Մամուլի տեսություն 21-04-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i89226-Մամուլի_տեսություն_21_04_2018
Իրանի հետ միջուկային համաձայնության շուրջ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի խորհրդակցությունները շարունակվում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 21, 2018 06:56 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 21-04-2018

Իրանի հետ միջուկային համաձայնության շուրջ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի խորհրդակցությունները շարունակվում են:

Ռեսալաթ

ՀԳՀԾ-ի շուրջ ԱՄՆ-ի ու Եվրոպայի գործարքը

 

Իրանի հետ միջուկային համաձայնության շուրջ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի խորհրդակցությունները շարունակվում են: Այս միջոցին բոլոր ժամանակներից առավել պիտի զգուշանալ ՀԳՀԾ-ի հարցով Վաշինգտոնի ու եվրոպական եռյակի միջև համաձայնության շուրջ: Այն ինչ հստակ է, ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև ցանկացած համաձայնություն, որը կնշանակի փոփոխություն մտցնել ՀԳՀԾ-ում Իրանի դիտանկյունից ընդունելի չի կարող լինել: Վերջին մեկ տարվա ընթացքում եվրոպացի ու ամերիկացի պաշտոնատարներն անգամներ բանակցել են ՀԳՀԾ-ի շուրջ: Թեև եվրոպական երկրներն առերևույթ պաշտպանում են Իրանի հետ միջուկային համաձայնությունը, սակայն գործնականում ՀԳՀԾ-ում փոփոխություններ մտցնելու համար գործարքի մեջ են մտել Վաշինգտոնի հետ: Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի խորհրդարանների շուրջ 500 պատգամավորներ բաց նամակ հղելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ են արել պաշտպանել ՀԳՀԾ-ն: Նրանից հետո, երբ մայիսին ՀԳՀԾ-ից հրաժարվելու Դոնալդ Թրամփի մտադրության հավանականության շուրջ լուրեր շրջանառվեցին, եվրոպական երեք երկրների՝ Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի խորհրդարանների մի քանի հարյուրի հասնող պատգամավորներ ԱՄՆ-ի Կոնգրեսին պահանջեցին սատար հանդիսանալ ՀԳՀԾ-ին: ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Բոբ Քուրքերը չորեքշաբթի օրը կատարած արտահայտություններում, ասաց. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա մայիսին հեռանալ Իրանի հետ միջուկային համաձայնությունից և միայն վերջին պահին եվրոպացի ղեկավարները կարողանան փոփոխություն մտցնել Թրամփի ընդունած որոշման մեջ»»։ Նա «Քրիսշըն Սայնս Մանիթոր» օրաթերթին տված հարցազրույցում հավելել է, որ եթե մինչև մայիսի 12-ը որոշակի առաջընթաց չլինի  ԱՄՆ նախագահն անկասկած կհրաժարվի այդ համաձայնությունից: ԱՄՆ նախագահի մերձավորներից շատերը ձգտում են դիվանագիտական որոշ նրբությունների, որպեսզի դրանց միջոցով ամրապնդեն տարածաշրջանում Իրանի քայլերի վրա ԱՄՆ-ի ու Եվրոպայի ճնշումներն, առանց այն որ միջուկային համաձայնության միատարրությունը խաթարվի: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն առանձին այցեր են կատարելու Վաշինգտոն, որտեղ հանդիպելու են Թրամփին: Նախատեսվում է, որ Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարները Թրամփի հետ խորհրդակցեն նաև Իրանի հարցի շուրջ: Հղում կատարելով Թրամփի խորհրդականներին ֆրանսիացի պաշտոնատարներ հայտարարել են, որ նա դեռ ՀԳՀԾ-ի կապակցությամբ որևէ որոշում չի կայացրել: Այդ պաշտոնատարներն ասել են, որ Մակրոնն այս շաբաթ Վաշինգտոն ուղևորվելով կփորձի Թրամփին համոզել Իրանի հետ միջուկային համաձայնության մեջ մնալու հարցում, թեև Մակրոնն ինքն էլ այդ հանդիպումից որոշակի առաջընթացի ակնկալիք չունի: Այդ պաշտոնատարների ընդգծմամբ Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան նպատակ ունեն ՀԳՀԾ-ի ճիշտ աշխատելու կապակցությամբ երաշխիքներ ներկայացնել Թրամփին ու այդ շրջագծում Մակրոնը պատրաստվում է կողմնակի համաձայնության տեսքով եվրոպական երկրների անունից որոշ պարտավորություններ առաջարկել ԱՄՆ-ին:

 

Էթթելաաթ

60 տարիներից հետո Կաստրոյի գերդաստանը հրաժեշտ տվեց Կուբային

 

Կուբայի  ազգային համագումարի ձայներով Ռաուլ Կաստրոն պաշտոնապես Միգուել Դիազ Քանալին փոխանցեց Կուբայի նախագահի պաշտոնը և այդպիսով 60 տարիներից հետո Կաստրո եղբայրները իշխանությունը փոխանցեցին: Ազգային համագումարի 604 պատգամավորներից 603-ը կողմ քվեարկեց Կաստրոյին փոխարինելու համար միակ թեկնածու 57-ամյա Քանելին: Միգուել  Դիազ Քանելը հայտարարեց, որ ամենաուշը մինչև առաջիկա հուլիս երբ կրկին նիստ կգումարի Ազգային համագումարը ձևավորելու է Կուբայի նոր կառավարությունը: Նա իր արտահայտություններում ասաց. «Ես Կուբայի Ազգային համագումարին հայտնում եմ, որ Ռաուլ Կաստրոն շարունակելու է պաշտոնավարել Կուբայի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարի պաշտոնում և գլխավորելու է Կուբայի ապագայի համար ընդունվող բոլոր որոշումները: Կուբան նրան կարիք ունի, որպեսզի մեզ ներկայացնի հեղափոխական իդեալների ուղղությամբ իր մտածումներն ու առաջարկները, մեզ հիշեցում կատարի թերությունների կամ բացթողումների համար և մեզ դաս փոխանցի, որպեսզի միշտ պատրաստ լինենք կայսերապաշտությանն առճակատվելու համար»: Ռասուլ Կաստրոն էլ իր ելույթում հստակեցրեց իրեն փոխարինողի ուղեգիծը: Դիազ Քանելի համար Ռաուլ Կաստրոյի ուրվագծած ուղին նրան թույլ կտա մինչև 2031 թվականը լինել Կուբայի քաղաքական դաշտի տիրապետող դեմքը: Նա հայտարարեց, որ ցանկանում է Դիազ Քանելը երկու հնգամյա շրջանների համար Կուբայի կառավարության ղեկավարի դերը կատարի, իսկ նրանից հետո, երբ ինքը 2021 թվականի հրաժեշտ կտա Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնին նա այդ պաշտոնում փոխարինի իրեն: Դիազ Քանելը պարտավորություն ստանձնեց այն կապակցությամբ, որ Կուբայի կոմունիստական համակարգի պահպանումը, երկրի տնտեսական համակարգում բարեփոխումներն ու Կուբայի կառավարությանը պատասխանատու դարձնելը իր գերակա խնդիրներից են լինելու:

 

 

Ալիք

Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ է ներկայացրել

 

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ օրինագիծ է ներկայացրել:

Ըստ Siyasihaber3-ի՝ օրինագծում պահանջ է ներկայացվել նաև հանրային վայրերից հեռացնել ոճիրն իրագործողների անուններն ու 1915 թվականի զոհերի ժառանգներին տրամադրել Թուրքիայի քաղաքացիություն:

Օրինագծում, որում պահանջվում է 1915 թվականն ու դրան հաջորդած տարիները որակել որպես ցեղասպանություն, Փայլանը նշել է, որ տեղահանման օրենքը մեծ աղետ են եղել գլխավորապես հայերի, ինչպես նաև ասորի, քաղդեացի և եզդի ժողովուրդների համար:

 

 

Հրապարակ

Իշխանությունը ելքեր է փնտրում. Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջումների գնալ

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանության վերնախավում այս պահին հստակ սցենար չկա, թե ինչպես ճնշել ակցիաները: «Շատ բարդ իրավիճակ է ստեղծվել, չիմանաք՝ Սերժ Սարգսյանի համար հեշտ է, 2008թ․ մարտին Քոչարյանի վրա էր ամբողջ պատասխանատվությունը, իսկ հիմա իր վրա է։ Սա գազի գին չէ, որ ասի՝ կսուբսիդավորենք, եւ լիցքաթափվի: Հստակ է, որ պետք է մինչեւ ապրիլի 24-ը որեւէ կերպ թուլացնեն շարժումը, քանի որ լիքը հյուրեր են լինելու, ամոթ է, սակայն դեռ որեւէ սցենար չունեն, հետեւում են դեպքերի զարգացմանը, փորձում են ամեն ինչ՝ բերման ենթարկել, ճնշումներ տեղերում, սակայն կարծես դա լուծում չէ։

Իհարկե, լավագույնն այն կլիներ, որ շարժումը գնալով մարեր, բայց, փաստորեն, դա չի լինում: Չեմ կարծում, թե ուժ կկիրառեն, դա հեշտ է, բայց հետեւանքները ծանր են, առավել չեմ կարծում, թե Փաշինյանին կբռնեն: Լավագույն լուծումը, որի շուրջ մտմտում են, բանակցություններն ու փոխզիջումներն են»,- ասաց իշխանական աղբյուրը:

Նա նշեց, որ հնարավոր է՝ Սերժ Սարգսյանը հանդիպի պայքարող երիտասարդների հետ, ստորագրվի հուշագիր, քաղհասարակության ներուժը ոչ թե փոշիացնեն, այլ նրանց տրվեն լիազորություններ՝ վերահսկողություն տարբեր օղակներում:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը պատրաստ է զիջումների գնալ, ինչի վկայությունն էր առանձնատնից հրաժարվելը, հարցազրույցը, այն, որ հայտարարեց, թե առաջիկայում եկամտահարկը կնվազեցվի, իսկ հունվարի 1-ից թոշակները եւ նվազագույն աշխատավարձը կբարձրանան»: