Մամուլի տեսություն 27-04-2018
ԼՂ-ի պատերազմի մասնակից Սերժ Սարգսյանի հրաժարական ը և Հայաստանի իշխանության ղեկին քաղաքական նոր ուժերի հայտնվելն ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ-ի հակամարտության վրա:
Թասնիմ
Սերժ Սարգսյանի հրաժարականն ինչպե՞ս կարող է ազդել ԼՂ-ի բանակցային գործընթացի վրա
ԼՂ-ի պատերազմի մասնակից Սերժ Սարգսյանի հրաժարական ը և Հայաստանի իշխանության ղեկին քաղաքական նոր ուժերի հայտնվելն ինչպե՞ս կարող է ազդել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ-ի հակամարտության վրա:
Այս կապակցությամբ փորձագետների ու վերլուծաբանների մեծամասնությունը հավատացած է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումը, որ հանգեցրեց Սերժ Սարգսյանի հրաժարականին, կարճատևում լուրջ ազդեցություն չի կարող գործել ԼՂ-ի կապակցությամբ Հայաստանի նախկին դիրքորոշումներում:
Ադրբեջանցի քաղաքագետ Զառթոշտ Ալիզադեն անդրադառնալով ԼՂ-ի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի անցյալ դիրքորոշումներին այնքան է հուսադրված չե այն հարցում, որ Հայաստանի դիրքորոշումները կարող են փոփոխություն կրել: Նա նշել է. «Նիկոլ Փաշինյանն անգամներ հայտարարել է, որ մենք դեմ չենք Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցությանը և այս դաշնակցությունը հաստատուն է մնալու: Փաշինյանը շարունակ ընդգծել է, որ Հայաստանի ժողովուրդը չափազանց հզոր է, քանի որ հաղթել է ԼՂ-ի պատերազմում»:
Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի համոզմամբ ԼՂ-ի հակամարտության վրա վերջին զարգացումների ազդեցության մասին կարծիք հայտնելու համար դեռ վաղ է: Նա ընդգծել է. «Վերջին իրադարձությունների ժամանակ նկատեցիք, որ առանց որևէ բռնի ուժ կիրառելու սարգսյանը հրաժարվեց, այժմ այն հարցն է ծագում, թե ո՞վ է փոխարինելու նրան: Իլհամ Ալիևն ո՞ւմ հետ է բանակցելու ԼՂ-ի հակամարտության շուրջ: Արդյոք «Գազպրոմ»-ում բարձր պաշտոններ զբաղեցրած և Ռուսաստանի կողմնակից տեխնոկրատ Կարեն Կարապետյանը կստանձնի իշխանության ղեկը: Եթե Կարեն Կարապետյանն իշխանության հասնի դա նշանակի, որ մեծանալու է ԼՂ-ի բանակցային գործընթացում Ռուսաստանի դերակատարությունը: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը իշխանության տիրանա իրավիճակը կտարբերվի և նրա անփորձ լինելու պատճառով կարող է դրանից տուժի ԼՂ-ի բանակցային գործընթացը»:
Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմաթ Հաջիևը տեղեկացրեց ԼՂ-ի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի նոր իշխանությունների հետ բանակցելու Բաքվի պատրաստակամության մասին և ասաց. «Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հույսով ենք, որ Հայաստանում իշխանության կհասնեն քաղաքական առողջ ուժեր: Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության պատճառով մինչ այսօր ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցում որևէ առաջընթաց չի արձանագրվել:
Քաղաքագետ և Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսա Բիովն ընդգծելով, որ Հայաստանի վերջին իրադարձությունները կարճատևում չեն ազդելու ԼՂ-ի խաղաղության բանակցությունների վրա, ամերիկյան «Ազադլիղ» ռադիոյի հետ զրույցում ասաց. «Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր Պետրոսյանի կողմնակիցներից է: Տեր Պետրոսյանը հավատացած էր, որ Ադրբեջանի դիմաց որոշ զիջումների գնալով ԼՂ-ի հարցն ընդմիշտ կկարգավորվի և այդպիսով Հայաստանը կկարողանա կարգավորել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունները: Սակայն մեծ հավանականությամբ Հայաստանի իշխանության մեջ բացեր կառաջանան և ԼՂ-ի բանակցային գործընթացում լուրջ առաջընթացի ականատես չենք լինի:
Կովկասի հարցերի փորձագետ Թոմաս Դովալն էլ իր զարմանքը հայտնելով Հայաստանի իշխանություններում արագ թափով տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ, ասաց. « Կարճատևում Հայաստանում որևէ հիմնական փոփոխությունների չպիտի սպասել: Այդուհանդերձ իշխանության կառույցում փոփոխությունները երկարաժամկետում կարող են խթանել ԼՂ-ի հակամարտության կարգավորմանը:
Հրապարակ
ՀՀԿ-ում պատրաստ են Նիկոլ Փաշինյանին զիջել վարչապետի պաշտոնը և կառավարության կաբինետը՝ մի պայմանով
«Հանրապետականում պատրաստ են Նիկոլ Փաշինյանին զիջել վարչապետի պաշտոնը և կառավարության կաբինետը՝ մի պայմանով, որ այն ստանձնելուց ոչ թե անմիջապես հետո արտահերթ ԱԺ ընտրություններ անցկացվեն, այլ 1 տարի հետո։
Դժվար է ասել, թե դա ինչ է տալիս ՀՀԿ-ին՝ գուցե այստեղ համոզված են, որ 1 տարում Փաշինյանը ոչ մի ռեալ փոփոխություն չի իրականացնի, և այսօր փողոց ելած մասսան, հիմնովին հիասթափվելով նրանից, ընտրություններում նրան ձայն չի տա։
Իսկ իշխող մեծամասնությունը մեկ տարվա ընթացքում կարող է մի շարք օրենքներում փոփոխություններ ընդունել և այնպես անել, որ Փաշինյանը հայտնվի Արմեն Սարգսյանի նման ձևական կարգավիճակում։ Իսկ Փաշինյանը ծրագրել է՝ երբ խորհրդարանն ընտրի «ժողովրդի» թեկնածուին, նոր վարչապետը ծրագիր չի ներկայացնի, ինչն էլ կդառնա ԱԺ-ն ցրելու հիմք, բայց մինչ այդ կպարտադրի ԸՕ-ում փոփոխություններով վերացնել ռեյտինգային ընտրակարգը»։
Լրագիր
Հակահեղափոխությունը սկսեց. Ինչ է խնդրել իշխանությունը Մոսկվայից
Իշխանությունը Մոսկվա է ուղարկել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, ովքեր հանդիպել են, ըստ պաշտոնական հաղորդագրության, համապատասխանաբար ՌԴ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների ու ԱԳ նախարար Լավրովի հետ: Ըստ ռուսական շրջանակներից որոշ տեղեկությունների, խոսվել է ընդհուպ միացյալ ինչ-որ ոստիկանական կազմավորումների կամ ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի մասին:
Երեկ Կրեմլի կայքում հրապարակվեց Պուտին-Կարեն Կարապետյան հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն, ըստ որի՝ Հայաստանում իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրության արդյունքների հիման վրա, որտեղ մեծամասնություն էր ստացել ՀՀԿ-ն:
Ըստ ԶԼՄ-ների, Մոսկվա է մեկնել նաեւ ներքաղաքական անցուդարձի խոշոր շահառուներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը, հասկանալի է՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների համար:
Զուգահեռ, Հայաստանում սկսվել է իշխանության «բաժանման» գործընթաց, որի մասին երեկ հայտարարվեց նաեւ ընդդիմության հանրահավաքում: Ընդ որում, նկատելի էր, որ շարժման ղեկավարները հասկացել են, որ բաց են թողել էական մի հանգամանք, որի մասին կխոսվի ապագայում:
Այսպիսով, Հայաստանում երեկվանից մեկնարկեց հակահեղափոխությունը Մոսկվայի ու շարժումը ինտրիգների դաշտ տեղափոխելու ուղղությամբ, մասնավորապես վարչապետի պաշտոնի շուրջ:
Ինչ է սպասվում առաջիկա օրերին: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ կամ ինքն է լինելու վարչապետ, կամ Հայաստանը չի ունենալու վարչապետ: Իշխանությունը հույսը դրել է «սահմանադրական գործընթացի» ու Մոսկվայի վրա, իսկ Գագիկ Ծառուկյանը եւ նրա անվան խմբակցությունը շարունակում են կրկեսը՝ օրական դիրքորոշումներ փոխելով: Ծառուկյանը «միացավ» շարժմանը իր քաղաքական արժեթղթերի գինը բարձրացնելու համար, եւ երեւում է դա նրան հաջողվեց՝ տեղեկություններ կան նրա եւ ռուսահայ օլիգարխիայի համաձայնության մասին:
News.am
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Ձեզ եմ հղում իմ շնորհավորանքները և լավագույն բարեմաղթանքները Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ակնկալում եմ սերտ համագործակցել Ձեզ հետ Հայաստանի և ՄԱԿ-ի միջև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերում, այդ թվում՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի և ՄԱԿ-ի հայաստանյան թիմի միջոցով:
Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակում է ապավինել Հայաստանի աջակցությանն ու հանձնառությանը՝ համատեղ դիմակայելու գլոբալ մարտահրավերներին, մասնավորապես խաղաղության, անվտանգության և կայուն զարգացման բնագավառներում»: