Սիրիայի դեմ ոտնձգությունը ՝ միջազգային իրավունքների բացահայտ ոտնահարում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88744-Սիրիայի_դեմ_ոտնձգությունը_միջազգային_իրավունքների_բացահայտ_ոտնահարում
Սիրիայի տարածքի դեմ ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռային հարձակումների հետևանքով, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ունեցած հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է .«Իրանի իսլամական հանրապետությունը մնալու է Սիրիայի կառավարության ու ժողովրդի կողքին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2018 08:22 Asia/Tehran
  • Սիրիայի դեմ ոտնձգությունը ՝ միջազգային իրավունքների բացահայտ ոտնահարում

Սիրիայի տարածքի դեմ ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի հրթիռային հարձակումների հետևանքով, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ունեցած հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է .«Իրանի իսլամական հանրապետությունը մնալու է Սիրիայի կառավարության ու ժողովրդի կողքին»:

Իրանի նախագահը հավաստիացրել է.«Սիրիայի վրա ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Ֆրանսիայի հարձակումը տեղի ունեցավ առանց ոճրագործության մասին հավաստի փաստերի: Դա համարվում է Սիրիայի տարածքային ամբողջականության հարգման սկզբունքի բացահայտ խախտում: Հարձակումը կատարվել է շաբաթ այգաբացին»:

Հարց է առաջանում, թե արդյոք նման ցուցադարական քայլեր կարող ե՞ն փոխել տարածաշրջանի հավասարությունները:

New York Times  օրաթերթը գրել է.«Սիրիայում ռազմական քայլերի վերաբերյալ Թրամփի աղմկահարույց քայլերն ի վերջո հանգեցին սահմանափակ հարձակման, որը ոչ հանրային կարծիքի մոտ Արևմուտքի ձևավորած ակնկալիքներին էր համապատասխանում, ոչ էլ հրապարակային առումով կարող է ազդեցիկ լինել»:

CNN-ը հաղորդել է , որ այդ հարձակումներն ավելի շատ խորհրդանշական բնույթ են կրում:  Արևմտյան Ասիայի վերջին քսան տարիների իրադարձությունների ընթացքն ուշագրավ է: Հավասարությունների փոփոխության ընթացքը տանում է տարածաշրջանի ժողովուրդների  դիմադրության մեծացման և ոտնձգիչ ու միջամտող ուժերի թույլ կետերի բացահայտման կողմը: Այդ կտրվածքում գլխավոր հաղթությունը եղել է ահաբեկիչներից Արևելյան Ղութայի մաքրագործումը: Այդ հաղթանակն այնքան կարևոր է , որ խստորեն մտահոգում է Վաշինգտոնին, Ռիադին և Թել Ավիվին: Պարզ է , որ սաուդցիների միջոցներով Դիմադրությունը թուլացնելու ԱՄՆ քաղաքականությունը ձախողել է և Վաշինգտոնը տարակուսում է տարածաշրջանում իր ռազմական ներկայությունը շարունակելու հարցում: Այս ներկայության շարունակումը պայմանավորված է տարածաշրջանում իր միջամտությունների դիմաց ԱՄՆ-ի ապահոված շահերով, որպեսզի կարողանա Արաբիայի նման երկրներից գումարներ կորզել: 

Արաբական երկրների հարցերի փորձագետ Հասան Հանիզադեն այդ մասին ասել է .«Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանը Ֆրանսիա, Բրիտանիա և ԱՄՆ կատարած իր այցի ընթացքում տասնյակ միլիարդավոր դոլարով կաշառել է այդ երկրներին ՝ նրանց ղեկավարներին,  մասնավորապես Դոնալդ Թրամփին խրախուսել է հարձակվել Սիրիայի վրա»:

 

Ինչպես հեղափոխության մեծարգո առաջնորդն է իր անցյալ օրվա ելույթում նշել, Արաբիայի նման իսլամական մի երկրի համար պարծանք չէ, որ ԱՄՆ նախագահն իր նախըտրական քարոզարշավում իրեն անվանի «կաթնատու կով» : Նվաստացում սրանից ավելին չկա, որ մի երկրի գումարները խլեն և նրան այդպես անվանեն:

Այսօր ձախողել է ահաբեկիչներին աջակցելու միջոցով տարածաշրջանն անապահով դարձնելու ԱՄՆ-ի, Արաբիայի և Իսրայելի քաղաքականությունը ՝ սաուդցիների երազը մղձավանջի վերածելով: ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը ներքաշվել են մի պատերազմի մեջ, որը ծախսատար է Վաշինգտոնի և Թել Ավիվի  համար, սակայն ծախսեր ասելով հասկանում ենք ոչ միայն նյութականը, որը կարող է ապահովվել Արաբիայի կողմից: Այս ոտնձգությունը միջազգային օրենքների բացահայտ խախտում է: