ՀԳՀԾ-ի հարցով Իրանը կհակադարձի ԱՄՆ-ի կողմից ցանկացած սցենարի
ՀԳՀԾ-ի վերաբերյալ ԱՄՆ-ի հետ եվրոպական երկրների բանակցություների թոհուբոհում, Իրանի նախագահն ասել է. «ՀԳՀԾ-ի բովանդակությանը ոչ մի կետ չի ավելանա ու դրանից ոչ մի կետ պակասի»:
Չորեքշաբթի օրը Իրանի Թավրիզ քաղաք կատարած այցի ավարտին տեղի ունեցած մամլո ասուլիսում, Հասան Ռոհանին շեշտել է.«Եթե եվրոպացիները մտադիր են շահել Թրամփի գոհունակությունը, պետք է իրենք վճարեն դրա գինը: Ես թույլ չեմ տա, որպեսզի Իրանի ժողովուրդը վճարի դրա գինը: Իրանը ՀԳՀԾ-ում կմնա այնքան ժամանակ քանի դեռ կապահովվեն Իրանի ժողովրդի շահերը»:
Թրամփի կողմից ՀԳՀԾ-ի վերաբերյալ որոշում ընդունելու ժամկետը մոտենալով, եվրոպացիները բանակցություններ են վարում Թրամփի հետ, որպեսզի նրան համոզեն մնալ այդ համաձայնության մեջ: Այդ շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեք օր առաջ ՀԳՀԾ-ի վերաբերյալ խորհրդակցություն է ունեցել Դոնալդ Թրամփի հետ: Նախատեսված է, որ ուրբաթ օրվանից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Սպիտան Տանը ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտության վերաբերյալ խորհրդակցական հանդիպում ունենա Թրամփի հետ: Եվրոպական երկրները կարևորում են ներկա վիճակով ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը, սակայն Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե ՀԳՀԾ-ն նույնությամբ շարունակվի լուրջ որոշում կընդունի այս խնդրի վերաբերյալ: Չնայած ԱՄՆ նախագահի անկանխատեսելիությանը, նրա կողմից ՀԳՀԾ-ին վերաբերվելու հարցում առկա են տարբեր սցենարներ: Դրանցից մեկն այն է, որ Թրամփը չերկարաձգի Իրանի միջուկային շրջափակումների սառեցման ժամկետը, սակայն շարունակի մնալ այդ համաձայնության մեջ: Մյուս սցենարը, որ փորձագետների կարծիքով այնքան էլ հավանական չէ, ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալն է, սակայն չորեքշաբթի օրը «Ջորջ Վաշինգտոն» համալսարանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթից հետո, կրկին ուշադրության արժանացավ ՀԳՀԾ-ից Թրամփի դուրս գալու հարցը: Ամերիկացի ուսանողների հետ հանդիպման ընթացքում Մակրոնը նշել է.«Չգիտեմ ԱՄՆ նախագահը ի՞նչ որոշում կընդունի, սակայն հավանական է, որ ներքին խնդիրների բերումով, Թրամփը դուրս գա Իրանի հետ միջուկային համաձայնությունից»:
Անկախ ՀԳՀԾ-ի վերաբերյալ տարբեր սցենարներից, այն ինչ կարևոր է, Իրանի բարձրաստիաճան պաշտոնատարները բազմիցս շեշտել են, որ եթե ԱՄՆ-ն դուրս գա միջուկային համաձայնությունից, մեծ ծախսերի տակ կընկնի: Եթե եվրոպացի պաշտոնյաները Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո ԻԻՀ-ին համոզեն որպեսզի նա ՀԳՀԾ-ի թվացյալ թերությունների վերացման հարցով հնազանդվի ԱՄՆ-ի կամքին, ԻԻՀ-ի նախագահի հստակ դիրքորոշմամբ, այս սցենարն էլ ոչ մի նշանակություն չունի: Իրանի նախագահի խոսքերով.«Եթե Եվրոպան ուզում է Թրամփին գոհ պահել թող իր «գրպանից» ծախսի, ոչ թե Իրանի ծախսով ԱՄՆ նախագահին համոզի մնալ ՀԳՀԾ-ում»:
Ինչպես ԻԻՀ-ի պաշտոնյաները բազմիցս շեշտել են, Իրանն իր հրթիռային կարողության ու տարածաշրջանային հեղինակության հարցով գործարք չի կնքի և մյուս կողմից ՀԳՀԾ-ի հարցով պատրաստ է արժանի պատասխան տալ ԱՄՆ-ի ցանկացած քայլին: Այդ շրջանաերում, երեքշաբթի օրը, «Associated Press» գործակալությանը տված հարցազրույցում, ՀԳՀԾ-ի շուրջ գոյություն ունեցող տարբեր սցենարների վերաբերյալ Իրանի դիրքորոշման մասին ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շեշտել է.«Եթե ԱՄՆ-ն դուրս գա միջուկային համաձայնությունից, մեծ հավանականությամբ Իրանն էլ դուրս կգա այս համաձայնությունից»: