Մամուլի տեսություն 12-04-2018
ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի բանաձևերի վրա դրված իրարահաջորդ վետոներով փակվեցին Սիրիայի ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ուղիները և ԱՄՆ-ն երեկ վաղ առավոտվանից սկսած սկսել է Սիրիայի դեմ ռազմական քայլի հետադարձ հաշվարկը:
Ջավան
Աշխարհակուլի պատերազմի խելագարությունը սպառնում է աշխարհը
ՄԱԿ-ի ԱԽ-ում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի բանաձևերի վրա դրված իրարահաջորդ վետոներով փակվեցին Սիրիայի ճգնաժամի կարգավորման դիվանագիտական ուղիները և ԱՄՆ-ն երեկ վաղ առավոտվանից սկսած սկսել է Սիրիայի դեմ ռազմական քայլի հետադարձ հաշվարկը: Լիբանանում Ռուսաստանի դեսպանն ազդարարել է, որ Սիրիայի կողմն արձակված ամերիկյան ցանկացած հրթիռ կործանվելու է: Այս ազդարարությանը Թրամփը երեկ երեկոյան պատասխանեց թուիթերյան խստաոճ գրառմամբ և նշեց. «Ռուսաստան զգաստ եղիր, քանի որ հրթիռները գալիս են, մաքուր, նոր ու խելացի»: Ընդամենը 10 օր առաջ Սիրիայից ամերիկացի զորայիններին շտապ հեռացնելու անհրաժեշտության մասին արտահայտվող ԱՄՆ նախագահի արտահայտության ոճի խստացումը նկատի առնելով ԱՄՆ-ում որոշ դիտորդներ ասում են, որ ներքին աննախընթաց մարտահրավերների պատճառով Թրամփը կարիք ունի Սիրիայի դեմ ռազմական քայլին, հատկապես որ թուիթերյան առաջին գրառումից հետո նրա ոճը ավելի մեղմացավ և գրեց. «Ռուսաստանի հետ մեր հարաբերությունն այսօր վատացել է ու գտնվում են սառը պատերազմի պայմաններում: Դրա համար որևէ պատճառ գոյություն չունի: Ռուսաստանը կարիք ունի մեր տնտեսական օժանդակությանը և դա հնարավոր է: Մենք էլ այլ ժողովուրդների հետ աշխատելու կարիք ունենք: Արդյոք սպառազինական մրցակցությունը կդադարեցվի»:
Երբ 2013 թվականի սեպտեմբերին Օբաման Սիրիայի դեմ հարձակման մտադրության մասին հայտարարեց, Թրամփը գրեց. «Մեր խիստ հիմար առաջնորդին կրկին ասում եմ՝ Սիրիայի դեմ մի հարձակվեք: Եթե հարձակվեք վատ դեպքեր տեղի կունենան և այդ պատերազմից ԱՄՆ-ն ոչինչ չի շահելու»: Հիմա նա սաուդական դոլարների հոտից արբեցած ու հանձնվելով Իսրայելի պատերազմական ախորժակի դիմաց ընթանում է այն ճանապարհով, որից Բարաք Օբաման հրաժարվեց: Երկուշաբթի և երեքշաբթի գիշեր դիվանագիտական պատերազմ մղելով ԱՄՆ-ն ու Ռուսաստանն ԱԽ-ում վետո դրեցին միմյանց բանաձևերի վրա, որպեսզի փակվելով ԱԽ-ի ճամբան Սիրիայի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարձակման հետադարձ հաշվարկը սկսվի:
Սիրիայի դեմ ռազմական քայլ ձեռնարկելու ուղղությամբ Արաբիայի ու Սիոնիստական ռեժիմի գործադրած ճնշումներից բացի որոշ աղբյուրներ ասում են, որ ներքին ծանր պայմաններում Դոնալդ Թրամփը Սիրիայի դեմ ռազմական քայլին կարիք ունի: Սաուդացի հայտնի ակտիվիստ Մոջթահեդն իր թուիթերյան էջում գրեց. «Թրամփը ոչ թե մի հարձակման, այլ մի պատերազմի խիստ կարիք ունի, որպեսզի չարաշահելով պատերազմական պայմաններն առանց որևէ բարդության աշխատանքից հեռացնի ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության կապակցությամբ հետաքննության հատուկ խորհրդի նախագահ Ռոբերտ Մուլերին:
Քեյհան
«Ֆեյսբուք»-ի տնօրենն ընդունեց, որ 87 միլիոն ամերիկացիների անձնական սահմանների պաշտպանվածությունը ոտնահարվել է
«ֆեյսբուք»-ի հարյուր միլիոնավոր օգտատերեր վերջին քանի շաբաթներում իրենց անձնական տեղեկությունները պաշտպանելու համար այս սոցիալական կայքի կարողության շուրջ կասկած են հայտնել: «Ֆեյսբուք»-ի գլխացավանքը սկսվեց այն պահից, երբ ԶԼՄ-ները հաղորդեցին, որ քաղաքական խորհրդատվական ընկերություն համարվող «Քեմբրիջ Անալիթիքա»-ն առանց թույլտվության հասանելիություն է ունեցել «Ֆեյսբուք»-ի 87 միլիոն օգտատերերի անձնական հաշիվներին և այդ տեղեկություններն 2016 թվականի նախագահական ընտրություններում օգտագործել է հօգուտ Դոնալդ Թրամփին, ինչպես նաև ԵՄ-ից Բրիտանիայի հրաժարման հանրաքվեի ընթացքում:
Քաղաքական նպատակներով միլիոնավոր օգտատերերի անձնական տեղեկությունների չարաշահման սկանդալը պատճառ դարձավ, որ «Ֆեյսբուք»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Մարք Զուքերբերգն ԱՄՆ-ի Սենատ կանչվի: «Ֆեյսբուք»-ի գործադիր տնօրենը կանչվեց Սենատի դատական ու առևտրական երկու կոմիտեների կողմից, որպեսզի բացատրի օգտատերերի անձնական տեղեկությունների պաշտպանվածության ուղղությամբ իր ընկերության ձեռնարկած քայլերն ու նաև քաղաքական նպատակներով ու ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար իր օգտատերերի անձնական տեղեկությունների չարաշահման ու նրանց անձնական սահմանների ոտնահարման սկանդալի շուրջ պարզաբանում կատարի:
Զուքերբերգը երեքշաբթի օրն այս սկանդալի կապակցությամբ ներողություն խնդրելով և ընդունելով անհատների անձնական տեղեկությունների չարաշահման և նրանց անձնական սահմանների ոտնահարման կապակցությամբ այդ սոցիալական ցանցի թերացումները հայտարարեց, որ փորձում է կանխել «Ֆեյսբուք»-ի կողմից նման սխալների կրկնվելը:
Հիշեցնենք, որ այս պահին ԱՄՆ-ում սպառողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունը, մի քանի այլ կառույցներ և 37 նահանգների դատախազներ «Ֆեյսբուք»-ից տեղեկությունների արտահոսքի կապակցությամբ հետաքննություն են անցկացնում:
Ալիք
Գարո Փայլանի դեմ դատախազությունը պահանջագիր է պատրաստել. նա կարող է զրկվել անձեռնմխելիությունից
Անկարայի հանրապետական դատախազությունը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 8 պատգամավորի նկատմամբ իրավական գործընթաց սկսելու նպատակով պահանջագիր է պատրաստել: Պատգամավորների շարքում է նաև հայազգի Գարո Փայլանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Գարո Փայլանից բացի, պահանջագրում ներառված են պատգամավորներ Օսման Բայդեմիրի, Ալիջան Օնլուի, Ֆելեքնաս Ուջայի, Սիբել Յիղիթալփի, Նադիր Յըլդըրըմի, Դիլեք Օջալանի, Միզգին Ըրգաթի անունները: Նրանք մեղադրվում են «թուրք ազգը, Թուրքիայի Հանրապետությունը, կառավարությունը, պետության զինվորին կամ անվտանգության համակարգը հրապարակայնորեն ծաղրելու», «ահաբեկչական խմբավորման քարոզչություն անելու», «քաղաքական կուսակցությունների կանոններին հակառակ գործելու», «հանրապետության նախագահին վիրավորելու» մեջ:
Գարո Փայլանի դեմ նախապատրաստված պահանջագրում, մասնավորապես, նշվում է, որ նա 2017 թվականի մայիսի 1-ին Կանադայում տված հարցազրույցում իր արտահայտած մտքերով «հրապարակայնորեն ծաղրել է թուրքական ազգը, Թուրքիայի Հանրապետությունը և կառավարությունը» ու «վիրավորել հանրապետության նախագահին»:
Պահանջագրերով, համաձայն երկրի սահմանադրության 83-րդ հոդվածի, նախատեսվում է պատգամավորներին զրկել անձեռնմխելիությունից: Դրանք մեջլիսի նախագահությանը ներկայացվելու նպատակով ուղարկվել են Թուրքիայի արդարադատության նախարարությանը:
Թուրքիայի մեջլիսի նախագահություն ներկայացվելուց հետո հարցը քննարկման է դրվում հատուկ հանձնաժողովում:
Պատգամավորներն իրավունք ունեն ինչպես հանձնաժողովում, այնպես էլ մեջլիսի նիստի ժամանակ հանդես գալ պաշտպանական խոսքով: Անձեռնմխելիությունից զրկվելու պարագայում նրանք կարող են հարցը բողոքարկել Սահմանադրական դատարանում:
News.am
Թուրքիայի Մարդինում ապրող մուսուլման կինը շարունակում է պահպանել հայկական եկեղեցին
Թուրքիայի Մարդին նահանգի նախկինում հայաշատ Դերիքի շրջանում ապրող 80-ամյա Հաթուն Չաչուրը շարունակում է խնամել ու պահպանել հայկական Սուրբ Գեւորգ եկեղեցին։
Թուրքական Haberler-ը անդրադարձել է Դերիքում ապրող 80-ամյա Հաթուն Չաչուրի գովելի քայլին՝ հարցազրույց անելով 8 երեխաների մոր հետ։
Հաթուն Չաչուրը նշել է, թե եկեղեցուն աչքի լույսի պես 24 ժամ հետեւում է։ «Աստծո համար, բարության համար եմ եկեղեցին խնամում»,-ասել է Հաթուն Չաչուրը՝ հիշեցնելով, որ նախկինում եկեղեցին խնամում էին Դերիքի միակ հայ ամուսինները, սակայն նրանք տարիքի հետ կապված առողջական խնդիրների պատճառով այլեւս չեն կարողանում։
Հաթուն Չաչուրը նշել է, որ ոչ պետությունը, ոչ էլ հայերն իրեն չեն օգնում, իսկ ինքը կամավոր խնամում եւ պահպանում է եկեղեցին
Նշենք, որ Դերիքում բազմաթիվ եկեղեցիներից միայն 1650-ականներին կառուցված Սուրբ Գեւորգն է Ցեղասպանությունից հետո կանգուն մնացել։