Մամուլի տեսություն 18-04-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i88976-Մամուլի_տեսություն_18_04_2018
Ֆարվարդինի 29-ը՝ ապրիլի 18-ը, հիշեցնում է իրանական 1358 թվականին (1979) լուսահոգի Էմամ Խոմեյնու հրապարակած պատմական ուղերձը և ԻԻՀ բանակին ցուցաբերված պաշտպանությունն այն անձանց ու խմբերի հանդեպ, ովքեր այդ ժամանակահատվածում փորձում էին լուծարել Իրանի ռազմական միակ ուժը համարվող բանակը և այդպիսով իրագործել իրենց նպատակները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2018 07:57 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18-04-2018

Ֆարվարդինի 29-ը՝ ապրիլի 18-ը, հիշեցնում է իրանական 1358 թվականին (1979) լուսահոգի Էմամ Խոմեյնու հրապարակած պատմական ուղերձը և ԻԻՀ բանակին ցուցաբերված պաշտպանությունն այն անձանց ու խմբերի հանդեպ, ովքեր այդ ժամանակահատվածում փորձում էին լուծարել Իրանի ռազմական միակ ուժը համարվող բանակը և այդպիսով իրագործել իրենց նպատակները:

Էթթելաաթ

Ֆարվարդինի 29-ը՝ վերջ չունեցող հզորության ծննդյան օրը

 

Ֆարվարդինի 29-ը՝ ապրիլի 18-ը, հիշեցնում է իրանական 1358 թվականին (1979) լուսահոգի Էմամ Խոմեյնու հրապարակած պատմական ուղերձը և ԻԻՀ բանակին ցուցաբերված պաշտպանությունն այն անձանց ու խմբերի հանդեպ, ովքեր այդ ժամանակահատվածում փորձում էին լուծարել Իրանի ռազմական միակ ուժը համարվող բանակը և այդպիսով իրագործել իրենց նպատակները:

Իսլամական հեղափոխության հիմնադիրն այդ ժամանակահատվածում այս իրողության հանդեպ լայն ճանաչողությամբ մի ուղերձ հրապարակելով հաստատեց ԻԻՀ բանակի հեղափոխական գործունեությունը և կանխեց դրա լուծարումը:

Դրանից մի քանի ամիս անց և մեր երկրի դեմ Իրաքի համակողմանի ոտնձգությունը սկսվելով բանակի քաջարի զինվորները ցամաքային, օդային, ծովային ու պաշտպանական բոլոր բնագավառներում դիմակայելով ոտնձգողներին երախտագիտություն հայտնեցին իրենց առաջնորդին և պատերազմի դաշտում ցուցադրեցին իրենց ռազմական կարողությունները, նաև հավատքն ու անկեղծությունը:

 

Ջավան

Բրիտանացի լրագրողը բացահայտեց «Սպիտակ սակրավորներ»-ի սև խաբեբայությունը

 

«Նորթ Վեսթերն» համալսարանի դասախոս և ԱՄՆ-ի արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ Մաքս Աբրահամզը Սիրիայի դեմ քիմիական հարձակման հավակնությունը առաջ քաշվելու հետ միաժամանակ հայտարարեց. «20 տարի անց կգրվի մի գիրք այն մասին, թե ինչպես «Սպիտակ սակրավորներ»-ը սատարեցին երրորդ համաշխարհային պատերազմին»: Բայց քիմիական զենքի օգտագործման ճգնաժամից ընդամենը մի քանի օր անց արդեն հստակ տեղեկություններ են երևան գալիս այս գործում այսպես կոչված քաղաքացիական այս խմբի դերակատարության մասին, որն ի դեպ շահել է նոբելյան խաղաղության մրցանակը: Բրիտանացի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսկը, ով երեք տասնամյակ է ինչ մոտիկից հետևում է Սիրիայի զարգացումներին, վերջերս այցելել է այն շրջանը, որտեղ ասվում է, թե քիմիական հարձակում է իրականացվել, սակայն նրա հետաքննությունները պարզել են, որ որևէ քիմիական հարձակում չի իրականացվել, այլ պատկերում ցուցադրված զոհերը թթվածնի պակասի պատճառով են նման վիճակում հայտնվել, որի պատճառը սաստիկ քամին և դրա հետևանքով ստորգետնյա թունելներում հայտնված փոշին է եղել, իսկ «Սպիտակ սակրավորներ»-ն այդ փաստը կեղծելով նրանց թունավոր գազի զոհեր են ներկայացրել:

«Ինդիփենդենթ» օրաթերթի թղթակից Ռոբերտ Ֆիսկը, ով Ասիայի արևմտյան տարածաշրջանի իրադարձությունները մեկնաբանելու երկար անցյալ ունի և արևմուտքցի մյուս լրագրողների համեմատությամբ իր կողմնորոշումներում առվել արդար է լինում Դումա քաղաքում քիմիական հարձակում իրականացվելու մասին հավակնությունը տարածվելուց հետո մեկնել է այդ քաղաք: Դումա կատարած ուղևորության մասին Ֆիսկի հաղորդումը սկսվում է այն հիվանդանոցի բժիշկներից մեկի հետ զրույցով, որտեղից ահաբեկիչները դեպքի գիծերը տեսագրություն էին հրապարակել և ցուցադրել էին տասնյակ կանանց ու երեխաների, որոնք սարսափահար ջուր են լցնում իրենց վրա, որպեսզի զերծ մնան այդ նյութերի հետևանքներից:

Աըսիմ Ռահիբանին ում հղում է կատարել Ֆիսկը, թեև դեպքի գիծերը հերթապահ չի եղել, սակայն վկայակոչելով այդ գիշեր հերթապահած բժիշկներին ասում է, որ այդ տեսագրությունը իրական է: Սակայն նա ակնարկում է նաև մի այլ կետի և դա այն է, որ տեսագրության մեջ նկատվող անձինք այդ վիճակում էին հայտնվել ոչ թե քիմիական հարձակման, այլ թթվածնի պակասի պատճառով:

Ֆիսկը մեջբերում է կատարել նաև դեպքի ականատես մի աղջկա ով պատմում է. «Այդ գիշեր ընտանիքիս անդամների հետ գտնվում է մեր տան նկուղում: Կրակոցներ էին լսվում: Այդ գիշեր սաստիկ հողմ ու քամի բարձրացավ: Փոշին մտավ այն նկուղները որտեղ ժողովուրդը պատսպարվել էր: Թթվածնի պակասից որոշ մարդիկ շնչառական խանգարում ունեցան այդ պահին դռան մոտ կանգնած «Սպիտակ սակրավորներ»-ի անդամներից մեկը բղավեց՝ «քիմիական» ու աղմուկ բարձրացավ: Ժողովուրդը սկսեցին իրար վրա ջուր լցնել»: «Այո տեսագրությունը հենց այստեղ է արվել ու իրական է, բայց մարդիկ շնչառական խնդիր ունեին ու քիմիական թունավորում գոյություն չուներ»:

Ֆիսկի ընդգծմամբ «Սպիտակ սակրավորներ»-ը, որոնք արևմուտքում ճանաչված են, որպես փրկարարական առասպելական ուժ, բախումների ժամանակ ծանոթ դերակատարություն են ունեցել: Նրանց բյուջեի մի մասն ապահովում է Բրիտանիայի ԱԳ նախարարությունը և նրանց ուժերի գլխավոր մասը Դումայի բնակիչ տղամարդիկ են:

 

Ալիք

Այցելություն առաջնորդարան

 

Երկուշաբթի ապրիլի 16-ի կեսօրին, Թեհրանի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանը, առաջնորդարանի դահլիճում ընդունեց մի խումբ գերմանացի հոգեւորականների, ովքեր գործում են Միջին Արեւելքում, Թեհրանի Գերմանական եկեղեցու հոգեւոր հովվի համադրությամբ:

Հյուրերը նախ ներկայացրեցին իրենց եւ տարբեր հարցումներով դիմեցին Սրբազան Հորը:

Առաջնորդ Սրբազան Հայրը նախ ջերմորեն ողջունեց իր հյուրերին, ապա համբերությամբ լայն եւ լուսաբանիչ բացատրություններ տվեց ներկաներին հայության, թեհրանահայության եւ հայ եկեղեցու ու հայ ժողովրդի յուրահատկությունների մասին իբրեւ քրիստոնյա ազգ Իրանում, վերջում լայնորեն անդրադարձ եղավ հայոց ցեղասպանության եւ կայսերական Գերմանիայի ունեցած վատ դերակատարության մասին: 

 

Ժողովուրդ

Արևմուտք-ՌԴ կոնֆլիկտն ավելի է խորանում և ընդլայնում «աշխարհագրությունը»` դրանում ներքաշելով նաև Հայաստանը

 

«Մինչ հայ հասարակության ուշադրությունը սևեռված է ներքաղաքական իրադարձությունների վրա, բավական ուշագրավ զարգացումներ են սկսվել արտաքին քաղաքական ճակատում: Ինչպես հայտնի է` նախորդ շաբաթ ԱՄՆ-ը իր դաշնակիցների` Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի հետ հարվածներ հասցրեց Սիրիային: Կատարվածին շատ արագ արձագանքեց ՌԴ-ն, պաշտոնական Մոսկվան դատապարտեց կատարվածը, անգամ այդ կապակցությամբ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել: Հիմա Արևմուտք-ՌԴ կոնֆլիկտը գնալով ավելի է խորանում և ընդլայնում «աշխարհագրությունը»` դրանում ներքաշելով նաև Հայաստանը:

Սիրիայում Արևմուտքի գործողությունները դատապարտող հայտարարություն է տարածել ՀԱՊԿ մշտական խորհուրդը, որի անդամ է նաև Հայաստանը: Ըստ ՀԱՊԿ-ի`ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի քայլերը խախտում են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներն ու նորմերը:

Հայտարարության մեջ նաև պնդում կա, որ արևմտյան կոալիցիայի գործողությունները կարող են հանգեցնել լարվածության հետագա աճի ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում:

Նկատենք, որ դեռ մինչև վերջերս Հայաստանին քիչ թե շատ հաջողվում էր խուսանավել ռուս-արևմտյան հակասություններում` չպաշտպանելով որևէ մեկին: Սակայն ՀԱՊԿ հայտարարությունից հետո միանգամայն այլ, ընդ որում, բավական տգեղ իրավիճակ է ստեղծվել: Ստացվում է` Հայաստանը ՀԱՊԿ կազմում, պաշտպանելով Ռուսաստանի դիրքորոշումը, այդպես ներքաշվելով աշխարհաքաղաքական մեծ խաղի մեջ, այսօր բացահայտ հակադրվում է Արևմուտքին: Ու սա այն դեպքում, երբ նույն Հայաստանը միաժամանակ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ, ակտիվորեն համագործակցում է`այդ ճանապարհին Եվրոպայից ակնկալելով լուրջ ֆինանսական միջոցներ: