Մամուլի տեսություն 11-04-2018
Սիրիան վերջին օրերին տագնապ է ապրել, ինչը հասել է իր գագաթնակետին:
Ռեսալաթ
Թրամփի ինքնասպանությունը Սիրիայում
Սիրիան վերջին օրերին տագնապ է ապրել, ինչը հասել է իր գագաթնակետին: Տագնապ, որի համար հիմք է ծառայել Դումա քաղաքում Սիրիայի բանակի կողմից քիմիական հարձակման հավակնությունը: Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե առաջիկա 24 ժամերում Սիրիայի դեմ հարձակման կապակցությամբ որոշում է ընդունելու: ԱՄՆ նախագահն այդ երկրի անվտանգության կաբինետի անդամների հետ հանդիպման ժամանակ կրկին Իրանին մեղադրեց Սիրիայում քիմիական հարձակմանը բերած մասնակցության մեջ: Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրն այդ երկրի ազգային անվտանգության խմբի հետ հանդիպման ընթացքում Դումա քաղաքի դեմ հարձակումը դաժան բնութագրելով, ասաց. «Առաջիկա 24 կամ 48 ժամերի ընթացքում դրան ռազմական պատասխան տալու կապակցությամբ որոշում կընդունվի»: Նա հավելեց. «Այս հարձակումը դաժան ու սարսափելի էր: Հարցը վերաբերում է մարդկությանը ու մենք չպիտի թույլ տանք, որ նման բան տեղի ունենա»: Թրամփն այն պայմաններում է մարդկության մասին արտահայտվում, երբ նա և ամերիկացի պաշտոնատարները վերջին տարիների ընթացքում տարածաշրջանում ու աշխարհում, այդ թվում Սիրիայում, Իրաքում, Եմենում, Բահրեյնում ու Միանմարում միլիոնավոր մարդկանց սրտաճմլիկ մահվան պատասխանատուն են եղել: ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսն էլ երկուշաբթի օրը պատասխանելով Սիրիայի դեմ ռազմական հարձակման հավանականության մասին հարցումին, ասաց, որ որևէ այլընտրանք չի բացառվում: Դա ի տես այն բանի, որ երկուշաբթի օրվա առաջին ժամերին Սիոնիստական ռեժիմը մի քանի հրթիռներ արձակեց Սիրիայի Հոմս նահանգում գտնվող «Թի Ֆոր» ավիաբազայի կողմը, որոնց կործանեց Սիրիայի հակաօդային պաշտպանությունը: «Թի Ֆոր» ավիաբազայի դեմ հրթիռային հարձակումն իրականացվեց այն պայմաններում, երբ մի քանի շաբաթ առաջվանից և Դամասկոսում գտնվող արևելյան Ղութայի ազատագրման համար Սիրիայի բանակի գործողությունները սկսվելու հետ միաժամանակ ԱՄՆ-ն ու արևմտյան ԶԼՄ-ներն առաջ քաշեցին Սիրիայի բանակի կողմից քիմիական սպառազինության օգտագործման հարցը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արևմտյան երկրներին ու մասնավորապես ԱՄՆ-ին ազդարարել է հրաժարվել Սիրիայի դեմ քիմիական հարձակման մասին հրահրիչ հայտարարություններից ու քայլերից:
Ղոդս
ԱՄՆ-ն փորձում է մասնակի կերպով հրաժարվել ՀԳՀԾ-ից
ՀԳՀԾ-ի ապագայի և Իրանի դեմ նոր պատժամիջոցների գործադրման շուրջ վերջին համադրումները կատարելու նպատակով Ատլանտյան օվկիանոսի երկու ափերին գտնվող այդ համաձայնության արևմուտքցի գործընկերների բանակցություններն առաջիկա օրերին առավել սեղմ տեսք են ստանալու: «Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամ» ամերիկյան հետազոտական կենտրոնի տնօրեն Մաք Դոբովիթսն իր թուիթերյան էջում կատարած գրառման մեջ ընդգծել է. «Իրանի հետ միջուկային համաձայնության շուրջ խորհրդակցությունների նպատակով ընթացիկ շաբաթ ԱՄՆ-ի և E3-ի (Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) մասնակցությամբ կարևոր նիստեր են գումարվելու»: «Սա առիթ է, որպեսզի մինչև մայիսի 12-ի վերջնաժամկետը իրական սրբագրում մտցվի միջուկային համաձայնության մեջ»,-հավելել է նա: Այս բանակցությունները ծրագրվել են այն պայմաններում, երբ վերջին օրերին եվրոպացի դիվանագետները հաստատեցին, որ ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու հարցում Թրամփին համոզելուց կապակցությամբ իրենց հույսը կորցրել են: ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին մի քանի օր առաջ ասաց, որ Եվրոպան ու Իրանը կարող են ՀԳՀԾ-ն պահել իրենց համար, իսկ Վաշինգտոնը կվերականգնի իր պատժամիջոցները: «Դոյչե Վելե» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընթացիկ ամիս ԱՄՆ ուղևորվելով ՀԳՀԾ-ի ճակատագրի շուրջ կբանակցեն Դոնալդ Թրամփի հետ: Եվրոպայի այս երկու հեղինակավոր ղեկավարները հույս ունեն, որ կկարողանան ԱՄՆ նախագահին համոզել, որպեսզի Իրանի հրթիռային ծրագրի դեմ նոր պատժամիջոցներ գործադրելու դիմաց հրաժարվի ՀԳՀԾ-ից հեռանալու մտքից: Դա ի տես այն բանի, որ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար Ջաք Ստրաուն Իրանի հեռուստատեսության հետ զրույցի ժամանակ ասաց, որ Բրիտանիայի կառավարությունը մեծ ջանք է գործադրել, որպեսզի ԱՄՆ-ին համոզի գործադրել իր ստանձնած պարտավորությունները, բայց ցավոք սրտի Թրամփի վարչակազմը չի համոզվել այդ հարցում: Այսպիսով թվում է, որ եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի միջև համադրման ու համագործակցության նոր մակարդակ է ձևավորվում, որն ԱՄՆ-ի բացակայությամբ ՀԳՀԾ-ն մի կերպ ոտքի վրա պահելով աննախընթաց կերպով թուլացնում է այդ համաձայնությունը, քանի որ հնարավոր է եվրոպացիները Թրամփի դիմաց որոշ զիջումների գնալով ու ապա դրանք Թեհրանին վերավաճառելով փորձեն ժամանակ վատնել ու ՀԳՀԾ-ի դիակը պարտադրեն Իրանին:
Ալիք
Իրանում ՌԴ դեսպան. «Ոչ ոք չի կարող պնդել, թե Սիրիան ընդդիմության դեմ քիմիական զենք է օգտագործել»
Անդրադառնալով սիրիական Դումա բնակավայրում խաղաղ բնակչության դեմ ենթադրյալ քիմիական հարձակմանը, Իրանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Ջաղարյանը նշել է, որ ոչ ոք չի կարող պնդել եւ ապացուցել, թե Սիրիայի կառավարությունն ընդդիմության դեմ քիմիական զենք է օգտագործել:
Այս մասին նա ասել է ԻՍՆԱ-ի հետ զրույցում՝ շեշտելով, թե կասկած չկա, որ դա ահաբեկիչների հովանավորների ձեռքի գործն է: Անդրադառնալով նախագահ Թրամփի կողմից Իրանին եւ Ռուսաստանին հասցեագրված մեղադրանքներին եւ Սիրիայի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու սպառնալիքներին, դեսպան Ջաղարյանն ասել է. «Հենց սկզբից մենք զգուշացրել էինք, որ ԱՄՆ-ը մտադիր է նման մեղադրանքներ ներկայացնել, ճիշտ այնպես, ինչպես արեցին Արեւելյան Ղուտայի դեպքում»:
«Սա արդեն ներկայացում է: Հենց սկզբից էլ գիտեինք այդ մասին: Ոչ ոք չի կարող ապացուցել, թե դա Սիրիայի կառավարության ձեռքի գործն է»,- ասել է դեսպանը՝ մեկ անգամ եւս շեշտելով, որ չկա որեւէ կասկած այն մասին, որ դա ահաբեկիչների հովանավորների գործն է:
Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշմանը, բարձրաստիճան դիվանագետը նշել է. «Բազմիցս հայտարարել եւ առաջարկել ենք, որ ստուգեք, թե ով է քիմիական զենք օգտագործում: Նրանք, սակայն, միայն անհիմն մեղադրանքներ են ներկայացնում, իսկ նման մոտեցումը բացարձակապես անընդունելի է»:
Արմենպրես
Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց ՀՀ-Եվրամիություն համաձայնագիրը
Հայաստանի խորհրդարանը միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համաձայնագիրը վավերացնելու մասին հարցին կողմ քվեարկեց 95 պատգամավոր:
Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: