Հակաիրանական ճակատի պատերազմը, ԻԻՀ Գերագույն առաջնորդի տեսակետից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i89024-Հակաիրանական_ճակատի_պատերազմը_ԻԻՀ_Գերագույն_առաջնորդի_տեսակետից
Իրանի անվտանգության նախարարը, նախարարության պաշտոնյաներն ու պատասխանատուները ապրիլի 18-ին հանդիպել են մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 18, 2018 13:56 Asia/Tehran
  • Հակաիրանական ճակատի պատերազմը, ԻԻՀ Գերագույն առաջնորդի տեսակետից

Իրանի անվտանգության նախարարը, նախարարության պաշտոնյաներն ու պատասխանատուները ապրիլի 18-ին հանդիպել են մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հետ:

Հանդիպման ընթացքում, հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով տեղեկատվական պատերազմի բարդություններին, ասել է.-«Մենք գտնվում ենք մի մեծ պատերազմի դաշտում, որի մի կողմում կանգնած է Իսլամական Հանրապետությունը և նրա դաշնակիցները, իսկ  մյուս կողմում՝ թշնամիների հսկայական և հզոր ճակատը»:

Թշնամու նպատակներից մեկը ճգնաժամերի առաջացումն է  տարածաշրջանում, որպեսզի ժողովուրդներին ճգնաժամի մեջ ներգրավելով,  կարողանա ներթափանցել տարածաշրջանի երկրների անվտանգության, տեղեկատվության, տնտեսական և մշակութային կառույցներ:

Իսլամական Հեղափոխության մեծարգո առաջնորդը  մեկնաբանել է տարածաշրջանային և  միջազգային մակարդակներում  ընթացող փափուկ պատերազմի նպատակները:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և դիրքորոշումները, վերջին տասնամյակների ընթացքում ցույց են տալիս , որ ամերիկացի քաղաքական գործիչների հիմնական նպատակն Իրանի հեղափոխության և  Իսլամական Հանրապետության անվտանգության մեջ ներթափանցելն է եղել:

Ներխուժումն ու ներթափանցումը բազմիցս շեշտվել են Իրանի Գերագույն առաջնորդի կողմից և դրանով մեկնաբանվել է ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի և տարածաշրջանի նկատմամբ:

Այս կապակցությամբ, հեղափոխության առաջնորդի այսօրվա հայտարարությունը պարունակում է առանցքային կետեր, որոնք նշում ԱՄՆ երկարաժամկետ ծրագրերի և պլանների դիմակայման համար զգոնության պահպանման անհրաժեշտությունը տարածաշրջանում:

Նա նկարագրել է այս պատերազմի ծավալներն ու տարբեր ձևերը, այդ թվում`« Տեղեկատվության ներթափանցում և գողություն»,«որոշումներ կայացնողների հաշվարկների փոփոխություն», «մարդկանց համոզմունքների փոփոխություն»,«Ֆինանսական և տնտեսական անկարգություններ» և «անվտանգության ճգնաժամի առաջացում»:

Այաթոլլահ Խամենեին, անդրադառնալով արտարժույթի շուկայում առկա վերջին իրադարձություններին, ասել է. «Երբ այդ հարցերին ավելի ուշադիր ենք նայում, նկատում ենք, որ այդ հարցերի առաջացման մեջ դերակատար են  արտասահմանյան ուժերը և նրանց հետախուզական կազմակերպությունները»:

Այս հոսանքների առանցքային կետը  փափուկ պատերազմի նպատակների միջև գոյություն ունցող միասնությունն է: 

Ավելի վաղ, Այաթոլլահ Խամենեին, ընդգծել էր, որ  թշնամու փափոկ  պատերազմն ավելի վտանգավոր է, քան ռազմական պատերազմը:  Նա նշել էր.«Այսօր պատերազմը ռազմական պայքար չէ, քանի որ նրանք չեն պայքարում: Իսկ եթե ցանկանում են պատերազմ հրահրել, սխալվում են»: 

Առաջնորդը նշել է, որ անհրաժեշտ է թշնամիների մասին լիարժեք իրազեկված լինել ու պահպանել նրա նկատմամբ զգոնությունը: Դա  կարևոր է, քանի որ թշնամին փորձում է օգտագործելով տեղեկատվական և  հետախուզական  բարդ մեթոդներ՝ ներթափանցել Իրանի հեղափոխության և իսլամական համակարգի մեջ, որպեսզի այդ ձևով իրականացնի իր վերջնական նպատակը, որն է՝ տապալել Իրանի իսլամական համակարգը:

Իրանի իսլամական եղափոխության Գերագույն առաջնորդի այսօրվա հայտարարությունները փաստորեն ընդգծում են իշխանությունների և երկրի վերնախավի, հատկապես Անվտանգության նախարարության  զգոնության անհրաժեշտությունը: