Մամուլի տեսություն 25-04-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i89618-Մամուլի_տեսություն_25_04_2018
Չնայած տարածաշրջանային ու միջազգային որոշ հարցերում ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի համընթացության Բրյուսելի ղեկավարները դեմ են ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարմանը և ձգտում են նրան համոզել մնալ այդ համաձայնության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2018 06:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25-04-2018

Չնայած տարածաշրջանային ու միջազգային որոշ հարցերում ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի համընթացության Բրյուսելի ղեկավարները դեմ են ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարմանը և ձգտում են նրան համոզել մնալ այդ համաձայնության մեջ:

Ջոմհուրի Էսլամի

Եվրոպան փորձում է պահպանել ՀԳՀԾ-ն

 

Չնայած տարածաշրջանային ու միջազգային որոշ հարցերում ԱՄՆ-ի հետ ԵՄ-ի համընթացության Բրյուսելի ղեկավարները դեմ են ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարմանը և ձգտում են նրան համոզել մնալ այդ համաձայնության մեջ:

Իրանական անցած տարվա դեյ ամսվա վերջին օրերին Թրամփը երրորդ անգամ հաստատեց միջուկային համաձայնության հանդեպ Իրանի հավատարմությունը և շուրջ երեք շաբաթ հետո՝ մայիսի 22-ին չորրորդ անգամ պիտի հայտնի այդ մասին իր տեսակետը: Այժմ Բրյուսելի ղեկավարները վճռակամ են համոզել Թրամփին և Թեհրանն էլ հայտարարել է պատրաստ է ԱՄՆ-ի ու ԵՄ-ի կողմից ցանկացած որոշման համար:

Այս կապակցությամբ ամերիկյան մի օրաթերթ մի հաղորդման մեջ գրել է, որ ԵՄ-ի երկու գերպետությունների ղեկավարներն այս շաբաթ առանձին ուղևորություններ կատարելով ԱՄՆ փորձելու են ԱՄՆ-ին համոզել, որպեսզի մնա ՀԳՀԾ-ում:

«Լոս Անջելես Թայմզ»-ը գրեց. «ԱՄՆ-ի ՀԳՀԾ-ում մնալ-չմնալու մասին հայտարարելու ժամկետը մոտենալով Դոնալդ Թրամփն ընթացիկ շաբաթ հյուրընկալելու է եվրոպական երկու գերպետությունների ղեկավարների, որպեսզի նրանց հետ զրուցի ՀԳՀԾ-ի նման հարցերի շուրջ»:

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այս շաբաթ նախատեսված առանձին այցերում Թրամփին են հղել հետևյալ ուղերձը՝ պահպանիր ՀԳՀԾ-ն:

Մակրոնը կիրակի օրն այդ մասն լրագրողներին, ասաց, որ ես Իրանի միջուկային համաձայնության համար որևէ այլընտրանքային նախագիծ չունեմ:

Այս միջոցին անձնական համեմատաբար լավ հարաբերությունների պատճառով Մակրոնը Թրամփին համոզելու ավելի մեծ շանսեր ունի: Մակրոնը երեկ գիշեր Սպիտակ տնում հանդիպեց Թրամփին:

Դա ի տես այն բանի, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը միջուկային համաձայնությունից հրաժարվելը, համատեղ հանձնաժողովին բողոք ներկայացնելն ու նաև Միջուկային սպառազինության արգելման պայմանագրից Իրանի հրաժարումն այն երեք քայլերն է համարել, որոնց Իրանը կարող է գնալ, եթե ԱՄՆ-ն հրաժարվի ՀԳՀԾ-ից ու վերականգնի միջուկային պատժամիջոցները:

 

Էբթեքար

Էրդողանի փախուստը դեպի առաջ

 

Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անցած չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ հունիսին նախագահական ու խորհրդարանական ընտրություններ տեղի կունենան Թուրքիայում: Թեև Էրդողանն անցած տարի հայտարարել էր, թե վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մտադրություն չունի և այդ ընտրությունները տեղի կունենան 2019 թվականի համար նախատեսված թվականին, սակայն հանկարծակի շրջադարձ կատարելով նախկին հայտարարությունից իր որոշումը պայմանավորեց արտաքին զարգացումներով և ապագա կառավարության շուրջ անորոշություններին վերջ տալու անհրաժեշտությամբ:

Անցած տարի գրեթե հենց այս օրերին էր, երբ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած Թուրքիայի կառավարությունը հանրաքվեի դրեց սահմանադրական բարեփոխումները, որն ընդլայնում է նախագահի լիազորությունները և երկրի համակարգը կողմնակի կերպով խորհրդարանականից փոխում է նախագահականի և չնայած ներքին ու արտաքին լայն հակառակության գործադրման հանձնեց այն:  

Նույն ժամանակ շատ վերլուծաբաններ հավատացած էին, որ Էրդողանը նման հանրաքվեով լայն լիազորությունների տեր դառնալով կարող է մինչև 2029 թվականը մնալ իշխանության ղեկին և դա կարող է ծառայել նրա անձնական ու կուսակցական նապատակների իրագործմանը:

Թվում է, որ Ռեջեբ Թայիբ Էրդողանը նկատի առնելով Թուրքիայի քաղաքական պայմաններն այս պահին վաղաժամկետ ընտրությունները համար առիթ է համարում խորհրդարանում բավարար չափով տեղեր գրավելու և կրկին իշխանության ղեկը ստանձնելու համար: Դրա համար էլ պահանջել է ընտրություններն անցկացնել մեկ տարի ավելի շուտ: Նման որոշման պատճառներից մեկը Թուրքիայում արտակարգ դրությունն է, որ հեղաշրջման օրից մինչև այսօր շարունակվում է և ղեկավարող կուսակցությունն ու Էրդողանը եկել են այն համոզման, որ դժվար կլինի արտակարգ դրության պայմանները երկարացնել մինչև 2019 թվականը: Արտակարգ դրության պայմանների չեղարկումը պատճառ կդառնա, որ ղեկավարող կուսակցությունը կորցնի այս պահին իր տրամադրության տակ ունեցող ազդեցության լծակներից մեկը: Մյուս պատճառը Թուրքիայում տիրող ազգայնական մթնոլորտն է, որի դրոշակակիրը դարձել է Էրդողանը: Նա ենթադրում է, որ այս պահին կարող է հօգուտ իրեն օգտագործել թուրքերի ազգայնական զգացմունքները: Իսկ երրորդ պատճառը Էրդողանի քննադատների ու ընդդիմադիրների շարքերում պառակտումն է:

 

Ալիք

Ձերբակալություններ՝ Թուրքիայում. օգտագործել են «Ցեղասպանություն» բառը

 

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման ընթացքում երեք մարդ ձերբակալվել է:

Ըստ Demokrathaber-ի՝ պատճառը եղել է այն, որ նրանք «ցեղասպանություն և ոճիր» բառերն օգտագործել են պաստառների վրա:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը զգուշացրել էր արարողության մասնակիցներին՝ չօգտագործել «Ցեղասպանություն» և «ոճիր» բառերը, այլապես չեն թույլատրի արարողությունների անցկացումը:

Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամները, որոնք ամեն տարի մասնակցություն են ցուցաբերում ոգեկոչման արարողությանը, կտրականապես հրաժարվել են ոստիկանության պահանջն իրականացնել, ինչի արդյունքում արգելվել է արարողությունների անցկացումը:

 

 

Հրապարակ

Ինչը և ովքեր ստիպեցին հեռանալ

 

Մեր աղբյուրները ներկայացնում են վերջին օրերի խրոնիկան։ Տևական ժամանակ հատուկ ծառայությունների և ոստիկանության ղեկավարները «փափուկ բարձ» են դրել Սերժ Սարգսյանի գլխի տակ, թե՝ խնդիր չկա, բողոքողների քանակը մեծ չի, «էսա ինքնիրան կմարի», հանգստացրել են, թե՝ տիրապետում ենք իրավիճակը և այլն։ Հետո երբ բանը բանից անցել է, համոզել են Սերժ Սարգսյանին, որ «խնդիրը Նիկոլն է»՝ Նիկոլին մեկուսացնենք, մի օրում կճնշենք, կավարտվի։ Անգամ մերձավոր շրջապատից ոչ ոք ռիսկ չի արել «բացել» Սերժ Սարգսյանի աչքերը։ Միայն երկու մարդ են իրականությունը ներկայացրել այնպես, ինչպես կա և առաջարկել են դիմում գրել ու գնալ։ Մեկը Արցախի նախագահ Բակո Սահակյանը և մյուսը՝ ՀՅԴ ղեկավար Հրանտ Մարգարյանը։

Մեզ պատմեցին, որ Սերժ Սարգսյանի վերջին հույսը եղել է Ղարաբաղը և Ղարաբաղի բանակը, որը կարող է ամենավճռական պահին աջակցել իրեն ու իր ներկայությամբ վախի մթնոլորտ ստեղծել և ցրել ցուցարարներին, ինչպես արեցին 2008-ին, սակայն Բակո Սահակյանը բոլորովին այլ դիրքորոշում է ունեցել։ Նա այցելել է Սերժ Սարգսյանին և ուղղակի առաջարկել՝ մոտեցիր պատուհանին և տես, թե ինչ է կատարվում, հանուն երկրի՝ պետք է հրաժարական տաս։ Ավելի ուշագրավ է եղել ՀՅԴ-ի պահվածքը։ Երբ նախօրեին գլխավոր դատախազը միջնորդություն է ուղարկել ԱԺ՝ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով և ՀՀԿ-ում հայտարարվել է համընդհանուր մոբիլիզացիա՝ անգամ գործուղումներից են հետ կանչել պատգամավորներին, որ քվորում ապահովեն և կալանքի սանկցիաները տան, ԱԺ ՀՅԴ խմբակցությունն անսպասելիորեն հայտարարել է, որ՝ իրենք կողմ չեն քվեարկելու։ Ապա Հրանտ Մարգարյանը մտել է Սերժ Սարգսյանի մոտ, համոզել, որ նման ծայրահեղ քայլի չգնան ու խնդրել է իրեն թույլատրեն այցելել Նիկոլին՝ կալանավայրում։ Նիկոլ Փաշինյանի ու Հրանտ Մարգարյանի հանդիպումը բավականին ջերմ է եղել և Մարգարյանը նրան հավատացրել է, որ իրենց համար կարևորը երկրի շահն է՝ իրենք պատրաստ են ամեն ինչով աջակցել համաժողովրդական շարժմանը։

և վերջապես, այս բոլոր հորդորներն ու իրադարձությունները կարող էին անպտուղ անցնել, եթե չլիներ վերջին կաթիլը՝ բանակը չսկսեր անցնել ցուցարարների կողմը։