Մամուլի տեսություն 13-04-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88626-Մամուլի_տեսություն_13_04_2018
Սաուդյան Արաբիան այն պայմաններում է տարածաշրջանի առաջնորդը դառնալու իր վաղեմի երազանքի իրագործման համար ԱՄՆ-ի կթան կովը դարձել, երբ մինչ այսօր նրա կատարած շշմեցուցիչ հատկացումները գործնականում որևէ արդյունք չեն տվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 13, 2018 12:34 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 13-04-2018

Սաուդյան Արաբիան այն պայմաններում է տարածաշրջանի առաջնորդը դառնալու իր վաղեմի երազանքի իրագործման համար ԱՄՆ-ի կթան կովը դարձել, երբ մինչ այսօր նրա կատարած շշմեցուցիչ հատկացումները գործնականում որևէ արդյունք չեն տվել:

Մեհր

Տարածաշրջանն առաջնորդելու համար սաուդական երազանքի հետզհետե մահը

 

Սաուդյան Արաբիան այն պայմաններում է տարածաշրջանի առաջնորդը դառնալու իր վաղեմի երազանքի իրագործման համար ԱՄՆ-ի կթան կովը դարձել, երբ մինչ այսօր նրա կատարած շշմեցուցիչ հատկացումները գործնականում որևէ արդյունք չեն տվել:

Սաուդացի երիտասարդ գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը, որի իշխանության գահին թիկնելու մասին արդեն շշուկներ եմն տարածվել, ամեն պատրվակով ու առիթով իր հռետորաբանության թիրախ է դարձնում Իրանը: Այդ կապակցությամբ վերջին դեպքում նա ԻԻՀ-ն ներկայացրեց որպես տարածաշրջանում կայունությունը վերացնող երկրի:

Վերջին տարիներին ԻԻՀ-ն տարածաշրջանում իր հզոր ներկայությամբ մարտահրավեր է նետել սաուդացիների հզորությանը և դա ի տես այն բանի, որ Սաուդյան ռեժիմի ԱԳ նախարար Ադել Ալ-Ջոբայրը Թեհրանին դիմակայելու Ռիադի լայնամասշտաբ քաղաքականությունը գործադրելու նպատակով տարբեր առիթներով ու բազմաթիվ անգամ նման հայտարարություններ է կատարել:

Բայց իրապես ԻԻՀ-ի հանդեպ սաուդացիների այս աստիճան թշնամանքն ու նախանձն ի՞նչ պատճառով է: Իրականությունն այն է, որ անցած տարիների ընթացքում ԻԻՀ-ն տարածաշրջանում իր հզոր ներկայությամբ մարտահրավեր է նետել սաուդացիների հզորության ու հակակշռի տակ է առել տարածաշրջանին տիրելու և տարածաշրջանում ինչ-որ ձևով առաջնորդի դերակատարություն ստանձնելու նրանց վաղեմի երազանքի իրագործումը:

Մի առ ժամանակ է ինչ Սաուդյան Արաբիան մերժողական, կործանարար, տարածամոլական ու ռազմատենչական քաղաքականություն որդեգրելով ձգտում է իր լծի տակ առնել տարածաշրջանի բոլոր երկրներին ու նրանց թելադրել իր անօրինական պահանջները: Սաուդացիները վաղուց է ինչ տարածաշրջանի առաջնորդության հավակնությունն ունեն ինչը Իրանի ձեռնարկած քայլերի շնորհիվ հանդիպել է փակ դռների:

Սաուդացիներն իրենց վաղեմի երազանքի իրագործման համար օրակարգում ներառել են երեք սկզբունքներ՝ տարբեր բնագավառներում բարեփոխումների իրագործում, միջուկային դառնալու ուղղությամբ ջանքը և տարբեր երկրներից, այդ թվում ԱՄՆ-ից, Ֆրանսիայից ու Բրիտանիայից զենքի գնումը:

Այս միջոցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քաղաքական գործիչ լինելուց առավել առևտրական լինելով իշխանության ղեկը ստանձնելուց հետո Սաուդյան Արաբիային շարունակ դիտել է, որպես կթան կովի: Թրամփը լավատեղյակ է տարածաշրջանին տիրապետելու սաուդացիների նպատակին և այդ նպատակի իրագործման համար նրանց օժանդակելու պատրվակով շարունակում է կթել սաուդացիներին:

Որպես օրինակ պիտի ակնարկել շուրջ մեկ տարի առաջ Վաշինգտոնի ու Ռիադի միջև աննախընթաց համաձայնությանը, որի շրջագծում 310 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ պայմանագիր կնքվեց, որի ավելի քան 100 միլիարդ դոլարը բաժին էր հասնում ռազմական բաժնին և ԱՄՆ-ից Ռիադի սպառազինական գնումներին:

Մոհամմեդ Բեն Սալմանի Վաշինգտոն կատարած ուղևորության ընթացքում էլ կողմերը միլիարդավոր դոլար արժողությամբ պայմանագրեր կքեցին:

Թրամփը բացահայտ կերպով հայտարարել է, որ ԱՄՆ-ն 7 թրիլիոն դոլար հատկացում է կատարել տարածաշրջանում ինչը քամուն է տրվել: Իրականության մեջ Թրամփը հենց սկզբից հայտարարել էր, որ Սաուդյան Արաբիան այսուհետ պիտի վճարի Ռիադին ցուցաբերված Վաշինգտոնի հովանավորության ծախսը:

Այդուհանդերձ նկատի առնելով քաղաքական ու իրական դաշտում արձանագրված զարգացումները կարելի է ասել, որ տարածաշրջանում իրենց տիրապետությունը տարածելու համար սաուդացիների եռյակ նախաբաններից և որևէ մեկը նրանց հաջողություն չի բերել ու չի բերելու և ամերիկացիներից սաուդացիների սպառազինական գնումներն էլ որևէ արդյունք չեն ունեցել Ռիադի համար:

Դա ի տես այն բանի, որ սաուդացիներն այս գումարներն ապահովում են Արաբիայի ժողովրդի ազգային հարստությունը համարվող նավթի վաճառքից ու նաև Աստծո տան ուխտագնացությունից գոյացող գումարներով: Դա այն իմաստով է, որ Արաբիայի ժողովրդի բարեկեցության նաև իսլամ աշխարհի խնդիրների կարգավորման համար ծախսվելիք գումարը լցվում է զենք արտադրող ամերիկյան ընկերությունների գրպանները:

 

Սպուտնիկ Արմենիա

Հայաստանը ձեռքերը ծալած չի նստի Սիրիայի հարցում. Սաֆրաստյան

 

Եթե իրավիճակը սրվի և Ռուսաստանն անմիջականորեն ներգրավվի ԱՄՆ–ի հետ հակամարտության գործընթացին, Հայաստանը, որպես Մոսկվայի ռազմավարական դաշնակից, որոշակի պարտավորություններ կունենան։

Հայաստանը չի կարող հեռու մնալ Սիրիայի շուրջ ընթացող գործընթացներից և իրադարձություններից, ուրբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Փորձագետը հիշեցրեց, որ Սիրիայի տարածքում մինչև այսօր էլ հայկական մեծ համայնք կա, և տեսականորեն չի կարելի բացառել, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների` Դամասկոսի դեմ իրականացվող ռազմական գործողությունների դեպքում հարվածի տակ կհայտնվեն նաև հայերը։

«Այս առումով պաշտոնական Երևանը պետք է դիվանագիտական ակտիվություն դրսևորեր, ընդհուպ մինչև դեմարշներ։ Չի կարելի ձեռքերը ծալած նստել, պետք է դիրքորոշումը հասցնել համաշխարհային հանրությանը։ Պետք է ամեն կերպ ցույց տալ, որ մենք անտարբեր չենք մեր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ», — ասաց արևելագետը։

Նա նաև համոզված է, որ իրավիճակի սրացման և ԱՄՆ-ի հետ կոնֆլիկտին Ռուսաստանի անմիջական ներգրավվածության դեպքում, որպես Մոսկվայի ռազմավարական դաշնակից`Հայաստանը որոշակի պարտավորություններ է ունենալու։

Սիրիայի շուրջ հակամարտությունը մոտեցել է ծայրահեղ վտանգավոր սահմանի, կարծում է փորձագետը` նշելով, որ Թրամփի «թվիթերյան» դիվանագիտությունը սրում է իրավիճակը, իսկ դրան հակառակ Մոսկվայի գործողությունները ավելի զգուշավոր և զուսպ են։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և դաշնակիցներ Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան հայտնել են սիրիական ռազմական օբյեկտների և քիմիական զենքի արտադրման ենթադրյալ ձեռնարկությունների ուղղությամբ հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին։ Մոսկվան սպառնացել է պատասխան միջոցների դիմել, եթե հարվածի հետևանքով ռուսական զինվորականներ տուժեն։ Վաշինգտոնում դժվարանում են նշել գործողությունների մեկնարկի ժամկետները։

 

Արմենպրես

Իրավիճակը ԼՂ-ում, Հայաստանի սահմանին միշտ եղել է անհանգստացնող. Ստանիսլավ Տարասով

 

Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների հարցերով ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, իրավիճակը Ղարաբաղում, Հայաստանի սահմանին միշտ եղել է անհանգստացնող: Քաղաքագետը, արձագանքելով ադրբեջանական զինուժի կողմից վերջին օրերին Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ հաճախակիացած կրակոցներին և ՀԱՊԿ արձագանքման հնարավորությանը, նշեց, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամ է Հայաստանը, հետևում է սահմանին իրավիճակի զարգացումներին:

Տարասովի խոսքով, դժվար է մեկնաբանել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները, որովհետև դրանք, կարծես թե, ստանդարտ են դարձել:

«Այստեղ պետք է նկատել, որ երկու կարևոր քաղաքական իրադարձություն տեղի ունեցավ. Հայաստանում և Ադրբեջանում նախագահներ ընտրվեցին: Հիմա հարցն այն է, թե ինչպես կընթանա կողմերի միջև երկխոսությունը, ինչ պայմաններով, կվերսկի այն ընդհանրապես, արդյոք կողմերը կփորձեն դուրս գալ փակուղուց և այլն: Պետք է սպասել զարգացումների»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստանիսլավ Տարասովը: