Մամուլի տեսություն 15-04-2018
Վեց օր տևած ռազմաշունչ հռետորաբանությունից հետո ԱՄՆ նախագահը երեկ վաղ առավոտյան արձակեց Սիրիայի դեմ հարձակման հրահանգը և 50 րոպե շարունակ Դամասկոսում, Հոմսում ու Համաում գտնվող ռազմական մի քանի կենտրոններ հայտնվեցին ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի հրթիռների տարափի տակ:
Ջավան
Ոճրագործ եռանկյունու ներկայացումը՝ Շամում
Վեց օր տևած ռազմաշունչ հռետորաբանությունից հետո ԱՄՆ նախագահը երեկ վաղ առավոտյան արձակեց Սիրիայի դեմ հարձակման հրահանգը և 50 րոպե շարունակ Դամասկոսում, Հոմսում ու Համաում գտնվող ռազմական մի քանի կենտրոններ հայտնվեցին ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի հրթիռների տարափի տակ: Իսրայելն ու Արաբիան դրվատելով այդ հրթիռակոծումը հայտարարեցին, որ այդ հարձակումն Իրանին ուղղված ուղերձ էր և Դոնալդ Թրամփն էլ իր ելույթում Թեհրանին ու Մոսկվային կոչ արեց հրաժարվել Ասադի ռեժիմին ցուցաբերվող աջակցությունից: Այդուհանդերձ երեք նախահարձակ երկրներն ընդգծում են, որ հրթիռները հիմնականում հարվածել են Սիրիայի կառավարության քիմիական սպառազինության հետ կապված կենտրոնները և ուղղված են եղել ոչ թե Ասադի կործանմանն, այլ Ասադի ռեժիմին քիմիական հարձակումներից հրաժարեցնելուն: Թելավիվում ու Վաշինգտոնում ոչ-պաշտոնական աղբյուրներ հայտարարել են, որ հրթիռակոծումը միայն Սիրիայի իշխանության հետ առճակատման ցուցադրում է եղել և որևէ փոփոխություն չի մտցնելու Սիրիայի պատերազմի հրապարակային հավասարակշռության մեջ: ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Սամանտա Փաուերն ասել է, որ Թրամփի վարչակազմը Սիրիայի հարցով Թուիթերում գրառումներ կատարելուց ու ռմբակոծումից բացի որևէ միատարր ռազմավարություն չունի: Այդ հիման վրա Սիրիայի հրթիռակոծումը միայն ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից բեմադրված ներկայացում է, որը կարելի է ոճրագործ եռանկյունու ցուցական հարձակում անվանել:
Երեկ վաղ առավոտյան 110-ից 120 քրուզ և թամհաուք տեսակի հրթիռներ արձակվեցին Սիրիայում գտնվող ռազմական մի քանի կենտրոնների կողմը: Նախքան հարձակումն այդ կենտրոնները էվակուացվել էին և դրա հետևանքով էլ Սիրիայի կառավարության հայտարարության համաձայն հարձակումների հետևանքով միայն վիրավորվել են երեք խաղաղ քաղաքացիներ: Սիրիական աղբյուրները հայտարարել են, թե ԱՄՆ-ի արձակած հրթիռների խոշոր մասը կործանվել է: «Ասոշիետդպրես»-ը հղում կատարելով ռուսական աղբյուրների հաղորդել է, որ կործանվել են 71 հրթիռներ: Դա ի տես այն բանի, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե 110-ից 120 հրթիռներ են արձակվել Սիրիայի կողմը, սակայն հայտնի չէ, թե դրանցից քանիսին են հարվածել որոշված թիրախներին:
Ջոմհուրի Էսլամի
Ստախոս ոճրագործները
Սիրիայի դեմ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի անցած օրվա հրթիռային հարձակումը ստի վրա հիմնված ոճրագործություն էր, որը ստոր նպատակներ է հետապնդում:
Ինչպես Սիրիայի կառավարությունն էլ վերջին մեկ շաբաթվա ընթացքում անգամներ հայտարարել էր, այդ երկրի բանակը Սիրիայի ամբողջ տարածքում ու այդ թվում արևելյան Ղուտայում ու Դումայում մեծ հաղթանակներ արձանագրելով քիմիական հարձակման որևէ կարիք չէր զգում: Դումայում քիմիական հարձակումը Սիրիայի բանակին վերագրելը հաշվված սադրանք է, որը Թրամփն անձամբ նախագծել էր որոշակի նպատակներով և ենթադրում էր, որ դա պատրված ծառայեցնելով ու Սիրիայի դեմ հրթիռային հարձակում իրականացնելով կարող է այդ նպատակներն իրագործել: Ֆրանսիայի նախագահն ու Բրիտանիայի վարչապետն էլ օգտվելով ստեղծված առիթից և իրենց խնդիրները քողարկելու նպատակով հարկ համարեցին համագործակցել Թրամփի հետ և միանալ նրա նախագծին:
Սեռային սկանդալները, որոնք այս օրերին հանրային կարծիքի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացրել Թրամփի համար, նրա անխոհեմ որոշումները, որոնք պատճառ են դարձել արևմուտքի շար ղեկավարներ նրան խելագար անվանեն և ԱՄՆ-ի սահմաններից ներս նույնիսկ իր կուսակցության անդամների հետ ունեցած խնդիրներ լուրջ կերպով հարցականի տակ են տարել ԱՄՆ նախագահին: Այդ հարցական նշանի տակից դուրս գալու համար Թրամփը կարիք էր զգում, որպեսզի հանրային կարծիքը զբաղեցներ մեկ այլ կարևոր հարցի, օրինակ Սիրիայի դեմ ռազմական հարձակման հարցի հետ: Թրամփն այն ստի հիման վրա, որ Դումայում քիմիական հարձակումը Սիրիայի բանակի գործն է եղել, փորձեց ինչ-որ պատրվակ ստեղծել ու հարձակում իրականացնել: Անօրինական մի հարձակում, որ իրականացվեց նախքան այն, որ ՄԱԿ-ն այդ հարցի մասին տեսակետը հայտնի: Նույնիսկ չի բացառվում այն հավանականությունը, որը Դումայում քիմիական հարձակում իրականացնելու համար ահաբեկիչների ծրագրավորումն էլ Թրամփի նախագիծը եղած լինի:
Ֆրանսիայի նախագահն էլ տրանսպորտային բաժնի գործադուլերի հետ կապված մեծ բարդությունից ձերբազատվելու և հանրային կարծիքը ուշադրությունը շեղելու նպատակով միացավ Թրամփի նախագծած սադրանքին: Բրիտանիայի վարչապետն էլ որ տնտեսական խնդիրների, Արաբիային զենք վաճառելու և Եմենի բռնահարված ժողովրդի կոտորածին մասնակից դառնալու կապակցությամբ ժողովրդային բողոքների ու նաև ԵՄ-ից հրաժարվելու հետևանքների պատճառով լուրջ բարդություններ է դիմագրավում հանրային կարծիքի ուշադրությունը Սիրիայի դեմ հարձակմամբ զբաղեցնելու խիստ կարիք էր զգում: Այս երեք վկայականը ցույց է տալիս, որ նրանք ոչ ահաբեկիչների դեմ պայքարի կողմնակից են և ոչ էլ դեմ են քիմիական զենքերին: Սրանք հենց այն երկրներն են, որոնք քիմիական զենք են վաճառում ցանկացած բռնապետի, ով պատրաստ կլինի դա գնել, Եմենի ժողովրդին սպանելու համար զենք են տրամադրում Ալե Սաուդին ու Բեն Սալմանից դոլար են ստանում ու կատարում են նրա պատվիրած ցանկացած ոճրագործություն, պաշտպանում են Եմենում նրա գործած ոճիրներն ու լռում են Արաբիայի արևելյան տարածքի բնակիչների հանդեպ նրա ոճրագործությունների դիմաց:
Ալիք
Դամասկոսի հայ համայնքի բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է. հայազգի պատգամավոր
Դամասկոսի հայ համայնքը մայրաքաղաքի մյուս բնակիչների նման դիմագրավել է ԱՄՆ-ի և դաշնակիցների եռակողմ ագրեսիան: «Բարոյահոգեբանական վիճակը բարձր է, կյանքը շարունակվում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր, «Հայաստան-Սիրիա» խորհրդարանական բարեկամական հանձնաժողովի նախագահ Նորա Արիսյանը: «Միակողմանի գործողությունները կամ ագրեսիան միջազգային իրավունքի սկզբունքների խախտում են, որը կատարվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից դուրս, ինչը, միևնույն ժամանակ, ինքնիշխան պետության սկզբունքների կոպիտ խախտում է: 7 տարուց ավելի է արդեն մեր ժողովուրդը դիմադրում էր միջազգային ահաբեկչությանը, իսկ հիմա էլ դիմադրում է նման ագրեսիայի: Սիրիայի ժողովուրդն ավելի է ամրապնդում ինքնիշխանության հիմքերը: Այսօր առավոտյան քաղաքի հրապարակները լցված էին քաղաքացիներով, որոնք տոնում էին հաղթանակը ԱՄՆ-ի և դաշնակիցների եռակողմ ագրեսիայի դեմ, որը չկարողացավ իր նպատակին հասնել»,-հավելեց պատգամավորը:
Նրա խոսքով` սիրիական բանակի հաղորդագրությամբ հաստատվել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային ուղղված հրթիռային հարվածներն իրականացվել են առավոտյան ժամերին: «Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խափանել են 100-ից ավելի հրթիռներ, որոնց թիրախն էր Դամասկոսի Պերզե շրջանի ռազմահետազոտական կենտրոնը և այլ ռազմակայաններ, ինչպես Հոմս քաղաքի մոտ, ուր միայն նյութական վնաս են կրել»,-հայտնեց Նորա Ասիրյանը: