Հայաստանում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքները
Հայաստանում շարունակվում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ քաղաքացիների բողոքի ակցիաները:
Արդեն չորրորդ օրն է, ինչ ՀՀ ԱԺ պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի կոչով ցուցարարները հավաքվել են Երևանի Բաղրամյան պողոտայում՝ հայտնելով իրենց բողոքը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ: Ցուցարարները նաև Երևանի կառավարության ընդդիմադիրներին կոչ են արել միանալ իրենց շարքերին: Նիկոլ Փաշինյանի առաջարկով, երեքշաբթի ապրիլի 17-ին ՝ քվեարկության օրը , ցուցարարները հավաքվեն ԱԺ-ի մոտ:
2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի արդյունքներով Հայաստանը կիսանախագահական կառավարման համակարգից անցում կատարեց խորհրդարանականի: Կառավարման նոր համակարգում գործադիրն է երկրի վարչապետը: ԱԺ-ում մեծամասնություն կազմող «Հանրապետական» կուսակցությունը երկրի նախկին նախագահ ՝ 63-ամյա Սերժ Սարգսյանին է առաջադրել վարչապետի պաշտոնում: Փաշինյանն ասել է .«Հիմա շատ կարեւոր է թույլ չտալ, որ Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը տեղի ունենա»:
Այնուամանայնիվ բողոքի ակցիային ընդդիմացել են իշխանամետ մի խումբ քաղաքացիներ:
«Ես կարծում եմ, որ այս քաղաքական գործընթացը պետք է բացառի որեւէ բռնություն, չպետք է լինի ստատիկ քաղաքական գործընթաց, ոչ բռնի քաղաքացիական անհնազանդության բոլոր մեթոդները կարող են կիրառվել, ու դրանք համարվում են քաղաքակիրթ պայքարի միջոց». ասել է Փաշինյանը:
Չի կարելի անտեսել ոստիկանության միջամտությունը և իշխանամետ ու ընդդիմադիր քաղաքացիների միջև կոնֆլիկտը: Որոշ փորձագետների համոզմամբ՝ երկրի կառավարման համակարգի փոփոխությունը համարվում է Հարավային Կովկասում այդ երկրի չորրորդ իշխանության սկիզբը: Քաղաքագետ Սարգիս Արծրունին այդ մասին ասել է.«Վաղն արթնանալու ենք միանգամայն այլ Հայաստանում` չնայած անվանապես իշխանության առաջին դեմքը, կարծես թե, չի փոխվում»: Սերժ Սարգսյանի վարչապետության առաջին շրջանը, մեծ հավանականությամբ, կլինի նրա նախագահական իշխանության իներցիոն շարունակությունը: Սերժ Սարգսյանի վարչապետությունն ինչ-որ իմաստով անցումային մի ժամանակաշրջան է, որն ապահովելու է նախագահական համակարգից անցումը խորհրդարանականին: Պայմանական միջանկյալ փուլն, ըստ ամենայնի, կեզրափակվի 2022-ի ընտրական ցիկլով:
ՀՀԿ-ն այնպիսի հանգամանքներում է Սերժ Սարգսյանին առաջադրել վարչապետի պաշտոնում, երբ ընդդիմադիրները 2015 թվականին ևս պնդում էին, որ սահմանադրական բարեփոխումների նպատակը միմիայն ռուսամետ Սարգսյանին իշխանության ղեկին պահելն է: Դա այն դեպքում, երբ նա անցյալում մշտապես հերքել է այդ հայտարարությունները: