Պոմպեոյի խնդիրները Կոնգրեսում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i89132-Պոմպեոյի_խնդիրները_Կոնգրեսում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ դեմ է Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Մայք Պոմպեոյի թեկնածությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 19, 2018 14:59 Asia/Tehran
  • Պոմպեոյի խնդիրները Կոնգրեսում

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ դեմ է Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Մայք Պոմպեոյի թեկնածությանը:

Վաշինգտոնի հետազոտական կենտրոններից մեկում Ռոբերտ Մենենդեսն ասել է.«Պոմպեոն արտաքին քաղաքականության ոլորտում չունի խնդիրներ վերլուծելու կարողություն, այդ իսկ պատճառով, ես նրա դեմ կքվեարկեմ»:

Ենթադրվում է, որ Մենեդեսի անհամաձայնությունը, կազդի կոմիտեի մյուս դեմոկրատների ձայների վրա: Մենենդեսը կարող է  նրանց հորդորել դեմ քվեարկել Թրամփի առաջարկած թեկնածուին: Սենատի հարաբերությունների կոմիտեում հանրապետականները միայն մեկ ձայնի տարբերությամբ մեծամասնություն են կազմում: Հանրապետական սենատոր՝ Ռանդ Փոլը ևս հայտարարել է, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալությունում Պոմպեոյի ղեկավարության օրոք խոշտանգումը բնական երևույթ ներկայացնելու վերջինիս դերակատարության պատճառով, դեմ է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Պոմպեոյի նշանակմանը: Այդ դեպքում կարելի է ասել, որ 93 տարի անց, ԱՄՆ-ում Պոմպեոն առաջին անհատն է լինելու, ում արժանավորությունն առանց արտաքին հարաբերությունների կոմիտեի համաձայնության, քվեարկության է դրվում ԱՄՆ-ի Պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու համար: 

Այնուամենայնիվ Պոմպեոն Սենատում խնդիրներ ունի: Հանրապետականները Սենատում ունեն 51 ձայն, և եթե Ռանդ Փոլը շարունակի դեմ գնալ Պոմպեոյին, իսկ հանրապետական սենատոր Ջոն Մայքքեյնը ևս հիվանդության պատճառով չկարողանա մասնակցել քվեարկությանը, միգուցե Պոմպեոյին չհաջողվի զբաղեցնել պետքարտուղարի պաշտոնը: Այս հարցը պատճառ է դարձել, որ վերջին օրերին Սպիտակ Տան կողմից մեծ ճնշումներ գործադրվեն դեմոկրատ սենատորների նկատմամբ: Սպիտակ Տունը հույս ունի, որ «Կարմիր նահանգներ» կոչվող պահպանողական նահանգներից դեմոկրատ սենատորները, որոնք պատրաստվում են մասնակցել նոյեմբերին անցկացվելիք միջանկյալ ընտրություններին (նախագահական երկու ընտրությունների միջեւ ընկած օրենսդիր մարմնի ընտրություններ), ի վերջո հանձնվեն այդ ճնշումներին:

Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ Պոմպեոյի դեմ հնչած քննադատությունները վկայում են այն մասին, որ դեմոկրատները հեշտությամբ չեն համաձայնելու Կենտրոնական հետախուզական վարչության ներկա ղեկավարի թեկնածությանը: ԱՄՆ-ի լիբերալները կարծում են, որ ԿՀՎ-ի ղեկավարի՝ Պետքարտուղարի աթոռին նստելը մեծ հարված կհասցնի այդ երկրի դիվանագիտությանը: Հատկապես որ Պոմպեոն պատերազմի և համաշխարհային հակամարտություններում կոշտ ուժից օգտվելու կողմնակից է: Այդ խնդիրն այնքան լուրջ է, որ Պոմպեոն Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի լսումների ժամանակ պաշտոնապես հայտարարեց . «Ես ռազմատենչ չեմ»:

Դա այն դեպքում, երբ Պոմպեոյի միլիտարիստական դիրքորոշումից բացի, նա Դոլանդ Թրամփին  հետևելու պատճառով մշտապես արժանացել է  քննադատության :

Թրամփի քննադատները նրան մեղադրում են ընդդիմադիրների կարծիքը հաշվի չառնելու մեջ և մտահոգ են այն բանի համար, որ Պոմպեոն համաշխարհային քաղաքականության հարցերում հետևելով ԱՄՆ անփորձ նախագահին , երկրի համար ավելի մեծ խնդիրներ կառաջացնի: Ուստի Պոմպեոյի արժանավորությունը հաստատելու համար ԱՄՆ Կոնգրեսի անդամների համաձայնությունը շահելը դարձել է լուրջ խնդիր Սպիտակ տան համար: