Մամուլի տեսություն 17-04-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88892-Մամուլի_տեսություն_17_04_2018
Այն ինչը որ վերջին օրերին Սիրիայի տարածքում որոշ թիրախների դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հարձակման անվան ներքո տեղի ունեցավ մեզ համար որ անցած տասնամյակներում ծանե ճգնաժամեր եւ պայմաններ ենք թիկունքում թողել այնքան էլ սպառնալի համ զարհուրելի իրադարձություն չհամարվեց ու չէր էլ կարող համարվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 17, 2018 08:23 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17-04-2018

Այն ինչը որ վերջին օրերին Սիրիայի տարածքում որոշ թիրախների դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հարձակման անվան ներքո տեղի ունեցավ մեզ համար որ անցած տասնամյակներում ծանե ճգնաժամեր եւ պայմաններ ենք թիկունքում թողել այնքան էլ սպառնալի համ զարհուրելի իրադարձություն չհամարվեց ու չէր էլ կարող համարվել:

Էթթելաաթ

Արաբներն ու պատերազմի ժառանգությունը

 

Այն ինչը որ վերջին օրերին Սիրիայի տարածքում որոշ թիրախների դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների հարձակման անվան ներքո տեղի ունեցավ մեզ համար որ անցած տասնամյակներում ծանե ճգնաժամեր եւ պայմաններ ենք թիկունքում թողել այնքան էլ սպառնալի համ զարհուրելի իրադարձություն չհամարվեց ու չէր էլ կարող համարվել: ԱՄՆ-ի ու նրա մշտական գործընկերների մուտքը վիրավոր ու ավերակված այդ տարածաշրջանում ընթացող պատերազմ մի առ ժամանակ է ինչ առկախվել է և իրականության մեջ Արաբիայի քարտերով ԱՄՆ-ի խաղը և Իրաքում, Լիբիայում ու Միջին Արևելքի այլ տարածքներում թույլ տված իրարահաջորդ սխալներն ամերիկացիների հետզհետե կրճատման պատճառ դարձան ու նրանք որպես ռազմավարական խաղացողներ որևէ կարևոր ու առաջնային դերակատարություն չունեն տարածաշրջանում: Այդուհանդերձ արաբ ղեկավարների սերունդների, նաև արաբական ու մասնավորապես Պարսից ծոցի հարավային երկրների քաղաքական կառույցում հեգեմոնիկ ու խոր ազդեցության պատճառով ԱՄՆ-ն ամբողջությամբ չի կարող անտեսվել և քաղաքական ու անվտանգության որևէ դերակատարություն չստանձնել: Սակայն այդ դերակատարությունը և դրա ռազմական ազդեցությունը խիստ նվազել է: Միայն տարածաշրջանի ոչ-ժողովրդավարական ու բռնապետական երկրներում քարոզչամեքենան է, որ նրանց մասին չափազանցությունների է գնում և ամբոխավարական սցենարներ է ներկայացնում: Սիրիայի դեմ վերջին հրթիռային ու օդային հարձակումը կարելի է մի քանի դիտանկյունից վերլուծել, քանի որ այս հարձակումը տարածաշրջանում առկա հավասարությունների վրա բացահայտ ու շոշափելի ազդեցություն գործելուց առաջ բավարարեց որոշ հոգեբանական ու քարոզչական կարիքներ: Այլ իմաստով դա մի տեսակ սպեղանի էր Միջին Արևելքում ԱՄՆ-ի տարածաշրջանային դաշնակիցների ու բարեկամների համար: Հատկապես Սաուդյան Արաբիայի համար, որն ընդհանուր առմամբ իր շրջապատը լքել է ու Միջին Արևելքի խնդիրների կարգավորման ուղղությամբ ջանք թափելու փոխարեն փորձում է իր համար բարեկամներ որոնել Վաշինգտոնում ու Եվրոպայի պալատների միջանցքներում ու դրա հետ է հույս կապել: Մոռանալով, որ այդ երկրներն ԱՄՆ-ի գլխավորությամբ երկար ժամանակ է ինչ տանուլ են տվել Սիրիայի պատերազմի դաշտում և միայն արտաքին տեսքը պահելու և որոշ տեղեկություններ քաղելու նպատակով Սիրիայի հյուսիսում և  այդ երկրի մայրաքաղաքից հեռու որոշ կետերում իրենց հովանավորության տակ են առել որոշ աշխարհազորային խմբերի ու անձանց և վարժություններ ու նաև զինատեխնիկա փոխանցելով նրանց պահում են իրենց կողքին: Նկատի առնելով այս հավասարակշռությունը, որի կենտրոնական ու ռազմավարական բաժինը վերահսկվում է Իրանի, Ռուսաստանի և սիրիական պետական ուժերի ու նրանց դաշնակիցների միջոցով, Արաբիայի գործունեության հորիզոնը չափազանց մշուշոտ է:

 

Քեյհան

ԱՄՆ-ի Սենատի արտաքին կապերի կոմիտեն մերժեց Պոմպեոյի արժանավորությունը

 

ԱՄՆ-ի Սենատի արտաքին կապերի կոմիտեն մերժեց այդ երկրի պետքարտուղարության պաշտոնի թեկնածու Մայք Պոմպեոյի արժանավորությունը: Այսպիսով Պամպեոյի արժանավորությունը պիտի քննարկվի Սենատի լիագումար նիստում:

Պոմպեոն հինգշաբթի օրը Սենատի արտաքին կապերի կոմիտեում իր արժանավորության քննարկման նիստում Վաշինգտոնի ու Մոսկվայի միջև լարվածությունը Ռուսաստանի անցանկալի վերաբերմունքի արդյունքը համարեց և ասաց, որ պաշտպանում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի առավել խիստ պատժամիջոցների գործադրումը:

Նա ՀԳՀԾ-ի կապակցությամբ էլ ասաց, որ եթե Սենատը հաստատի իր թեկնածությունն իր օրակարգում առաջնային տեղ կհատկացնի Իրանի հետ միջուկային համաձայնագրի հզորացմանը:

Դա ի տես այն բանի, որ «Նյու Յորք Դեյլի Նյուզ»-ն անդրադառնալով Մայք Պոմպեոյի արժանավորության հաստատման գործընթացին հաղորդեց, որ Սենատի արտաքին կապերի կոմիտեում նրա արժանավորության հաստատման հարցը ձախողել է և դա պարտավորված քննարկման ու քվեարկության պիտի դրվի Սենատի լիագումար նիստում:

Ամերիկյան այդ լրատվամիջոցի հաղորդման համաձայն պետքարտուղարության պաշտոնի համար Մայք Պոմպեոյի թեկնածությունը անկայուն վիճակում է գտնվում, քանի որ Սիրիայի դեմ նախագահ Թրամփի հարձակումից հետո նա կորցրել է իր հանդեպ Սենատի արտաքին կապերի կոմիտեի հովանավորությունը:

CIA-ի ղեկավարը, որ Ռեքս Թիլերսոնի պաշտոնազրկումից հետո առաջադրվել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի համար կարող է դեմ քվե ստանալ հենց նրանցից ովքեր CIA-ի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար նրան կողմ էին քվեարկել:

 

Առավոտ

Խաղաղ եւ ոչ խաղաղ ցույցի սահմանը

 

Ես դեմ էի ոստիկանական գնդի վրա զինված հարձակմանը, ես դեմ էի այդ գունդը շրջափակած ոստիկանական շղթան ճեղքելու փորձերին, ես դեմ եմ նաեւ Ազգային ժողովը շրջափակած ոստիկանական շղթան ուժով, բռնությամբ ճեղքելու փորձին, որը ոստիկանության կողմից պատասխան բռնություն է հրահրել: Դա նման չէ «Մարտի 1-ին», երբ առավոտյան ոստիկանությունը հարձակվեց Ազատության հրապարակում գտնվող, ոչ մեկին չխանգարող, ոչ մեկին նեղություն չտվող եւ ոչ մի բան «չճեղքող» քաղաքացիների վրա: Դա նման չէ «Էլեկտրիկ Երեւանին», որտեղ երիտասարդները որեւէ մտադրություն չունեին բախվելու ոստիկանների հետ, եւ հակառակը՝ ոստիկանությունը սկզբից այնքան անխոհեմ գտնվեց, որ ջրցան մեքենա կիրառեց: Այս՝ վերջին օրերի ցույցերն, իմ կարծիքով, ԽԱՂԱՂ ՉԷԻՆ: Ուսումնական հաստատություններ եւ Հանրային ռադիո ներխուժելը, առավել եւս՝ ոստիկանական շղթան ուժով ճեղքելու փորձը, իմ ընկալմամբ, բռնի, ոչ խաղաղ ակցիաներ են: Իհարկե, չկա լուրջ սոցիոլոգիական հարցում, թե քանիսն են այդ ակցիաներին կողմ, բայց վստահ եմ, որ Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող հայերի մեծամասնությունն ինձ հետ համաձայն չէ: Բոլոր դեպքերում այստեղ իշխանություններն ավելի շատ մտածելու բան ունեն, քան ընդդիմությունը: Ինչո՞ւ է հայաստանցիների եւ հատկապես նախկին հայաստանցիների մեծամասնությունը սատարում ցանկացած՝ խաղաղ եւ ոչ խաղաղ ակցիայի, որն ուղղված է իշխանությունների դեմ՝ երբեմն հաշվի չնստելով փաստերի եւ տրամաբանության հետ: Պատճառները բազմաթիվ են՝ նրանցից մեկն այն է, որ Հայաստանում «ավանդաբար» ատում են իշխանություններին, ընդ որում՝ կոմունիստական իշխանություններից սկսած: Պարզապես Քոչինյանին եւ Դեմիրճյանին հրապարակավ հայհոյել ու անիծել չէր կարելի, վտանգավոր էր, իսկ հաջորդ երեքին կարելի է: Վաղը Նիկոլ Փաշինյանը լինի առաջին դեմք, նրանի՛ց կակնկալեն, որ նա սկուտեղի վրա մատուցի բարեկեցիկ եւ երջանիկ կյանքը, բայց քանի որ Նիկոլն էլ չի կարողանա դա անել, նրան էլ կսկսեն անիծել եւ հայհոյել: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Ալիք

Պատմական Անիի Մայր տաճարը կվերակառուցվի

 

Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Անիի Մայր տաճարը կվերակառուցվի, այս մասին տեղեկացնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ը:

Ինչպես հայտնել է Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթթին Ալփը՝ տաճարի վերակառուցման աշխատանքները կսկսվեն հենց այս ամիս:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում ընդգրկված Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Անիի Մայր տաճարը հանդիսացել է Բագրատունյաց թագավորության մայրաքաղաք Անիի գլխավոր եկեղեցին:

Թե ինչպիսի նախագծով, ինչ տեսքով ու սկզբունքներով կվերակառուցվի պատմական տաճարը՝ չի նշվում: