Մամուլի տեսություն 14-04-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88666-Մամուլի_տեսություն_14_04_2018
Վերջին երկու օրերի ընթացքում ամերիկացիներն ու դաշնակիցները դիրքավորվել են ահաբեկիչներից խոցված Սիրիայի դիմաց և քիմիական հարձակման շինծու ճգնաժամը միջազգային օրենքների ոտնահարման պատրվակ են ծառայեցնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2018 07:21 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14-04-2018

Վերջին երկու օրերի ընթացքում ամերիկացիներն ու դաշնակիցները դիրքավորվել են ահաբեկիչներից խոցված Սիրիայի դիմաց և քիմիական հարձակման շինծու ճգնաժամը միջազգային օրենքների ոտնահարման պատրվակ են ծառայեցնում:

ԻՌՆԱ

Միջին արևելքը նավթի, զենքի ու խելագարության պատանդ

 

Վերջին երկու օրերի ընթացքում ամերիկացիներն ու դաշնակիցները դիրքավորվել են ահաբեկիչներից խոցված Սիրիայի դիմաց և քիմիական հարձակման շինծու ճգնաժամը միջազգային օրենքների ոտնահարման պատրվակ են ծառայեցնում:

Նոր ճգնաժամը սկսվեց այն պահին, երբ Մոհամմեդ Բեն Սալմանն ԱՄՆ-ից մեկնեց Ֆրանսիա և տարբեր այդ թվում էներգետիկայի ու մասնավորապես սպառազինական բաժիններում միլիարդավոր դոլար արժողությամբ պայմանագրեր կնքեց այդ երկու երկրների հետ:

Ամերիկացիներն ապա Սիրիայում նոր ստահոդության դիմելով անմիջապես սկսեցին ռազմաշունչ հռետորաբանությունը և առանց ենթադրյալ քիմիական հարձակման ծավալները պարզելու համար որևէ հետաքննություն իրականացնելու Ասադի կառավարությանը մեղադրանքներ ուղղեցին և դա ի տես այն բանի, որ ռուսները հայտարարել են, հիմնականում քիմիական զենքի որևէ կիրառում չի գրանցվել: Բացի այդ եթե նույնիսկ որևէ հարձակում էլ իրականացված լինի, արդյոք դա Ասադի ռեժիմի միջոցով է իրականացվել Դամասկոսի արվարձանում գտնվող Ղուտայում:

Դոնալդ Թրամփն այն պայմաններում է Ասադի իշխանությանը ոճրագործ անվանում ու հավակնում է, որ իր ժողովրդին սպանել է թունավոր գազով, երբ ինքն անդադար պաշտոնապես ու բացահայտ կերպով պաշտպանում է սաուդացիների միջոցով Եմենի ժողովրդի, իսկ Գազայում ու Արևմտյան ափում սիոնիստների միջոցով պաղեստինցի քաղաքացիների դեմ մտածված կոտորածը:

ԱՄՆ-ի կազմակերպած նոր զորաշարժը, որ կարծես թե ընդառաջվել է Փարիզի ու Լոնդոնի կողմից կրկին տագնապի է մատնել տարածաշրջանը և Թելավիվի ու Ռիադի ռեժիմներն էլ հրահրում են այս ճգնաժամը:

Ամերիկացիները սրանից առաջ էլ բազմաթիվ անգամներ ստահոդություն են կատարել և նույն այդ ստերի հիման վրա էլ ռազմական միջամտություն են կատարել աշխարհի տարբեր երկրներում:

Ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները 2012 թվականից ի վեր անգամներ հավակնել են, թե Սիրիայի իշխանությունները քիմիական հարձակում են իրականացրել այդ երկրի տարբեր տարածքներում, այդ թվում արևելյան Ղուտայում ու Խան Շեյխունի տարածքում, սակայն երբևե վավերական ապացույց չեն ներկայացրել:

Դեպքի ծիծաղելի կողմն այն է, որ ամեն անգամ երբ ահաբեկչական խմբերը, այդ թվում ԻԼԻՊ-ը, Ալ-Նուսրան և սաուդացիներին կապված ահաբեկչական-թաքֆիրական այլ խմբեր շրջափակման մեջ են հայտնվում և կամ կանգնում են պարտության սեմին, մի սադրանք է կազմակերպվում, որի հիմքում որևէ տրամաբանություն չկա և հավակնորդները չեն պատասխանում այն հարցին, թե գերազանցության հասած որ խոհեմ ուժը կարող է նման հիմարություն թույլ տալ:

Ղուտայում գտնվող Դումայի տարածքի դեմ քիմիական հարձակման մասին հավակնությունը ձևավորվում է այն պայմաններում, երբ ահաբեկչական խմբերը վերջին ամիսներին թաղամաս առ թաղամաս նահանջել են Ղուտայից և Սիրիայի բանակի հաղթանակների շարանը շարունակվում է:

ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի դաշնակիցները որոնք անհամբերությամբ մեղադրանքներ են ուղղում Սիրիայի իշխանություններին նույնիսկ պատրաստ չեն քննարկել մյուս հնարավորություններն, այդ թվում այն որ այդ հարձակումները կարող են ահաբեկչական խմբերի և  կամ նրանց տարածաշրջանային պաշտպանների  միջոցով իրականացված լինել: Միթե 2014-ից 2017 թվականների ընթացքում  անգամներ չհաստատվեց Իրաքում ԻԼԻՊ-ի կողմից քիմիական հարձակումների իրականացման փաստը և նույնիսկ ամերիկացի մի քանի զինծառայողներ Մոսուլում չվիրավորվեցին:

Իրականության մեջ ռազմական հարձակման համար հող նախապատրաստելու նպատակով լրատվական աղմուկին զուգահեռ ստի ու շանտաժի քաղաքականությունը տարիներ է ինչ Վաշինգտոնի կողմից ընդունված գործեղանակ է դարձել: Ամերիկացիները 2003 թվականին մեծ ստով բռնազավթեցին Իրաքը և ոչնչացրեցին նրա բոլոր ենթակառուցվածքները, իսկ մի առ ժամանակ անց նույնը կատարեցին Լիբիայում ու այդ երկու երկրի ժողովուրդներին տարիներ շարունակ անապահովության ու ահաբեկչական խմբերի հետ բախումների մատնեցին:

Նրանք այսօր էլ մեկ այլ մեծ ստով մեկ այլ ծրագիր են հետապնդում: 

Այսօր ԱՄՆ-ն Պարսից ծոցի հարուստ պետություններին դրամներ շորթելու քաղաքականության շրջագծում և ահաբեկչական ու թաքֆիրական խմբերին և նրանց կնքահայրը համարվող սաուդացիներին ու Իսրայելին փրկելու համար գործի է անցել ու կառչել է մեկ այլ ստի ու թվում է, որ այս անգամ Միջին Արևելքի շախմատում գրազ է եկել Սաուդյան ու Իսրայելի ռեժիմների ձիերի վրա, որոնք այսօր իրենց կարճ պատմության բոլոր ժամանակահատվածներից առավել խոցելի են համարվում:

 

Արմենիա Սպուտնիկ

Դոմինոյի էֆեկտ. կարո՞ղ է արդյոք Սիրիայում դիմակայությունը թեժացնել իրավիճակը ԼՂ-ում

 

Փորձագետների կարծիքով Սիրիայում իրավիճակի լարումն ալիքաձև ազդում է տարածաշրջանի մյուս հակամարտությունների վրա։

Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների լավածությունը և նրանց դիմակայությունը Սիրիայում կարող է անդրադառնալ նաև մոտակա լոկալ հակամարտությունների վրա, այդ թվում` ԼՂ-ի։

ԱՄՆ-ը դաշնակիցները` Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, հայտարարել են սիրիական ռազմական օբյեկտներին և ենթադրյալ քիմիական զենքի արտադրության ձեռնարկություններին հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին։ Մոսկվան սպառնացել է պատասխան միջոցներով, եթե հարվածների հետևանքով տուժեն ռուս զինվորականները։

Որոշ փորձագետներ արդեն հայտարարել են, որ Սիրիայում իրավիճակը կազդի Հայաստանի վրա առաջին հերթին հայ համայնքի և Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պատճառով։

Սիրիական հակամարտությունում անմիջականորեն ներգրավված է ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև հարևան Թուրքիան, ինչպես նաև Հայաստանի համար կարևոր Իրանը` նրա երկրորդ «պատուհանը դեպի աշխարհ»։ Միաժամանակ Թեհրանը հայտարարում է այն մասին, որ Սիրիայում ԱՄՆ-ի կողմից ցանկացած ագրեսիա կստանա լուրջ և կոշտ պատասխան։

Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, եթե Սիրիայում դիմակայությունը տեղափոխվի գլոբալ փուլ, ապա տարածաշրջանին մոտ տարածքներում բոլոր հակամարտությունները կարող են թեժանալ:

«Բոլոր այն երկրները, որոնք շահագրգռված են իրավիճակի կայունացման կամ, հակառակը, դրա սրման մեջ, ներքաշված են Սիրիայում ընթացող աշխարհաքաղաքական գործընթացներում։ Նույն ղարաբաղյան հակամարտությունը կարող է դառնալ գլոբալ դիմակայության կետերից մեկը», — ասաց Հակոբյանը։

Նրա կարծիքով` ղարաբաղյան հակամարտությունն ապագայում մյուսների նման կարող է դառնալ միջազգային խաղացողների «բանակցային ռեսուրսի» տարրերից մեկը։

 

News.am

Գիտնականները բացահայտել են Մոնա Լիզայի ժպիտի գաղտնիքը

 

Մոնա Լիզայի դեմքի արտահայտությունը կախված է նրան նայող անձի տրամադրությունից: Այս եզրակացության են եկել Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հղում անելով Daily Mail-ին:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մարդկանց ընկալումը մեծապես որոշվում է նրանց զգացումներով եւ աշխարհի մասին պատկերացումներով: Պրոֆեսոր Էրիկ Սիգելը կարծում է, որ Մոնա Լիզայի դեմքի արտահայտությունը ավելի շատ խոսում է նրան նայող մարդու, քան հենց նկարի մասին:

Փորձին մասնակցել է ավելի քան 40 կամավոր: Մարդկանց, ովքեր արտահայտված դոմինանտ աչք են ունեցել, երկու տարբեր պատկերներ են ցույց տվել: Պարզվել է, որ մարդիկ չեզոք դեմքը երջանիկ են համարում, եթե երկրորդ աչքը ավելի վաղ ժպտացող անձի պատկեր է տեսել: