Մամուլի տեսություն 22-04-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i89346-Մամուլի_տեսություն_22_04_2018
«Երբ 13 հազար կմ հեռահարությամբ հրթիռն ունես, որ կարող է հարվածել ԱՄՆ-ի ցանկացած կետը ու երբ միջուկային մարտագլխիկ ունես այն էլ ջրածնային տեսակից, հրթիռային ու միջուկային նոր փորձարկման կարիք չես զգալու»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 22, 2018 08:13 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 22-04-2018

«Երբ 13 հազար կմ հեռահարությամբ հրթիռն ունես, որ կարող է հարվածել ԱՄՆ-ի ցանկացած կետը ու երբ միջուկային մարտագլխիկ ունես այն էլ ջրածնային տեսակից, հրթիռային ու միջուկային նոր փորձարկման կարիք չես զգալու»:

Ջավան

Հյուսիսային Կորեան միջուկային ռումբով վերադարձավ բանակցության սեղանին

 

«Երբ 13 հազար կմ հեռահարությամբ հրթիռն ունես, որ կարող է հարվածել ԱՄՆ-ի ցանկացած կետը ու երբ միջուկային մարտագլխիկ ունես այն էլ ջրածնային տեսակից, հրթիռային ու միջուկային նոր փորձարկման կարիք չես զգալու»: Սա մոտ ժամանակներս ԱՄՆ նախագահի հետ բանակցող նստող Հյուսիսային Կորեայի առաջնորդի արտահայտություններից ընկալվող իմաստն է: Իրականության մեջ նա այնպիսի քայլ կատարեց, որ Դոնալդ Թրամփը չկարողանա նույն այս խոստումնադրժությունը կատարել, ինչը Ջորջ Բուշը կատարեց նրա հոր դիմաց, ով իշխանության ղեկը ստանձնելով չեղարկեց 1994 թվականին կնքված միջուկային համաձայնությունը: ԱՄՆ նախագահը, որ միջուկային ձեռքբերման կամ այլ խոսքով ՀԳՀԾ-ի մեկ այլ տարբերակի ներկայացման է ձգտում, անմիջապես իր թուիթերյան յուրահատուկ գրառումներով ապացուցեց որ ընդառաջում է Փխենյանի դիրքորոշումը և ընդգծեց, որ անկասկած հանդիպելու է Հյուսիսային Կորեայի առաջնորդին:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը երեկ Աշխատավորների կուսակցության կենտրոնական կոմիտեին ուղղված իր ելույթում հայտարարեց. «Հյուսիսային Կորեան հաջողությամբ ընդլայնել է իր միջուկային զինապահեստը և միջուկային փորձարկումները և միջմայրցամաքային ու միջին հեռահարության բալիստիկ հրթիռների արձակումը Կորեայի ժողովրդային դեմոկրատական հանրապետության համար անհրաժեշտություն չեն համարվում»։

Այդուհանդերձ Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր ելույթում որևէ ակնարկ չկատարեց նրան, որ հնարավոր է հրաժարվի այն ինչից, որը Հյուսիսային Կորեայի «արժեքավոր սուր» է անվանում: Դոնալդ Թրամփը հակազդելով Կորեայի առաջնորդի հայտարարությանը, Թուիթերում գրեց. «Հյուսիսային Կորեան համաձայնեց իր միջուկային բոլոր փորձարկումների առկախմանը: Սա Հյուսիսային Կորեայի ու աշխարհի համար լավ լուր և մեծ առաջընթաց է համարվում: Հիմա անհամբեր սպասում եմ Կիմ Ջունգ Ունի հետ հանդիպմանը»: Միևնույն ժամանակ Հարավային Կորեան էլ ողջունելով Փխենյանի այս հայտարարությունն ընդգծեց, որ դա երկու  Կորեաների առաջնորդի հանդիպման և Հյուսիսային Կորեայի ու ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպման հաջողության համար դրական ենթահող է նախապատրաստում:  

Ամերիկացի մի գեներալի ընդգծմամբ Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումների առկախումից ամենաշատը շահում է այդ երկրի առաջնորդը: ԱՄՆ-ի բանակի թոշակի անցած գեներալ Մարք Հերթլինգը «Սի Էն Էն»-ի հետ զրույցում ասաց. «Ես Հյուսիսային Կորեայի այս որոշման հանդեպ վատատես եմ, քանի որ դա անցյալում էլ նախադեպ է ունեցել: Այդ որոշումից ամենաշատը շահում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Ջունգ Ունը: Նա չափազանց լավ դիրքում է գտնվում: Այս պահին նա ամենաշատը տնտեսական օժանդակության կարիք ունի: Ներկայումս դա կենսական նշանակություն ունի Կիմ Ջունգ Ունի համար: Ներկա ընթացքը նկատի առնելով ենթադրում եմ, որ նա կկարողանա որոշ օժանդակություններ ստանալ Հյուսիսային Կորեայի հարևաններից»։

 

Քեյհան

Անծանոթ տղամարդու հետ ձեռք չտալու պատճառով մուսուլման կինը զրկվում է ֆրանսիական քաղաքացիությունից

 

Ալժիրցի մի կին ով ցանկանում էր ֆրանսիական քաղաքացիություն ստանալ նրա համոր, որ իր իսլամական համոզումների պատճառով չեր կարող քաղաքացիության շնորհման հանդիսության ժամանակ ձեռքով ողջունել տղամարդ պաշտոնատարին, զրկվեց քաղաքացիություն ստանալու իրավունքից:

«Բի Բի Սի»-ի հաղորդման համաձայն, այս կինը, որի ինքնությունը չի բացահայտվել 2010 թվականին ամուսնացել էր ֆրանսիացի մի տղամարդու հետ և ի վերջո նրան հաջողվել էր իր քաղաքացիության դիմումը հանձնել Ֆրանսիայի դատական ամենաբարձրաստիճան ատյանին, սակայն հիշյալ դատարանն էլ հաստատել է նրան քաղաքացիություն չշնորհելու մասին ստորադաս դատարանի կայացրած վճիռը:

Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են, որ տղամարդուն ձեռք չտալն ապացուցում է, որ այս կինը չի կարողացել համակերպվել ֆրանսիական հասարակության հետ և այդ պատճառով էլ նրա քաղաքացիության դիմումը մերժվել է:

Ֆրանսիայի կառավարությունը, որ1907 թվականին հայտարարեց «Լաիսիթե»-ի կամ իշխանությունից եկեղեցու առանձնացման սկզբունքները հենց սկզբից հանդուրժողականության դրոշակակիր դերում է հանդես եկել ու հավակնել է, թե պաշտպանում է այդ սկզբունքը: Սակայն հետագա տարիների զարգացումներն ապացուցեցին, որ հանդուրժողականությունը, սեռային սանձարձակությունների ու զեխության իմաստով է ընկալվում: Ժամանակի ընթացքում Ֆրանսիայի կառավարությունը վերածվեց հակամարդկային այդ արժեքների ու կենսակերպի համառ պաշտպանի և ալժիրցի կնոջ հետ պատահած դեպքն էլ հստակ վկայում է այն մասին, որ Ֆրանսիայի համակարգը ոչ միայն տարբեր արժեքների դիմաց հանդուրժող չէ, այլև դիմակայում է դրանց:

Հետևաբար կարելի է երկրորդել ալժիրցի այս կնոջ արտահայտությունը, ով Ֆրանսիայի իշխանություններին մեղադրել է իշխանության չարաշահման մեջ:

Իհարկե հանդուրժողականության բացակայությունը նկատելի է նաև եվրոպական մյուս հասարակություններում: 2016 թվականին շվեյցարական մի դատարան վճիռ կայացրեց այ մասին, որ այդ երկրի դպրոցներից մեկի մուսուլման երկու աշակերտները պարտավոր են ձեռքով ողջունել իրենց ուսուցչուհուն, այլապես տուգանվելու են:

 

Ալիք

Երկխոսելը կտանի հավաքական հանգուցալուծման. Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր

 

Իրանի խորհրդարանի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը Yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում վերջին 10 օրերին տիրող իրավիճակին: Նա նախ նշեց, որ իրադարձությունների մասին տեղեկանում է զանգվածային լրատվամիջոցներից ու որոշ ցանցերից, և ըստ այդմ` տպավորությունը հետևյալն է` ժողովրդի կուտակված պահանջների պոռթկում է:

«Ձևավորվել է այնպիսի իրավիճակ, որ ժողովրդի մի մասը, երևի մեծ հավատ ունենալով իրենց պահանջներին, ըմբոստության փորձեր է անում, որով և ցանկանում է իշխանությանը թելադրել որոշ քայլեր: Դժվարանում եմ գնահատական տալ, որովհետև տեղեկությունները ամբողջական չեն, սակայն դա չի խանգարում ինձ մտահոգվելու այս ամենի շուրջ՝  ի վերջո, այս ամբողջը ի՞նչ հանգուցալուծում է  ունենալու ու ի՞նչ արդյունքի պիտի հանգեցնի»,- նշեց Աբրահամյանը:

Ըստ նրա` սցենարները կարող են բազմաթիվ լինել՝ դասական մեթոդներից մինչև ավելի խելացի ու խոհեմ միջոցառումներ:

«Օրինակ` ես կարծում եմ, որ արդյունավետ կլինի, որպեսզի ընդառաջվի որոշ քաղաքական ուժերի նախաձեռնությունը և երկխոսության հարթակ ստեղծվի, որի միջոցով կարելի է բյուրեղացնել տարբեր քաղաքական ուժերի ու խմբավորումների տեսակետները և հասնել ավելի արդյունավետ ու դրական գործողությունների: Իհարկե, չեմ կարող խորհուրդ տալ, որ մարդիկ չըմբոստանան:  Դա ՀՀ քաղաքացիների իրավունքն է , սակայն, փորձելով այդ ճանապարհը, միաժամանակ չփակեն երկխոսությունների, փոխադարձ շփումների հնարավորությունները, որոնք կարող են ավելի լավ արդյունքներ ստեղծել այս իրավիճակից դուրս գալու համար: Հետևաբար, ինձ թվում է, որ երկխոսելն առնվազն կտանի հավաքական հանգուցալուծման: Միևնույն ժամանակ, եթե թողնեն` այսպես մնա, կարծում եմ, որ  Հայաստանում հնարավոր չէ թավշյա հեղափոխություն կատարել: Դա, ուզենք, թե չուզենք, կարող է ստեղծել աննկարագրելի, անսպասելի և անկառավարելի իրավիճակներ, որոնք  չեմ կարծում, որ հայ ժողովուրդն այս պայմաններում և իր ռեսուրսներով կարող է մարսել: