ԱՊԼ-ի վեհաժողովը և Սաուդյան Արաբիայի հակաիրանական մեղադրանքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88822-ԱՊԼ_ի_վեհաժողովը_և_Սաուդյան_Արաբիայի_հակաիրանական_մեղադրանքները
Կիրակի օրը Սաուդյան Արաբիայի Դահրան քաղաքում կայացել է ԱՊԼ-ի 29-րդ վեհաժողովը, առանց Կատարի Էմիրի և Օմանի թագավորի ներայության:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2018 09:07 Asia/Tehran
  • ԱՊԼ-ի վեհաժողովը և Սաուդյան Արաբիայի հակաիրանական մեղադրանքները

Կիրակի օրը Սաուդյան Արաբիայի Դահրան քաղաքում կայացել է ԱՊԼ-ի 29-րդ վեհաժողովը, առանց Կատարի Էմիրի և Օմանի թագավորի ներայության:

Պաղեստինի հարցը, Սիրիայի, Եմենի և Լիբիայի իրադարձությունները, ահաբեկչության դեմ պայքարը, արաբական երկրների միջև տարաձայնությունները և այսպես կոչված «տարածաշրջանում Իրանի միջամտությունները», նստաշրջանում քննարկված հարցերից են:

Սակայն իրականում այս նիստը կարելի է բնութագրել որպես Ռիադի իշխանության կողմից արված շտապողական քայլ՝ տարածաշրջանում իր վտանգավոր միջամտություններն արդարացնելու համար:

Դահրանի նիստում, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդոլազիզ Ալե Սաուդը, Իրանին մեղադրել է տարածաշրջանում ահաբեկչությունը հովանավորելու և ապակայունացնող քայլեր անելու մեջ: 

Տարածաշրջանի արաբական երկրներում միջամտելու մասին Իրանի դեմ սաուդյան վարչակազմի անհիմն մեղադրանքները հնչել են այն պայմաններում, երբ Եմենի ժողովուրդը հրի ու սրի են մատնվում Սաուդյան Արաբիայի ու ԱՄԷ-ի հարձակումների ժամանակ օգտագործվող ամերիկյան ու բրիտանական զենքերով:

Իրանի դեմ սաուդյան իշխանության հակաքարոզչությունները միտված են քողարկելու Եմենի պատերազմում ձախողումները և Իրաքում ու Սիրիայում ահաբեկիչների կրած պարտությունը:

Որպես իսլամ աշխարհի կարևորագույն հարց Պաղեստինի հարցն այսօր ճակատագրական փուլ է թևակոխել ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի դավադրություններով:

Նման պայմաններում իսլամ աշխարհի հանրային կարծիքը ԱՊԼ-ից պահանջում է վերահասու լինել Եմենում և Գազայում ժողովրդի ահավոր ու ցավալի վիճակին: Սիրիայի դեմ ԱՄՆ-ի և իր դաշնակիցների բացահայտ ոտնձգության ընթացքում Իսրայելի հետ քայլ պահող մի շարք արաբական պետություններ իրենց հովանավորությունը հայտնեցին այդ հարձակման նկատմամբ:

Դահրանի հաղորդագրությունը վկայում է այն մասին, որ ԱՊԼ-ն միջոց է ծառայում Սաուդյան Արաբիայի ռազմամոլական նկրտումների իրագործման համար և ոչ մի հստակ ծրագիր չունի Պաղեստինի հարցի կարգավորման համար, և Սիրիայի դեմ ոտնձգությունը դատապարտելու փոխարեն հովանավորում է ոտնձգիչներին: Ինչպես ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին, սաուդյան ավերիչ քաղաքականությունների հետքը նկատելի է ԱՊԼ-ի վեհաժողովի ավարտին հրապարակված հաղորդագրության որոշ կետերում:

Նկատի առնելով այս իրողություններն ու երկվությունները, միջազգային հարցերում իսլլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին քաղաքական տեսանկյունից անվավեր է ճանաչել Սաուդյան Արաբիայի կառավարության առանցքայնությամբ ու ճնշմամբ կայացած արաբ ղեկավարների նիստը, ասելով, որ այդ նիստը  սաուդյան իշխանության կողմից թելադրված հաղորդագրությունից բացի այլ ձեռքբերում չուներ, հետևաբար ոչ մի նշանակություն էլ չուներ:

Ակնհայտ է, որ ԻԻՀ-ը վճռակամ է ոտնձգիչների դեմ պաշտպանել իրավազրկվածներին և երբեք ճնշումների ազդեցության տակ պասիվ դիրքորոշում չի որդեգրելու: