտի սկզբից որոշակի երկրներ պահանջում են թուրքական ագրեսիայի դադարեցում և զորքերի դուրս բերում Սիրիայից: Սա գլխավոր հարցերից մեկն է լինելու ապրիլի 4-ին կայանալիք եռակողմ հանդիպման ընթացքում (ՌԴ-Իրան-Թուրքիա խմբ.): Այդ պատճառով էրդողանը նկատելիորեն շտապում է և այդ շտապողականությունը բերում է նրան, որ նա սկսում է ավելի թույլ հարևաններին սպառնալ թե' հայտարարություններով, թե' գործողություններով: Հյուսիսային Սիրիայում արդեն թուրքական զորքերը շատ վտանգավոր հեռավորության վրա են հայաբնակ շրջաններից: Եթե քրդերի դեպքում Թուրքիայի նախագահը հիմք կամ բացատրություն ունի, թե ինչու է ձգտում քրդերից զտել Հյուսիսային Սիրիան, ապա քրիստոնյաների դեպքում նման հիմք կամ բացատրություն որևէ մեկը չունի»,- նշեց նա:

 

 

«Ժամանակ»

Էրդողան-Պուտին. պետք չէ քաղաքական զարգացումներին նայել ֆատալիստական մոտեցմամբ

 

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը ժամանել է Անկարա: Ռուս-թուրքական բարձր մակարդակի փոխայցերը վերջին տարիներին կրում են պարբերական բնույթ և ըստ էության դարձել են ինչ-որ իմաստով սովորական:

Ինչ-որ իմաստով, քանի որ խորքային առումով դրանք ոչ թե պարզապես արարողակարգային են, այլ, ըստ էության, արտացոլում են ներկայումս տեղի ունեցող դինամիկ աշխարհաքաղաքական պրոցեսները, որոնցում Ռուսաստանն ու Թուրքիան, ըստ էության, «դժբախտության եղբայրներ» են: Ընդ որում, կրկնակի «դժբախտության», քանի որ մի կողմից երկուսն էլ լուրջ խնդիրներ ունենալով Արևմուտքի հետ, միաժամանակ նաև լուրջ խնդիրներ ունեն միմյանց հետ, պարզապես զուտ տակտիկական նկատառումներից ելնելով ներկայումս ստիպված են մոռանալ դրանք, կամ ավելի շուտ՝ անտեսել: Թեև, որքան դրանք անտեսվում են, այնքան արտահայտվում են առավել ողբերգական դրվագներով, և որպես կանոն՝ Ռուսաստանի որոշակի կորուստներով:

Հայաստանի դիտանկյունից գործընթացը, անշուշտ, ունի պատմական բավականին անմխիթար պրիզմա՝ ռուս-թուրքական հարաբերությունը Հայաստանի համար մշտապես հանգեցրել է բավականին ծանր կորուստների:

Մյուս կողմից, սակայն, անշուշտ պետք չէ քաղաքական զարգացումներին նայել ֆատալիստական մոտեցմամբ: Ճակատագրապաշտությունը քաղաքականության թշնամին է: Իրավիճակը նախկինում և այսօր բոլորովին այլ է: Խնդիրն այն է, թե մենք որքան համարժեք ենք փոխվել աշխարհի փոփոխությունների համատեքստում, մենք որքանով ենք նոր: Այդ տեսանկյունից Պուտինի և Էրդողանի ներկայիս շփումը, փաստորեն, առաջինն է հայ-թուրքական ուղղությամբ Երևանի վերջին քայլի՝ արձանագրությունների չեղարկման ֆոնին: Դժվար է ասել, թե հայկական օրակարգը ինչ տեղ է ունենալու Պուտինի և Էրդողանի զրույցի օրակարգում, սակայն հատկանշական է, որ թե՛ Անկարան, թե՛ Մոսկվան առանձնակի անդրադարձեր ու արձագանք չեն տվել Սերժ Սարգսյանի քայլին, ինչը գուցե ոչ այնքան դրա հանդեպ անտարբերության, ինչքան հակառակի՝ դրա վերաբերյալ համատեղ քննարկումների անհրաժեշտության ցուցիչ է»,-գրում է թերթը: