Հայաստանում շարունակվում են բողոքի ցույցերը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90032-Հայաստանում_շարունակվում_են_բողոքի_ցույցերը
Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում շարունակվում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ցույցերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2018 14:02 Asia/Tehran
  • Հայաստանում շարունակվում են բողոքի ցույցերը

Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում շարունակվում են Նիկոլ Փաշինյանի գլխավորած բողոքի ցույցերը:

 

ՀՀ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, Քաղաքացիական իրավունքների ընդդիմության խմբակցույան ղեկավար և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անդամ Նիկոլ Փաշինյանը,  վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը ստանձնած   Կարեն Կարապետյանին ևս կոչ  է արել  հրաժարվել այդ պաշտոնից:

Փաշինյանն ասել է, որ միայն իր վարչապետ ընտրվելու դեպքում չի բոյկոտի նոր վարչապետի ընտրությունները:

Հարկ է նշել, որ Փաշինյանը հայտարարել էր, որ վերջին երկու օրերին հանրահավաքներ են իրականացվելու Գյումրի և Վանաձոր քաղաքներում, իսկ մայրաքաղաքում բողոքի ակցիաները դադարեցվել էին: Դրանք վերսկսեցին այսօր կեսօրին:

Այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարության ընդդիմադիր առաջնորդը հնարավորություն ունի ցույցերը տարածել այլ քաղաքներում:

Քաղաքական գործիչ և քաղաքացիական շարժման ակտիվիստ Գրեգ Գրիգորյանն այս կապակցությամբ ասել է.-«Սերժ Սարգսյանի հրաժարականը անբավարար է փոփոխություններ կատարելու համար և բողոքի ցույցերը ահազանգ են բոլորի համար»:

Հայաստանում տեղի ունեցող անհանգստությունների շարունակումը բազմաթիվ խնդիրներ է առաջացրել  այդ երկրի ժողովրդի համար: Փաշինյանը պնդում է, որ իր բոլոր պահանջներն ընդունվեն: Անհնազանդությունները երկրում անկայուն իրավիճակի պատճառ են դարձել:

Հայաստանի սահմանադրության համաձայն` վարչապետի հրաժարականից հետո, յոթ օրվա ընթացքում խորհրդարանական խմբակցությունները պետք է առաջադրեն իրենց թեկնածուներին, որից հետո պետք է կայանա վարչապետի ընտրությունը:

Ընդդիմադիրների համոզմամբ,  հաշվի առնելով, որ Հայաստանի բոլոր կուսակցությունները, բացի իշխող Հանրապետական կուսակցությունից միացել են ընդդիմությանը, հնարավոր է, որ այդ կուսակցությունների խմբակցության անդամներն ընտրեն ընդդիմության թեկնածու Նիկոլ Փաշինյանին, որպես վարչապետ:

Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարության ընդդիմության ղեկավարի պահանջները չեն սահմանափակվում միայն  վարչապետի հրաժարականով: 

Վարչապետի և  ժամանակավոր վարչապետի հրաժարականից բացի, Նիկոլ Փաշինյանը պահանջել է, որպեսզի լուծարվի  ԱԺ-ն, իսկ Հանրապետական կուսակցությունը հեռանա իշխանությունից:

«Ելք» խմբակցությունը Փաշինյանին առաջադրել է վարչապետի պաշտոնի համար:

Ներկայումս «Ելք» կուսակցությունը Հայաստանի խորհրդարանում ունի ընդամենը 9 տեղ, իսկ  Ծառուկյան դաշհնքը՝ 31:

Հայաստանի վարչապետ ընտրվելու համար Փաշինյանին անհրաժեշտ է 53 խորհրդարանական ձայն: