Մամուլի տեսություն 29-04-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i89992-Մամուլի_տեսություն_29_04_2018
Իրանի ու Եվրոպայի պատասխանատու պաշտոնատարներ 27 ամիսներ անց քննարկեցին ՀԳՀԾ-ի նվաճումները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2018 08:59 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 29-04-2018

Իրանի ու Եվրոպայի պատասխանատու պաշտոնատարներ 27 ամիսներ անց քննարկեցին ՀԳՀԾ-ի նվաճումները:

Իրան

250 եվրոպական բանկեր համագործակցում են Իրանի հետ

 

Իրանի ու Եվրոպայի պատասխանատու պաշտոնատարներ 27 ամիսներ անց քննարկեցին ՀԳՀԾ-ի նվաճումները: Համաձայն ներկայացված վերջին զեկույցների Իրանի բանկային ցանցը միացած է եվրոպական 250 բանկերի: Դա ի տես այն բանի, որ իրանցի պետական այրեր առավել մեծ ակնկալիքներ ունեն:

Իրանի 87 միլիարդ դոլար կազմող ֆինանսական աղբյուրները տնօրինվել են: Այս պատմական ժամանակահատվածում 278 արտասահմանյան բանկերի հետ շուրջ 835 բրոկերային կապեր են հաստատվել, մինչդեռ մինչև ՀԳՀԾ-ն բրոկերային հարաբերությունները սահմանափակված էին և միայն 5 կամ 6 բանկեր պատրաստ էին Իրանի հետ համագործակցել: Վերջին 2,5 տարվա ընթացքում Իրանի բանկային համակարգի միջոցով 38409 Էլ-Սի-ներ են բացվել և խոշոր գումարներով ավելի քան 150 հազար բանկային փոխանցումներ են իրականացվել: Նաև եվրոպացի պատասխանատուների հայտարարության համաձայն, ՀԳՀԾ-ի գործադրմամբ չեղարկվել են իրանական 300 իրավական ու իրավաբանական անձանց դեմ սահմանված պատժամիջոցները: ՀԳՀԾ-ից վավերացման պահից վերցվել են Իրանի նավթի արտադրության ճամբին առկա արգելքներից շատերը և այսօր Իրանի նավթի արտադրաչափը հասել է մինչև պատժամիջոցները գոյություն ունեցող մակարդակին: ՀԳՀԾ-ից մեկ տարի անց Իրանի ու Եվրոպայի միջև առևտրաշրջանառությունը կրկնապատկվեց և Իրանի միլիարդավոր դոլար պարտքերը մարեցին: Միևնույն ժամանակ Իրանի ՀՆԱ-ն հանկարծակի կերպով 12 տոկոս աճ արձանագրեց: Իրանի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրենը Եվրոպայի բանկային ոլորտի պաշտոնատարների հետ համատեղ նիստում անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման հավանականության, ասաց, որ բնավ մտահոգ չենք այդ կապակցությամբ և այդ ուղղությամբ բոլոր հնարավոր սցենարները քննարկվել և դրանց համապատասխան լուծումներ են առաջարկվել:

 

Ջոմհուրի Էսլամի

ԱՄՆ-ի ցեխի մեջ մխրճված դիվանագիտությունը

 

ԱՄՆ նոր պետքարտուղար Մայք Պոմպեոն Կոնգրեսից վստահության ձայն ստանալուց անմիջապես հետո ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նստաշրջանին մասնակցելու և ապա Արաբիա, Հորդանան ու Իսրայել շրջայց կատարելու պատրաստակամություն հայտնեց: ԱՄՆ-ի ժամանակակից պատմության մեջ երբևե նախընթաց չի ունեցել, որ մի պետքարտուղար վստահության ձայն ստանալուց հետո նման շտապողականությամբ արտասահմանյան ուղևորության մեկնի: Պոմպեոն ավելի վաղ զբաղեցրել է CIA-ի ղեկավարի պաշտոնն ու փոխել է իր պաշտոնավարության վայրը, սակայն ԱՄՆ-ում երկար տարիներ դա CIA-ն էր, որ համաշխարհային մասշտաբով չարագործության էր դիմում և ԱՄՆ-ի իսկական պետքարտուղարը եղել ու շարունակում է մնալ CIA-ի ղեկավարը:

Պոմպեոյի տեղեկատվական տիրապետությունն այս ժամանակահատվածում կարող է համաշխարհային ասպարեզում ու հատկապես ՀԳՀԾ-ի հարցերի հետ կապված ու նաև Իրանի միջուկային աշխատանքների շուրջ կարևոր կետեր բացահայտել ԱՄՆ-ի ավագ պաշտոնատարների համար: Դա կարևոր է այն տեսակետից, որ CIA-ի նախկին ղեկավարը վերջերս խոստովանեց, Իրանը որևէ ժամանակ ատոմային զենքի տիրանալու մտադրություն չի ունեցել: Այս մասին CIA-ի ղեկավարի տեղեկությունը վկայում է այն մասին, որ օրենքով համաշխարհային և մասնավորապես ՀԳՀԾ-ի ու Իրանի միջուկային աշխատանքների հետ առնչվող բոլոր կառույցները պիտի տեղեկացված լինեն այն մասին, որ ատոմային զենքին Իրանի ձգտման հավանականությունը բացառվում է և Իրանը որևէ ժամանակ այդ կապակցությամբ ցանկություն չի դրսևորել: Հետևաբար այս կապակցությամբ ԱՄՆ-ի երեկվա ու այսօրվա խելառ քայլերը վկայում են սկանդալ սարքելու ԱՄՆ-ի բնատուր չարագործության և ԱՄՆ-ի ցեխի մեջ մխրճված դիվանագիտության ապացույց են և բոլորը իրականության մասին իրազեկ լինելով այլ նախագիծ են իրականացնում, որպեսզի այդպիսով գոհունակություն պատճառեն ուժի կենտրոններին:

Այս կապակցությամբ հիմնական կետը, որը լիովին հարցականի տակ է տանում Վաշինգտոնի պաշտոնատարների ազնվությունն այն էր, որ CIA-ի ղեկավարն իր պաշտոնավարության օրոք երբևե այս իրականությունը չհաստատեց և տեղյակ լինելով այդ մասին Իրանի ու 5+1 խմբի միջև տարվող բանակցությունների ընթացքում շարունակ հարվածեց անվստահության թմբուկին ու Վաշինգտոնի պաշտոնատարները բանակցության հիմքը դրել  էին այն սխալ տպավորության վրա, որ Իրանը ցանկանում է ատոմային զենքի տիրանալ և պիտի հրաժարվի այդ ձգտումից, մինչդեռ գիտեին, որ այդ հավակնությունը սուտ է:

Այսօր Թրամփը առավել չարագործությամբ մի քայլ առաջ է անցել ու նույնիսկ բավարար չի համարում սուտ հավակնությունների վրա ձևավորված համաձայնությունը և ցանկանում է առավել ճնշում ու քայլեր ձեռնարկել Իրանի դեմ:

 

Ալիք

Հայտնի են Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման վայրի 2 վերջնական տարբերակը

 

Մոնղոլիան և Սինգապուրը երկու վերջնական երկիրն են, որտեղ կարող է տեղի ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը: Այս մասին հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով երկու վարչական աղբյուրի:

Ինչպես Թրամփը նախօրեին հայտնել էր գալիք գագաթնաժողովի անցկացման վայրի ընտրության հարցում երկու վերջնական տարբերակ է քննարկվում, և որ դա երրորդ երկիր է լինելու: Նա նաև տեղեկացրել էր, որ երկար սպասված հանդիպումը կկայանա առաջիկա շաբաթների ընթացքում:

Թրամփն իր խոսքում նշել է, որ «լավ աշխատանքային հարաբերություններ» են ստեղծվել Կիմ Չեն Ընի հետ:

Հիշեցնենք, որ պատմական հանդիպում է կայացել Հարավային և Հյուսիսային Կորեաների նախագահների միջև: Կողմերը փաստաթղթեր են ստորագրել Կորեական թերակղզու շուրջ պատերազմին վերջ դնելու և համատեղ ապագա կառուցելու վերաբերյալ:

Թրամփը թվիթերյան գրառմամբ տեղեկացրել է, որ զրուցել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ, և նշել է, որ հանդիպան վայրն ու ժամանակը քննարկվում է ԿԺԴՀ-ի հետ: 

 

Tert.am

Բոլոր քննությունները, առանց բացառության, հանձնել եմ գերազանց. Ն. Փաշինյանը անդրադարձել է դիպլոմ չունենալուն և ներկայացրել է իր ուսանողական գրքույկը

 

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իր դիպլոմ չունենալու հարցի շուրջ վերջերս ծավալված քննարկումներին և  ներկայացրել է իր ուսանողական գրքույկը:

«Գիտեմ, որ վերջերս շատ է քննարկվել իմ բարձրագույն կրթության դիպլոմ ունենալ-չունենալու հարցը, ուստի ստորև ներկայացնում եմ իմ ստուգման գրքույկը՝ զաչոտնիկը։

1991 թվականին ընդունվել եմ Երևանի պետական համալսարան, իսկ 1995 թվականին, հինգերորդ կուրսում, ավարտական քննությունները սկսելուց մեկ կամ երկու օր առաջ ռեկտորատի որոշմամբ հեռացվել համալսարանից։ Որոշումը ունեցել է քաղաքական պատճառներ և կապված է եղել իմ լրագրողական գործունեության, մամուլում իմ հեղինակած մի շարք հոդվածների հետ։ Ինձ առաջարկվել է զղջումնագիր-դիմում գրել և տեղում կվերականգնվեմ, բայց, բնականաբար, մերժել եմ այդ առաջարկը։

Ուսումնառության ընթացքում, որն, ըստ էության, անցել եմ ամբողջությամբ, բոլոր քննությունները, առանց բացառության, հանձնել եմ գերազանց։ Դրանում կարող եք համոզվել ստուգման գրքույկս մանրամասն ուսումնասիրելով։ Շնորհակալ եմ ձեր բոլոր մտահոգությունների համար»,-գրել է նա: