Մամուլի տեսություն 16-04-2018
Սիրիայի դեմ հրթիռային հարձակումներից մեկ օր անցնելով այդ հարձակման նախաձեռնողները հաստատել են այդ հարձակումների ապարդյուն լինելը:
Ջավան
Աշխարհի ազատախոհների բողոքը երեք ոճրագործ հրացանակիրների դեմ
Բրիտանիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ ԱՄՆ-ի գլխավորությամբ վերջին հարձակումը որևէ փոփոխություն չի կարող առաջացնել Սիրիայում պատերազմի ուղղության մեջ: Սիոնիստական ռեժիմի վարչապետն էլ հավակնեց, որ նման քայլ պիտի ձեռնարկել կանխելու համար ատոմային ունակություններին Իրանի հասանելիությունը: Սիոնիստական ռեժիմի անվտանգության ավագ մի պաշտոնատար ասաց, որ Իրանի ներազդեցության հարցը Սիրիայի դեմ հրթիռային հարձակմամբ չի կարգավորվելու: Դա ի տես այն բանի, որ աշխարհն անցած օրը երեք ոճրագործ հրացանակիրների դեմ բողոքի ականատեսն էր:
Միևնույն ժամանակ Սիրիայի հրթիռակոծման դեմ բողոքները տարածվել են աշխարհի տարբեր անկյուններում՝ սկսած ԱՄՆ-ից մինչև Պաղեստին ու Բեյրութ: Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջանսոնը, որի պատկան երկիրը Սիրիայի դեմ հարձակման մասնակիցներից էր կիրակի օրը կատարած արտահայտություններում ընդգծելով որ ԱՄՆ-ի գլխավորությամբ Սիրիայի տարածքի դեմ հարձակումն այդ երկրում պատերազմի ընթացքը չի փոխելու հայտարարեց. «Հարձակումները Սիրիայի քիմիական կառույցներով սահմանափակելու ցավալի հետևանքն այն է, որ պատերազմն անցյալի նման շարունակվելու է: Արևմուտքցիներից բացի սիոնիստ պաշտոնատարներն էլ Սիրիայի դեմ արևմուտքցիների հրթիռային հարձակումն անարդյունք լինելուց մտահոգ են: «Հաարեց» օրաթերթի ընդգծմամբ Սիոնիստական ռեժիմի ազգային անվտանգության խորհրդական Մաաիր Բեն Շաբաթը պաշտպանելով Սիրիայի դեմ ԱՄՆ-ի գլխավորած հարձակումն, ասաց. «Սիրիայի քիմիական սպառազինության կառույցների դեմ հարձակմամբ Իրանի ներազդեցության խնդիրը չի լուծվելու»: Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարար Գիլադ Արդանը կիրակի օրը Իսրայելի բանակի ռադիոյի հետ զրույցում ասաց. «Սիրիայում Իրանի ռազմական ներկայության ամրագրումն Իսրայել ներքին անվտանգության համար սպառնալիք է համարվում»: Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարներն այն պայմաններում են կրկնում Սիրիայում Իրանի ռազմական ներկայության մասին իրենց անհիմն հավակնությունն ու այդ երկրում Իրանի ներազդեցության տարածման կապակցությամբ մտահոգություն հայտնում, երբ մեր երկրի պաշտոնատարներն անգամներ մերժելով այդ հավակնություններն ընդգծել են, որ Սիրիայում Իրանի ներկայությունը միայն խորհրդատվական բնույթ է կրում և իրականացվել է Դամասկոսի օրինական իշխանության դիմումի համաձայն: ԱՄՆ-ի պաշտոնատարներն այն պայմաններում են հավակնում, թե Սիրիայի դեմ հարձակման ընթացքում հստակեցված բոլոր նպատակներն իրագործվել են, երբ արևմուտքցի դիտորդներն ու ԶԼՄ-ներն այդ հարձակումներն անօգուտ են բնութագրել: Արաբական աշխարհի հարցերի վերլուծաբան Աբդոլբարի Աըթվանը կիրակի «Ռայ-ալ-Յում» օրաթերթում Սիրիայի դեմ հարձակումներն անօգուտ լինելու մասին գրեց. «Այս հարձակման նպատակներից շատերը չիրագործվեցին ու նույնիսկ հակառակ արդյունք ունեցան, որի բացահայտ նմուշը Սիրիայում ու դրա սահմաններից դուրս նախագահ Բաշար Ասադի համակրանքի մեծացումը և Ռուսաստանի, Իրանի ու Հեզբոլլահի կոալիցիային նոր ավյուն փոխանցելը և դրան զուգահեռ Սիրիայի արաբական բանակի հմայքի մեծացումն ու Դոնալդ Թրամփի թուլացումն էր»: «Վաշինգտոն Փոստ» օրաթերթն էլ երեկ Քարլ Բրենդի գրչին պատկանող մի հոդվածում գրեց. «Տխուր իրականությունն այն է, որ Սիրիայի պատերազմն առավել լավ ուղղությամբ առաջնորդելու և դրա համար նվազագույն ծախսը վճարելու ԱՄՆ-ի կարողությունը տրոհվում է»: «Գարդիան»-ն էլ մի հոդվածում ակնարկելով Սիրիայի դեմ արևմուտքի վերջին հարձակումներին գրեց. «Չնայած առաքելության արդյունքների մասին ԱՄՆ նախագահի բարձրացրած աղմուկին իրապես պարզ չէ, թե այդ հարձակումներն ի՞նչ ձեռքբերում են ունեցել»:
Արմենպրես
ՀՀ-ում խորհրդարանական համակարգը թույլ կտա ավելի արագ տեմպերով զարգացնել երկրի տնտեսությունը. Սերժ Սարգսյան
Հայաստանի Հանրապետությունում կառավարման խորհրդարանական համակարգի անցումը թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Իրականում մենք արդեն մի քանի օր է՝ ապրում ենք խորհրդարանական հանրապետությունում: Վաղը պատգամավորները կընտրեն վարչապետի: Այդպիսով, կձևավորվեն երկրի կառավարման բոլոր հիմնական օրգանները:
Երկար ժամանակ աշխատելով պետական կառավարման բարձր պաշտոններում, այդ թվում և վարչապետի ու նախագահի պաշտոններում, մենք գործընկերներիս հետ եկանք այն եզրակացության, որ կիսանախագահական կառավարման ձևաչափն իր մեջ պարունակում է մեծ սպառնալիքներ, քանի որ հավասարակշռված չէ»,- նշել է Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ ստացվել էր այնպես, որ նախագահը մեծ պատասխանատվություն էր կրում երկրի ներքին և արտաքին քաղաքականության, անվտանգության ապահովման հարցերում, սակայն չուներ համապատասխան լիազորություններ, որպեսզի կյանքի կոչեր Սահմանադրությամբ նախատեսված պարտականությունները:
«Վերադարձը կառավարման նախագահական համակարգի դրականորեն չէր ընկալվի մեր հասարակությունում: Չէ որ 2008 թվականի նախագահի ընտրություններն անցան ոչ հարթ: Գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում էին փոխել կառավարման համակարգը խորհրդարանականի: Պատասխանելով նման ցանկություններին՝ մենք որոշեցինք հավասարակշռել երկրի քաղաքական կառուցվածքը, որն այժմ աչքի է ընկնում խորհրդարանի ուժեղ օրենսդրական իշխանությամբ, որի դիմաց կառավարությունը լիարժեք պատասխանատվություն է կրում: Կարծում եմ, որ կառավարման նման ձևն ավելի է համապատասխանում հայկական իրականությանը, մեր ժողովրդի մենթալիտետին: Դա թույլ կտա իրականացնել ժողովրդավարական վերափոխումներ և ավելի արագ տեմպերով զարգացնել Հայաստանի տնտեսությունը»,- ասել է Սարգսյանը:
Ալիք
Մինչ Սիրիայի դեմ հրթիռային հարվածի իրականացումը Վաշինգտոնը տեղեկություն է փոխանցել Պուտինին Էրդողանի միջոցով. Հյուրրիյեթ
Մինչ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիայի ուղղությամբ հրթիռային հարվածի իրականացումը Վաշինգտոնը Մոսկվային որոշակի տեղեկատվություն է փոխանցել՝ Անկարայի միջոցով, այս մասին գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ըստ աղբյուրի՝ մինչ հարվածների իրականացումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը օրեր առաջ Սիրիայի հիմնախնդրի շուրջ զրուցել էր և՛ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, և՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ռուսական կողմին զգուշացրել է, որ Սիրիային ուղղված հարվածների թիրախը ռուսական դիրքերը չեն լինի:
Պարբերականի թղթակից Հանդե Ֆըրաթը շեշտում է, որ Էրդողանը դա կատարել է հենց ամերիկյան կողմի խնդրանքով:
Yerkir.am
Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն առաջնորդվում են «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով․ Արմեն Ռուստամյան
ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ հեշտությամբ է հասել աշխատավայր, թեև Երևանի փողոցներում երթևեկության կաթվածահար է եղած:
«Այն, ինչ կատարվում է, ես առիթ ունեցել եմ գնահատելու: Ընդդիմությունը միշտ պիտի փորձի աշխատել օրենքի շրջանակներում, եթե օրենքից դուրս է գալիս, իշխանությանը թույլ է տալիս աշխատել այն զինանոցով, որով թույլատրվում է»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ որևէ երկրում նման գործողությունները օրինական չեն համարվում: «Որևէ տեղ տեսե՞լ եք, որ կարելի է մտնել` ռադիոյի շենք գրավել, գլխավոր փողոցները փակել, ո՞ր մի երկրում է դա թույլատրված, ոչ մի կոնվենցիայով նման բան թույլատրված չէ»,- ասաց Ռուստամյանը:
Ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներն առաջնորդվում են «Նպատակն արդարացնում է միջոցները» սկզբունքով, ինչը միշտ վատ հետևանքների է բերում: