Մամուլի տեսություն 19-04-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i89084-Մամուլի_տեսություն_19_04_2018
ԱՄՆ-ն ու արևմուտքը մի առ ժամանակ է ինչ փորձում են սանձել ԻԻՀ-ն և «Փափուկ պատերազմ»-ով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2018 08:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 19-04-2018

ԱՄՆ-ն ու արևմուտքը մի առ ժամանակ է ինչ փորձում են սանձել ԻԻՀ-ն և «Փափուկ պատերազմ»-ով:

Հեմայաթ

Տեղեկատվական բարդ պատերազմը

 

ԱՄՆ-ն ու արևմուտքը մի առ ժամանակ է ինչ փորձում են սանձել ԻԻՀ-ն և «Փափուկ պատերազմ»-ով նրան դիմակայել և կամ ինչպես հեղափոխության մեծարգո առաջնորդը երեկ հայտարարեց Անվտանգության նախարարության պատասխանատուների ու աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ «Մենք գտնվում ենք պատերազմի մեծ դաշտի մեջտեղում, որի մեկ կողմում ԻԻՀ համակարգը, իսկ մյուս կողմում թշնամիների ընդարձակ ու հզոր ճակատն է» և այս պատերազմը հրահրելուց նրանց հետապնդած գլխավոր նպատակը դեպի նախապես հստակեցված նպատակների իրագործում մեր երկրի ընթացքի կասեցումն է: Հեղափոխության առաջնորդի դիտանկյունից թշնամին այդ չար նպատակի իրագործման համար ունի մի քանի միջոցներ, որոնք են «ներթափանցումն ու տեղեկությունների յուրացումը», «որոշում կայացնողների հաշվարկներում փոփոխություն մտցնելը», «ժողովրդի համոզումներում փոփոխություն մտցնելը», «ֆինանսական ու տնտեսական անբարեկարգ վիճակի ստեղծումը» և «ապահովական խռովությունների նախագծումը», սակայն թվում է, որ արևմուտքի հետ իսլամական Իրանի փափուկ պատերազմի դաշտում բոլոր սադրանքների միջև ամենամեծ հովանավորությունն ու աջակցությունը վերաբերում է «Որոշում մշակող ու որոշում կայացնող կառույցների հաշվարկներում փոփոխություն մտցնելուն» և ժողովրդի համոզումները խաթարելուն ու ապակողմնորոշելուն: Այս փոփոխությունները տեղի են ունենում կասկած հարուցելով այն հարցի շուրջ թե անկախության, ինքնաբավության ու մեծապետականության դեմ պայքարի նման հասկացությունները մինչ այսօր ինչ օգուտ են բերել և արդյոք իրապես դրանք իրագործելի և օգտակար են: Երբ նման կասկածներ առաջ գան, հասարակական, քաղաքական, մշակութային ու տնտեսական ճեղքվածքների ակտիվացմամբ կմեկնարկի արժեքային իդեալների դեմ վատատեսություն սերմանելու փուլը և որոշ դասավորումներ կտրվեն, որպեսզի հեղափոխության գագաթների նվաճումը երևակայական, անիրագործելի և նույնիսկ երկրի ներկայի ու ապագայի համար վնասակար ներկայացվեն: 

 

Ջավան

Իսրայելն Իրանի վրեժխնդրական քայլի սարսափի մեջ

 

Սիոնիստները սխալ թույլ տալով անցած ապրիլի 9-ին ավիահարվածի թիրախ դարձրեցին Սիրիայի «Թի-4» ավիաբազան ու նրան հարվածեցին մի քանի հրթիռներով: Իսկ այսօր Իրանի վրեժխնդրական քայլից սարսափած աղմուկ են բարձրացնում: Սիոնիստական ռեժիմի պատերազմի և կրթության նախարարները իրենց ենթադրությամբ վերսկսել են հռետորաբանությունը, որպեսզի ներքին տագնապահար մթնոլորտում սիոնիստները սարսափից չմահանան: Նրանց գլխավորում է այդ ռեժիմի վարչապետը, որ առանց Իրանի անունը հիշատակելու ակնարկ է կատարել Սիոնիստական ռեժիմի դիվանագետների դեմ մահափորձի հավանականության մասին: Թեև այս աղմուկի մի բաժինը նպատակ ունի աշխարհի հանրային կարծիքը զգայուն, սակայն արաբական աշխարհի իրանագետները ընդգծել են Իրանի համբերատարությունը:

Սիոնիստական ռեժիմի կրթության նախարարը հավակնելով, որ Իրանն ու դիմադրության առանցքը նպատակադրել են կործանել այդ ռեժիմն, ազդարարեց, որ չպիտի փորձել Թելավիվի հզորությունը: Սիոնիստական ռեժիմի կրթության նախարար Նեֆթալի Բենեթը երեքշաբթի գիշեր կրկնելով Իրանի ու դիմադրության առանցքի դեմ անհիմն հավակնություններն, ազդարարեց, որ Թեհրանն ու նրա աջակիցները չպիտի փորձեն այդ ռեժիմի հզորությունն ու վճռականությունը: Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարն էլ նկատելով, որ Սիոնիստական ռեժիմի մերձակա տարածքներում անվտանգության վիճակը փխրուն և բռնկման ընդունակ է, ազդարարեց, որ ամեն պահ կարող է մի պատերազմ սկսվել և այդ դեպքում Թելավիվը հասանելիություն կունենա իր ռազմական բոլոր կարողություններին:  

Դա ի տես այն բանի, որ «Ալ-Ախբար» օրաթերթի տնօրենը «Իրանի պատասխանին սպասելիս» խորագիրը կրող հոդվածում գրել է. «Անկասկած Իրանն առանց վախի ու տատանումի պատրաստ է պատասխանել թշնամուն և համարժեք ու գուցե առավել ծանր հարված հասցնել Թելավիվին»:

Էբֆրահիմ Ալ-Ամինն էլ Լիբանանի «Ալ-Ջոմհուրիա» օրաթերթում հղում կատարելով Հեզբոլլահի աղբյուրներին գրեց. «Իրանը պատասխանելու որոշում է ընդունել և իրանցի հրամանատարներն էլ դա ընդգծել են և ասել են, որ Իրանը չի  կարող դա անպատասխան թողնել և հարմար պահին ու վայրում դրան կպատասխանի»:

Դա նաև հասկացվում է Սեյեդ Հասան Նասրոլլահի արտահայտություններից, այնտեղ որ ընդգծում է «իրեն ուղղակի կերպով Իրանի դեմ կանգնեցնելով Սիոնիստական ռեժիմը մեծ հիմարություն թույլ տվեց»: Հետևաբար Սիոնիստական ռեժիմը պիտի իմանա, որ եթե մինչ այժմ հարվածում էր Հեզբոլլահին ու համարժեք պատասխան էր ստանում, այդ կանոնն Իրանի պարագային մի փոքր տարբեր է լինելու և հարված հասցնելու դեպքում առ ավել ծանր պատասխան է ստանալու:

 

Ալիք

Իրանի Իսլամական խորհրդարանը հաստատեց «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագիծը

 

Ապրիլի 18-ին Իրանի խորհրդարանը 162 կողմ, 5 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ»  օրինագիծը: Այդ մասին հայտնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։

Մինչ այդ՝ ապրիլի 17-ին, ԻԻՀ Մեջլիսի բաց նիստի ընթացքում ընդունվել էր որոշում՝ Հայաստանի հետ համագործակցությամբ Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման նախագծի շուրջ հրատապ քննարկումներ սկսելու վերաբերյալ:

Հատկանշական է, որ Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ գտնվել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների օրակարգային կարևոր հարցերի շարքում:

 

 

Ժողովուրդ

Միջազգային հանրության խոսուն արձագանքը բողոքի ցույցերին

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում այս օրերին անցկացվող հանրահավաքներին և բողոքի ցույցերին միջազգային հանրության արձագանքը խոսուն էր: Նախկինում ԱՄՆ-ը, ԵՄ-ն ու ՌԴ-ն միաժամանակ չէին արձագանքել բողոքի ցույցերին, և կողմերից (հասկանալի է՝ առաջին հերթին իշխանություններից) չէին պահանջել զսպվածություն ցուցաբերել: Նրանց արձագանքները հիմնականում եղել են ուշացած, երբ արդեն իշխանությունները դիմել էին բռնությունների, կամ միշտ չէ, որ և՛ Արևմուտքը, և՛ ՌԴ-ն նույնկերպ են արձագանքել: Մինչդեռ երեկ ընդհակառակը. «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ և՛ Արևմուտքի, և՛ ՌԴ-ի տոնայնությունը համահունչ էր:

ԱՄՆ պետքարտուղարությունն իր հաղորդագրության մեջ անհանգստություն էր հայտնել մինչև հիմա ոստիկանության և ցուցարարների միջև բախումների առնչությամբ, ու նշել. «Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և խուսափել որևէ լարվածությունից կամ բռնի գործողություններիցե: ՌԴ-ն ՀՀ-ում կատարվող իրավիճակին անդրադարձել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով, և  ամենակարևորը, մենք հույս ունենք, որ ամեն ինչ ընթանում է օրինականության շրջանակներում»,- ասել է նա:

Եվ վերջապես, ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն ու ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել` կարևորելով, որ «ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն»: ԵՄ-ն շեշտել է ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության ներառյալ դատաիրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը: