11 օր շարունակված բողոքի ցույցերից հետո, ընդունվել է Հայաստանի կառավարության հրաժարականը
Երկուշաբթի օրը ՀՀ վարչապետի գրասենյակը հայտարարել է, որ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սերժ Սարգսյանի ղեկավարած կառավարության հրաժարականը:
11 օր շարունակված բողոքի ցույցերից հետո՝ երկուշաբթի օրը Սերժ Սարգսյանը հրաժարվեց ՀՀ վարչապետի պաշտոնից և հայտարարեց, որ այդ քայլին դիմել է ժողովրդի պահանջով: Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, ժամանակավոր վարչապետի պաշտոնը ստանձնել է նրա առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը:
Երկու շրջան Հայաստանի նախագահի պաշտոնը վարած Սերժ Սարգսյանն անցած երեքշաբթի օրն ընտրվեց երկրի վարչապետ, սակայն այդ որոշմանը հաջորդեցին ժողովրդական բողոքներ:
Սերժ Սարգսյանը հայտարարություն է տարածել, որում ասված է «Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ ժողովրդին։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի»:
Վերջին 11 օրերի ընթացքում Հայաստանում բողոքի ցույցեր են անցկացվել Սերժ Սարգսյանի իշխանության շարունակական ներկայության դեմ:
Հիշեցնենք, որ 2008 թ.-ին Սերժ Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո ընդդիմությունը բողոքի ցույց էր անցկացրել նրա դեմ, որի հետևանքով զոհվել էր 10 մարդ: Այս անգամ ևս նրա վարչապետ ընտրվելու դեմ բողոքի մեծ ալիք էր բարձրացվել երկրում:
Ժողովրդական բողոքի պատճառը այն էր, որ 2015 թվականին Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների համաձայն իշխանության մեծ մասը փոխանցվեց վարչապետին, իսկ կրչատվեց նախագահության պաշտոնի իրավասությունները:
Ցուցարարները համոզված էին, որ Սահմանադրական փոփոխությունների արդյունքում Սերժ Սարգսյանը 10 տարվա նախագահական ընտրություններից հետո, իշխանությունն իր մենաշնորհը դարձնելով ցմահ կղեկավարի երկիրը:
Նրանք անհանգստացած էին, որ այս ձևով Հայաստանում կրկնվելու է Պուտին-Մեդվեդև իշխանափոխության մոդելը:
Այն բանից հետո երբ Սերժ Սարգսյանը մերժեց հրաժարական ներկայացնել բողոքականները ցույցեր կազմակերպեցին փողոցներում:
Ոստիկանության տվյալներով, ցուցարարների եւ ոստիկանության միջև առաջացած բախումների հետևանքվ ձերբակալվել է ավելի քան 200 մարդ, սակայն, ի վերջո, ժողովրդի ճնշումների արդյունքում բոլորը ազատ են արձակվել և Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:
Հայ փորձագետ Ռաֆայել Բաբիկյանը ասել է. «Հայաստանը, ինչպես և նախկին ԽՍՀՄ-ի մեծ մասը, տառապում է պետության լեգիտիմության հիմնարար խնդրից, նախկին Խորհրդային Միության անկախացած հանրապետությունները այժմ կառավարվում են մենատիրական ձևով, որոնք փորձում են երկարաձգել իրենց իշխանության տևողությունը»:
Կոռուպցիոն և տնտեսական կառուցվածքային խնդիրների պատճառով այդ հանրապետություններում հասարակական դժգոհություններ են առաջացել:
Այժմ այդ երկրների՝ այդ թվում Հայաստանի պետայրերի համար լավագույն ձևը է քաղաքական և տնտեսական կառուցվածքում հիմնարար բարեփոխումների իրականացումն է:
Թեև այժմ դժվար է կանխատեսել Հայաստանի քաղաքական դաշտի ապագան, սակայն ընդդիմության կողմից իշխանության մենաշնորհից ազատվելու ուղղությամբ արված կոչը և ժողովրդական բողոքի ակցիաները, կարելի է բնութագրել, որպես յուրահատուկ հաջողություն ազատության և բազմակարծության կողմնակիցների համար Հայաստանում: