Ջանքեր՝ ուղղված պատերազմ հայտարարելու ԱՄՆ նախագահի լիազորությունը կրճատելուն
Այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահները չարաշահում են պատերազմ հայտարարելու իրավունքը, Կոնգրեսը ուժեղացրել է այդ լիազորությունը վերահսկելու ջանքերը:
ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, երկու կուսակցությունների կողմից նախագիծ է ներկայացրել, որով նախագահներն այլ երկրների և ահաբեկչական խմբերի դեմ պատերազմ հայտարարելու համար պետք է ունենան Կոնգրեսի թույլտվությունը:
Այս նախագծի համաձայն, փորձ է արվում վերանայել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո հաստատված «Ահաբեկիչների դեմ ռազմական ուժի օգտագործման մասին» օրենքը :
Իհարկե, ԱՄՆ-ի սահմանադրության և 1973 թ.-ին հաստատվված օրենքի համաձայն, պատերազմ հայտարարելու լիազորությունը վերապահված է Կոնգրեսին, և միայն որոշ պայմանների դեպքում, ու միայն միջսահմանային վեճերում պատերազմ հայտարարելու հատուկ պայմաններ է սահմանում ԱՄՆ-ի նախագահի համա«:
Այնուամենայնիվ, հինգ պատերազմներից բացի, Կոնգրեսի թույլտվությամբ, ԱՄՆ-ը որևէ այլ պատերազմ չի սկսել և Միացյալ Նահանգների նախագահներից ոչ մեկը չի կատարել 1973 թվականի օրենքի կանոնները:
Նույնիսկ վավերացված այն օրենքը, որը թույլ է տալիս ռազմական ուժի կիրառել ահաբեկիչների դեմ, չի իրականացվել:
ԱՄՆ-ի ժամանակի նախագահները, փորձել են առանց Կոնգրեսի թույլտվության, ԱՄՆ-ին հեռու պահել ԻԼԻՊ-Ի դեմ պայքարից:
Այժմ, երբ առանց Կոնգրեսի թույլտվության ԱՄՆ-ի բանակը երկու անգամ հրթիռային հարձակում է իրականացրել Սիրիայի վրա , ամերիկյան օրենսդիրները փորձում են նախագահների պատերազմական լիազորությունները սհամանափակել օրենքի շրջանակում:
Իհարկե, «Ահաբեկիչների դեմ ռազմական ուժ կիրառելու թույլտվության» օրենքը վերանայելու ընթացքում, Միացյալ Նահանգների նախագահին թույլատրվում է հարձակվել ցանկացած ահաբեկչական խմբերի վրա և այդ հարձակումներին վերջ տալու համար ժամանակային սահմանափակում չկա:
Այնուամենայնիվ, այս օրենքի կիրառման համար արգելվում է առանց կոնգրեսի թույլտվության հարձակվել նոր երկրների և ահաբեկչական խմբերի վրա:
Իհարկե, հաշվի առնելով գործադիր իշխանության դիմադրությունը կոնգրեսականների դիմաց, թվում է, թե Սպիտակ տունը չի ընդունելու օրենսդիրների կողմից պատերազմի մեջ մտնելը սահմանափակող օրենքը:
Միացյալ Նահանգների նախագահները պատերազմ հայտարարելու թույլտվության վերաբերյալ տարբեր պատճառաբանություններով, միշտ հրաժարվել են Կոնգրեսի օրենքը գործադրելուց և այդ գործողություններից հետո, Կոնգրեսին նամակով տեղեկացրել են պատերազմի մասին:
Սիրիայի դեմ վերջին հարձակումի մասին որոշում կայացնելուց , հետո Դոնալդ Թրամփը նամակ է հղել Կոնգրեսին, որտեղ ասված է, որ իր իրավասությունների համաձայն և որպես զինված ուժերի գլխավոր հրամանատար, Սիրիայի դեմ հարձակման հրաման է արձակել :
Լիազորությունների նման օգտագործումը քննադատության : արժանացել Կոնգրեսի որոշ անդամների կողմից:
ԱՄՆ-ի ներկայացուցչական պալատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Նենսի Փելուսին հայտարարել է.«Մի գիշերվա օդային հարվածները չեն փոխի Սիրիայի ռազմավարությունը, և նախագահը պետք է ժամանի Կոնգրես, որպեսզի թույլտվություն ստանա ռազմական գործողություն անցկացնելու համար»:
Սենատոր Թիմ Քեյնն ասել է, որ առանց Կոնգրեսի հավանության Սիրիայի վրա հարձակման հրաման արձակած Դոնալդ Թրամփի որոշումն անօրինական է, և չպետք է թույլ տալ, որ նախագահները ստորագրեն պատերազմի հրաման: