Իրանի առաջնորդի հայեցակետը ՝ բանակի կապակցությամբ
Ապրիլի 19-ը, Իրանի իսլամական հանրապետության բանակի մեծարման օրն է:
Իրանի իսլամական հանրապետության բանակը Սրբազան պաշտպանության տարիներին ողջ կարողությամբ կանգնած է եղել թշնամու դեմ : Հաշվի առնելով տարածաշրջանի ներկա իրավիճակը և ԱՄՆ-ի շարունակակն միջամտություններն ու ռազմական քայլերը , բանակի և պաշտպանական մյուս կառույցների դերն ավելի է ընդգծվում:
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը Սրբազան պաշտպանության տարիներին Իրանի ժողովրդի պայքարն ու դիմադրությունը համարել է աշխարհի համար կարևոր փորձ ու դաս: Իր ելույթում Իրանի առաջնորդն ասել է .«Իսլամական հանրապետության հաջողության գաղտնիքներից և ԱՄՆ-ի սպառնալիքների ու համաշխարհային իմպերիալիզմի դեմ պաշտպանության երաշխիքներից մեկը, ռազմական մեծ ուժն է եղել»:
Պարտադրյալ պատերազմի տարիներին ԱՄՆ-ն իր միջամտողական քաղաքականությունն իրականացրեց Աֆղանստանի և Իրաքի դեմ հարձակմամբ և ՆԱՏՕ-ի հաստատմամբ: Այդ ուղղությամբ տարածաշրջանում ԻԼԻՊ-ի ստեղծումը և Եմենի դեմ Արաբիայի հարձակումը դարձան տարածաշրջանում անվտանգության միջնորդավորված պատերազմների միջոցը : Նման զգայուն պայմաններում, Իրանի բանակը և պաշտպանական կառույցներն առանցք են դարձրել հեղափոխական իրադարձությունները և զարգացումները ՝ արագ տեմպերով զարգացնելով մարտավարական տակտիկան:
Այաթոլլահ Խամենեին այդ մասին ասել է .«Տարբեր բաժիններում ռազմական ուժերի այսօրվա առաջընթացը չափազանց արժեքավոր ձեռքբերում է, սակայն պետք է ավելի արագ քայլերով առաջ շարժվել և ստեղծել այնպիսի ուժ, որ թշնամին չհամարձակվի նույնիսկ մտածել մեր երկրի սահմանների դեմ ոտնձգելու մասին»:
Պարզ է , որ տարածաշրջանում թշնամիների սպառնալիքներն անցյալի համեմատությամբ փոփոխության են ենթարկվել, որոնց դիմագրավումը պահանջում է սպառնալիքներին համապատասխան քայլեր ու քաղաքականություն: Այդպիսով Իրանի զինված ուժերը խոհեմությամբ զարգացրել են իրենց մարտունակությունը և դիմագրավել սպառնալիքներին: Իրանի զինված ուժերը ՝ բանակը և իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ցույց են տվել, որ թշնամիները զղջալու են Իրանի հզոր զինված ուժերի դեմ դուրս գալու դեպքում:
«Իսլամի մեծ մարգարեի գերդաստանի հետևորդների և թաքֆիրականների հարցը» թեմայով նիստի մասնակցիների հետ ունեցած հանդիպմանը, Նորին Վսեմություն առաջնորդն անդրադարձել է իսլամական համակարգի դեմ ԱՄՆ-ի և սիոնիզմի կողմից դավադրության, ճնշման ու շրջափակման 40 տարիներին, ասելով.«Պարզապես հայտարարում ենք, որ ԻԻՀ-ն օգնելու է ամենուր, որտեղ կա իմպերիալիզմի ու չարության դեմ պայքարի անհրաժեշտություն»: