Մամուլի տեսություն 10-04-2018
ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծելով պատասխանատուների կողմից Իսլամի և Իրանի Իսլամական Հանրապետության նպատակների իրագործման անհրաժեշտությունն, ասաց.«Բարեպաշտությունը և մեղքից, դավաճանությունից ու նյութապաշտությունից խուսափելը դիմադրության գործոններ են, որոնք անհրաժեշտ են պատասխանատուների համար: Դրանք պայմանավորված են Աստծո հետ կապի ամրապնդմամբ»:
Քեյհան
Հեղափոխության առաջնորդ. 1360-ական թվականների արժեքները մոռացության են տրվում
ՆՎ Այաթոլլահ Խամենեին ընդգծելով պատասխանատուների կողմից Իսլամի և Իրանի Իսլամական Հանրապետության նպատակների իրագործման անհրաժեշտությունն, ասաց.«Բարեպաշտությունը և մեղքից, դավաճանությունից ու նյութապաշտությունից խուսափելը դիմադրության գործոններ են, որոնք անհրաժեշտ են պատասխանատուների համար: Դրանք պայմանավորված են Աստծո հետ կապի ամրապնդմամբ»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը հիշեցնելով իրանական 1360-ական (1980-ական) թվականներին երկրների տնօրենների հեղափոխական ու ծառայողական ոգին, հավելեց. «Արդյոք հիշում էք գովեստի արժանի այդ զգացմունքներն ու պահվածքը: Արդյոք հիշում էք նյութականի հանդեպ անուշադրությունն ու ծառայության ձգտումը: Խնդիրը նրա մեջ է, որ այդ արժեքները երբեմն մոռացության են տրվում»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը թերացումից ու հետզհետե անկումից խուսափելու միջոցը պահեցողությունը համարեց և ասաց. «ԻԻՀ-ում մենք՝ բոլոր պատասխանատուներս, մերը սրտերը վերանորոգելու կարիք ունենք, քանի որ ԻԻՀ-ն ձևավորվել է միաստվածապաշտության, աստվածային շարիաթի, արդարության, ազատության ու անկախության նման նպատակների ու իդեալների հիման վրա և տարբերվում է աշխարհի մյուս սովորական իշխանություններից»:
Ընդգծելով աշխատանքային խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը, Այաթոլլահ Խամենեին հստակեցրել է.«Սա դիմադրողական տնտեսության հրամանատարական շտաբի պարտականություններից է և շտաբը հետևում է խնդիրների կարգավորմանը, բայց պետք է աշխատանքային հարցերին հետևել երիտասարդ կադրերի ուժերով»․ասել է մեծարգո առաջնորդը»:
Գոհունակություն հայտնելով ներքին սոցիալական ու լրատվական ցանցերի ստեղծման պահանջը ընդհանուր պահանջի վերածվելու կապակցությամբ, Իրանի առաջնորդն ասել է.«Պետական ու դատական մարմիններում աշխատողները պետք է զգույշ լինեն, որպեսզի պահպանվի ժողովրդի անձնական տվյալների գաղտնիությունը: Մարդկանց անձնական սահմանների ու անվտանգության դեմ ոտնձգությունը կրոնական տեսակից անթույլատրելի է ու չպիտի կատարվի»:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի արտահայտություններից առաջ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին պատասխանատուների անունից 1397 թվականի համար «Իրանական ապրանքների հովանավորման» կարգախոսի ընտրությունը իմաստուն քայլ համարելով, ասաց. «Եթե այս կարգախոսն իրականություն դառնա ժողովրդի բարեկեցությունն ու եկամուտը հավելում կկրի»:
Ղոդս
Թեհրանը վերջին ազդարարությունն է հղում Սպիտակ տանը
Իրանում միջուկային տեխնոլոգիայի ազգային օրվա հանդիսությունը հստակ ուղերձ հղեց Վաշինգտոնին: Ուղերձ, որը ՀԳՀԾ-ի փլուզման հետևանքների հետ կապված ազդարարություններ էր պարունակում:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այդ հանդիսության ժամանակ հստակ հայտարարելով, որ Իրանը չի ոտնահարել ու չի ոտնահարելու ՀԳՀԾ-ն, ասաց. «Իրանի պատրաստվածությունը շատ ավելի բարձր մակարդակում է գտնվում նրանից ինչ ամերիկացիները պատկերացնում են ու եթե այս համաձայնությունը ոտնահարվի առավելագույնը մեկ շաբաթվա ընթացքում դրա հետևանքների ականատեսը կլինեն»:
Ռոհանին նաև անդրադարձավ ՀԳՀԾ-ին հաջորդած երկու տարիների ընթացքում Իրանի միջուկային նվաճումներին, որոնց քանակը գերազանցում է 80-ը և նրա համոզմամբ վկայում են Իրանի միջուկային խաղաղանպատակ ծրագրի ընթացքը չկասեցվելու մասին: Ռոհանին հավելեց. «Իրանը բոլոր տարբերակների համար անհրաժեշտ կանխատեսումներ է կատարել, ՀԳՀԾ-ն լինի թե՝ չլինի, ԱՄՆ-ի ներկայությամբ կամ բացակայությամբ ՀԳՀԾ-ի համար»:
Այն պայմաններում, երբ վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ-ն ճգնաժամերի, նաև քաղաքական, հասարակական, տեխնիկական ու տնտեսական տարբեր մարտահրավերների ստեղծմամբ փորձել է ճնշում գործադրելով Իրանի ու նրա ժողովրդի վրա սահմանափակել դրսի աշխարհի հետ Իրանի տնտեսական հարաբերությունները, իր գործակալների միջոցով փորձել է հովանավորել ներքին խռովություններն ու անկարգությունները և տնտեսական տատանումներ առաջացնել, որի վերջին օրինակը արտարժույթի շուկայում այսօր նկատվող տագնապն է, սակայն Ռոհանին երեկ ակնարկ կատարեց Իրանի ժողովրդի ճանաչված յուրահատկությանը և դա այն է, որ մեր ժողովուրդը շատ ավելի համբերատար ու դիմացկուն է նրանից ինչ նրանք պատկերացնում են և իրենց քարոզչությամբ չեն կարող պատճառ դառնալ, որ Իրանի ժողովուրդը զղջա անկախության, ազատության ու ինքնիշխանության համար:
Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին էլ երեկ մատնանշելով այն կետը, որ մեզ համար ընդունելի չի կարող լինել, որ ՀԳՀԾ-ի ծանրությունը միայն կողմերից մեկի վրա լինի ու մյուսները հրաժարվեն իրենց պարտավորություններից, ասաց. «Եթե մյուսները ՀԳՀԾ-ի հարցում այլ ընթացք կիրառեն մենք անհրաժեշտ որոշումներ կընդունենք»:
Հիշյալ կազմակերպության խոսնակ Բեհռուզ Քյամալվանդին առաջ անցնելով Սալեհուց ով արտահայտվել էր չորս օրերի ընթացքում ուրանի 20 տոկոսանոց հարստացման ընթացքի վերականգնման հնարավորության մասին, ասաց, որ անհրաժեշտության դեպքում դա կարելի է կատարել երկու օրվա ընթացքում:
Ալիք
Կենտրոնական բանկի նախագահ. «Արտարժույթի շուկայում անհրաժեշտ է խուսափել արհեստական լարվածությունից»
Կենտրոնական բանկի նախագահի կարծիքով անհրաժեշտ է խուսափել արտարժույթի շուկայում արհեստական լարվածության առաջացումից:
Այս մասին Վալիոլլահ Սեյֆը հայտարարել է այսօր՝ ապրիլի 10-ին, Իսլ. խորհրդարանի նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվել է վերջին օրերի ընթացքում արտարժույթի շուկայում տիրող իրավիճակը:
Անդրադառնալով դոլարի փոխարժեքը 4200 թուման սահմանելու մասին երեկ կայացված որոշմանը, Կենտրոնական բանկի ղեկավարն այն համարել է ճիշտ որոշում՝ բոլորին կոչ անելով սատարել դրա իրականացմանը, քանզի «բոլորս գտնվում ենք նույն նավում»:
Ստեղծված անկայուն իրավիճակը նա հիմնականում պայմանավորել է երկրում տիրող սպասողական, ինչ-որ տեղ անորոշ վիճակի հետ, նշելով, որ ապագայի նկատմամբ անվստահությունն իր բացասական հետքն է թողնում արտարժույթի շուկայի վրա:
Նման իրավիճակից խուսափելու համար, նա բոլորին կոչ է արել խուսափել արտարժույթի շուկայում արհեստական լարվածության առաջացումից:
168 Ժամ
Սերժ Սարգսյանն արդեն կանխատեսելի և ինչ-որ առումով վստահելի գործընկեր է Եվրամիության և Ռուսաստանի համար. Ուվե Հալբախ
«Երկրի ղեկավարումը նույն անձի կողմից մի քանի ժամկետ շարունակ՝ անցանկալի երևույթ է: Դա ԵՄ-ն, ընդհանուր առմամբ, չի ընդունում: Բայց կան երկրներ, որոնց դեպքում նույն անձի կառավարումն անհրաժեշտություն է, ինչը պայմանավորված է հասարակական տրամադրություններով, տվյալ երկրի համակարգի բնույթով, արտաքին քաղաքականությամբ և խնդիրներով: Հասկանալով, որ Սերժ Սարգսյանը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն, ինչը չափազանց կարևոր է Եվրամիության և Ռուսաստանի համար, քանի որ տարածաշրջանում կա ծխացող ղարաբաղյան հակամարտություն, գերտերություններն առանձնապես դեմ չեն նրա ծրագրերին: Սարգսյանն արդեն կանխատեսելի և ինչ-որ առումով վստահելի գործընկեր է այս տերությունների համար, ուստի նրանք, ամենայն հավանականությամբ, համաձայն են»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին է ասել գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական փոփոխություններին ու դրանց նկատմամբ ԵՄ-ի ու ՌԴ-ի վերաբերմունքին:
Նրա խոսքով` ամենակարևորը ՀՀ հասարակության կարծիքն է ու տրամադրությունները, թեև այս անգամ ՀՀ հասարակության անդամներն անձամբ չեն ընտրելու: Գերմանացի քաղաքական վերլուծաբանը գտնում է, որ համակարգը թույլ է տալիս վարել ինստիտուցիոնալ պայքար: «Փողոցային պայքարն ու ռադիկալ քայլերն անընդունելի են և լի անկանխատեսելի հետևանքներով: Եթե կան պայքարի հարթակներ, պետք է պայքար վարել այդ հարթակներում ճիշտ ժամանակին»,- ասել է նա: