ԻԻՀ տեսակետը՝ «Տևական խաղաղության» հիմքերի կապակցությամբ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը մեկնել է Նյու Յորք՝ «Կայուն խաղաղության» գագաթնաժողովին մասնակցելու համար: Այս գագաթնաժողովը լավ առիթ է՝ արտահայտվել խաղաղության և համաշխարհային անվտանգության վերաբերյալ:
Տարածաշրջանի և աշխարհի ներկա իրողությունները ցույց են տալիս, որ կայուն խաղաղության հասնելու համար պահանջվում է այնպիսի մոտեցում, որն ուղղված է հակամարտության կառուցվածքային պատճառները հայտնաբերելուն և Միավորված ազգերի կազմակերպության երեք հիմնական սկզբունքները հարգելուն, որոնք են խաղաղությունն ու անվտանգությունը, զարգացման և մարդու իրավունքների պահպանումը:
Սակայն հարց է առաջանում թե արդյո՞ք ճգնաժամերի շարունակությունը և խաղաղության դեմ ուղղված սպառնալիքներն աշխարհի տարբեր մասերում առաջանում են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ նշված նպատակների և սկզբունքների խախտումով, կամ այդ մարտահրավերների պատճառները պետք է գտնել իմպերիալիստական ուժերի քաղաքականություններում:
Շուրջ երեք դար առաջ, գերմանացի փիլիսոփա Էմանուել Կանտն իր գրքում առաջ է քաշում խաղաղության իրականացման նախադրյալներ, այդ թվում՝ այլ երկրների գործերին միջամտության արգելքը:
Ընթացիկ դարաշրջանում գլոբալ լարվածության և ճգնաժամերի հիմնական պատճառը հանդիսանում է ԱՄՆ և նրա արևմտյան դաշնակիցների մարտունակ քաղաքականությունը:
Աֆղանստանի և Իրաքի օկուպացիան և Ղոդսի օկուպացիոն ռեժիմին ցուցաբերած անվերապահ աջակցությունն այս պատերազմական քաղաքականության մի մասն են:
Ավելի քան կես դար, Իսրայելը Պաղեստինի օկուպացիայի և հայրենիքից ավելի քան հինգ միլիոն պաղեստինցիների տեղահանման ու Գազայում պաղեստինցիների սպանությունների պատճառով լուրջ խոչընդոտ է դարձել տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման համար:
Ժամանակակից սոցիոլոգ Գաստոն Բոտոլը, պատերազմի և խաղաղության մասին ասում է. «Խաղաղությունը մարդկային խմբի կարգավիճակն է, որը ղեկավարում է իր ճակատագիրը»:
Զանգվածային ոչնչացման զենքի արգելման պայմանագրի, մասնավորապես՝ միջուկային զենքի սպառնալիքի վերացման համար համաշխարհային ջանքերի անտեսումը, հանդիսանում է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված միակ կարևոր խոչընդոտը: Ահաբեկչությունը ևս սպառնում է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:
Վերջին տարիների դառը փորձը ցույց է տվել, որ տարածաշրջանում որոշ կառավարություններ և ծայրահեղական ռեժիմներ ահաբեկչությունը դարձրել են նպատակներին հասնելու միջոց:
Իրանի Իսլամական Հանրապետությունը, հիմնվելով մարդկային արժեքների և իսլամական կրոնի հիմքերի վրա, հակամարտությունների արմատը գտնում է մարդկային հասարակության իրավունքները ոտնահարելու ձգտումների մեջ:
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 68-րդ նստաշրջանի ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի կողմից ներկայացված «Աշխարհն ընդդեմ բռնության և ծայրահեղականության» նախաձեռնությունը հաստատվեց ՄԱԿ-ի ԳԱ կողմից, վկայում է այս տեսակետի մասին: