«Թրամփի» ավանը՝ Ղոդսում ամերկա-իսրայելական իմպերիլաիզմի խորհդանիշ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i89940-Թրամփի_ավանը_Ղոդսում_ամերկա_իսրայելական_իմպերիլաիզմի_խորհդանիշ
Իսրայելի շինարարության նախարար Յուաֆ Գալանթն ասել է.«Թել Ավիվը որոշել է «Թրամփի ավանը» կառուցել Ղոդսի այն շրջանում, որտեղ կառուցվելու են տարբեր երկրների դեսպանատները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2018 14:52 Asia/Tehran
  • «Թրամփի» ավանը՝ Ղոդսում ամերկա-իսրայելական իմպերիլաիզմի խորհդանիշ

Իսրայելի շինարարության նախարար Յուաֆ Գալանթն ասել է.«Թել Ավիվը որոշել է «Թրամփի ավանը» կառուցել Ղոդսի այն շրջանում, որտեղ կառուցվելու են տարբեր երկրների դեսպանատները»:

2017թ. դեկտեմբերի 6-ին, հաշվի չառնելով տարածաշրջանային ու համաշխարհային անհամաձայնությունները, Դոնալդ Թրամփը հայտարարեց.«Վաշինգտոնը պաշտոնապես Ղոդսը ճանաչում է որպես Իսրայելի մայրքաղաք»: Թրամփը նաև ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ արեց նախապատրաստվել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելուն: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հայտարարել է, որ 2018թ. մայիսի 14-ին օկուպացված Պաղեստինի Ղոդս քաղաքում կբացվի ԱՄՆ նոր դեսպանատունը: Թրամփի այս որոշումից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ն նիստ գումարեց և փորձեց մի բանաձևով չեղարկել Թրամփի այս որոշումը, սակայն չնայած ԱԽ-ի 14 անդամների կողմից բանաձևի հաստատմանը, ԱՄՆ-ն վետոյի ենթարկեց այն: ԱՄՆ-ի այդ քայից հետո ՄԱԿ-ը այն քվեարկության դրեց իր ԳԱ-ում, որտեղ էլ վավերացվեց 128 երկրների համաձայնությամբ: Այս հակազդեցությունները պարզեցին, որ աշխարհը դեմ է ԱՄՆ-ի ու Իսրայելի դավադրություններին: Ղոդս քաղաքը, որտեղ է գտնվում մուսուլմանների առաջին ղիբլան՝ Ալ-Աղսա մզկիթը, Պաղեստինի անբաժանելի մասն է և համարվում է իսլամական երեք սրբվայրերից մեկը: ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու հարցով այդ երկրի նախագահի անօրինական քայլը Ղոդսում տիրապետություն հաստատաելու ամերիկա-իսրայելական մեծ նախագծի միայն մի մասն է: Այդ դավադրությունների շրջանակներում է, որ ԱՄՆ-ն ուղղակիորեն համագործակցում է Պաղեստինում սիոնիստաբնակ ավաններ կառուցող ընկերությունների հետ: Որոշ ժամանակ առաջ Սիոնիստական ռեժիմի մի ռադիոալիք հայտնել էր ամերիկյան մի շարք ընկերությունների՝ այդ թվում «Ջեներալ Էլեկտրիկ» ընկերության և ավանաշինություն իրականցնող իսրայելական ընկերությունների ծավալուն համագործակցությունների մասին: Հատկանշական է, որ ևս ինչ-որ բացահայտումներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարարության դեմ դատական գործ է հարուցվել, ինչի համաձայն այդ երկրի ոչ կառավարական կազմակերպությունները օտվելով հարկերից ազատման հնարավորությունից օկուպացված տարածքներում ավանաշինության ծրագրին աջակցելու և Իսրայելին ռազմական օգնություն ցուցաբերելու նպատակով ավելի քան տասնյակ միլիարդ դոլար տրամադրել են այդ երկրին:

Ղոդսում սիոնիստների իմպերիալիստական քաղաքականությունների իրագործման հարցում ԱՄՆ-ի համաձայնությունը և հատկապես ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու մասին Թրամփի ընդունած որոշումը և պաշտոնապես Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչումը, իմպերիալիստական քաղաքականություների իրագործման հարցում ավելի է լկտիացրել Իսրայելի պաշտոնյաներին: Իսլամ կրոնի ու պաղեստինցիների դեմ Թրամփի վերաբերմունքի արմատները պետք է որոնել նրա համոզմունքների մեջ: Թրամփի այդ հրահրիչ քաղաքականությունը կարելի է մեկնաբանել Միջին Արևելքում նրա ավելի ընդհանուր քաղաքականության «Դարի համաձայնության» շրջանակներում: Հանրային կարծիքի ու տարածաշրջանի քաղաքական շրջանակների տեսանկյունից «Դարի համաձայնությունը» այն նախագիծն է, որ մշակվել է Պաղեսինի խնդիրը իսպառ ջնջելու և Ղոդսում ամերկա-իսրայելական տիրապետություն հաստատելու համար: