ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Թուրքիա. երկխոսություններ տարածաշրջանային իրադարձությունների շուրջ
Երկուշաբթի օրը, Թուրքիա կատարած այցի ընթացքում, ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ:
Նախքան Թուրքիայի նախագահի հետ հանդիպելը, Ստոլտենբերգը հանդիպում է ունեցել այդ երկրի արտաքին գործերի և ազգային պաշտպանության նախարարների հետ: Ներկա պայմաններում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Թուրքիա մեծ նշանակություն ունի: Վերջին տարիների ընթացքում, հատկապես 2016թ. հուլիսին, Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջումից հետո, Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունները տատանումներ են ունեցել, սակայն ներկայումս բարելավվում են:
Թուրք պաշտոնատարների հետ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի բանակցության գլխավոր առանցքը եղել է Սիրիայի բանակի կողմից Դումայում քիմիական զենքի օգտագործման պատրվակով այդ երկրի դեմ ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի հարձակումը: Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի նման, հովանավորում է այս հարձակումը: Սակայն մեծ թվով թուրք փորձագետներ ու վերլուծաբաններ գտնում են, որ այդ հայտարարությունն անհիմն ու կեղծ է: Միջազգային իրավունքների փորձագետ Սալիմ Շենգը կասկածելի է համարել Սիրիայի դեմ հարձակվելու Թրամփի որոշումը և կեղծ է համարել նրա հայտարարությունն այն մասին, թե Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է օգտագործել:
Անկարան ու ՆԱՏՕ-ն Դամասկոսի կառավարության նկատմամբ միևնույն դիրքորոշումն ունեն: ՆԱՏՕ-ն ու Թուրքիան շատ լավ գիտեն, որ ապացույցներ չկան այն մասին, որ Սիրիայի բանակը Դումայում քիմիական հարձակում է իրականացրել, սակայն շարունակում են այդ հարցը պատրվակ ծառայեցնել այդ երկրի բանակին ճնշելու և Դամասկոսի օրինական կառավարությանը թուլացնելու համար:
Սիրիայի ճգնաժամի սկզբից հայտնվեց Թուրքիան արաբական-արևմտյան առանցքում և Սիրիայի օրինական կառավարության կործանման կողմնակից էր: Սակայն քանի որ այդ առանցքի գործողություններն անկատար մնացին, Թուրքիան սկսեց մոտենալ Իրան-Ռուսաստան-Սիրիա առանցքին:
Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, սակայն քուրդ ուժերին հալածելու նպատակով Աֆրինի դեմ Անկարայի հարձակումը բացասաբար ազդեց ռուսական-իրանական-սիրիական առանցքի վրա: Սիրիայի դեմ Արևմուտքի իրականացրած հրթիռային հարձակման նկատմամբ Թուրքիայի հովանավորությունը ևս վկայում է այն մասին, որ Անկարան իր շահերից ելնելով շատ արագ փոխում է իր դիրքորոշումները:
ՌԴ արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծաբան Թեյմուր Ախմեթովը համոզված է, որ նկատի առնելով Արևմուտքի հարձակման նկատմամբ Թուրքիայի հովանավորությունը և Ռուսաստանի հետ համաձայնության խախտումը, այս բոլորը կարող են քրդերի օգտին լինել և նրանք կընդլայնեն իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Հակառակ Թուրքիաճին, Իրանը, Ռուսաստանն ու Սիրիան դատապարտում են Արևմուտքի իրականացրած հարձակումը Սիրիայի դեմ և այս դիրքորոշումը կարող է թուլացնել Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարների եռակողմ բանակցությունները Աստանայի գործընթացի շրջանակում, որի երկու փուլերն արդեն կայացել են: Արևմուտքը ձգտում է Թուրքիան միանա արևմտյան-արաբական առանցքին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Անկարա կատարվել է այդ շրջանակում: