Մամուլի տեսություն 30-04-2018
Իրանում Գերմանիայի դեսպանը հայտարարեց. «ՀԳՀԾ-ից հետո Իրանից Եվրոպա արտահանման ծավալը 10 անգամ, մեծացել է, իսկ Եվրոպայից Իրանին արտահանումը 2015 թվականից ի վեր և ՀԳՀԾ-ի գործադրմամբ ավելի քան 60 տոկոս աճ է արձանագրել»:
Ջոմհուրի Էսլամի
ՀԳՀԾ-ի գործադրմամբ Իրանից Եվրոպա արտահանման ծավալը 10 անգամ, իսկ Եվրոպայից ներկրման ծավալը 1,2 անգամ հավելում է կրել
Իրանում Գերմանիայի դեսպանը հայտարարեց. «ՀԳՀԾ-ից հետո Իրանից Եվրոպա արտահանման ծավալը 10 անգամ, մեծացել է, իսկ Եվրոպայից Իրանին արտահանումը 2015 թվականից ի վեր և ՀԳՀԾ-ի գործադրմամբ ավելի քան 60 տոկոս աճ է արձանագրել»:
Մայքըլ Քլոր Բրեչթոլդը Իրանի ու Եվրոպայի առևտրական ու բանկային 6-րդ համաժողովի երկրորդ օրվա ընթացքում ներդրման և իրանական ընկերությունների արտահանման շուկայի մասնագիտական փանելում հայտարարեց. «ՀԳՀԾ-ից հետո Իրանից Եվրոպա արտահանման ծավալը 10 անգամ, մեծացել է, իսկ Եվրոպայից Իրանին արտահանումը 2015 թվականից ի վեր և ՀԳՀԾ-ի գործադրմամբ ավելի քան 60 տոկոս աճ է արձանագրել և այդ բոլորը ՀԳՀԾ-ի ազդեցիկ արդյունքների պատճառով է»:
«Աշխարհի տնտեսական համայնքին Իրանի լիարժեք ու իրական ինտեգրման համար պիտի լիարժեքորեն կարգավորվի FATF-ի հարցը և հույսով ենք, որ մինչև 2018 թվականի հունիս ամիսը մնացած ժամկետում Իրանը կկարողանա կարգավորել մնացյալ խնդիրները, որպեսզի Իրանը ՀԳՀԾ-ից ավելի խոշոր շահեր քաղի և կարողանա իրականություն դարձնել իր տնտեսական նպատակները»,-հայտարարեց Իրանում Գերմանիայի դեսպանը:
Նա նաև հիշեցրեց. «Տնտեսական հարցերի շտապ լուծման և ԵՄ-ի ու աշխարհի հետ Իրանի առևտրական հարաբերությունների համար դյուրություններ ստեղծելու նպատակով իրանական բանկերը պիտի առավելագույն թափանցիկությունը մտցնեն ֆինանսական ցուցակներում, որպեսզի ներդրողներն առավել վստահությամբ ներդրման ու ֆինանսական փոխանցումների ցանկություն դրսևորեն»:
Նաև միևնույն ժամանակ ասաց, որ համաշխարհային կազմակերպությունների վիճակագրական վերջին տվյալները պարզել են, որ Իրանի վարկային ու տնտեսական ռիսկը 6-ից իջել է 5-ի, ինչը արժեքավոր իրադարձություն է համարվում:
Նրա ընդգծմամբ Գերմանիան ՀԳՀԾ-ն լուրջ համաձայնություն է համարում և փորձելու է ՀԳՀԾ-ի գործադրմանը հավատարիմ մնալով Իրանի ու ԵՄ-ի միջև կառուցողական ու ակտիվ դերակատարություն ստանձնի:
Իրանում Գերմանիայի դեսպանը հավելեց. «Դիվանագիտությունն ու ուղղակի բանակցությունը աշխարհի ժողովուրդների հետ կապ հաստատելու հարցում արտակարգ ազդեցություն ունի և ՀԳՀԾ-ն էլ ձևավորվեց այդ հիման վրա ու այս շրջագծում Գերմանիան ՀԳՀԾ-ի ձևավորման ու դրա հարատևման ուղղությամբ դրական ու կայուն դերակատարություն է ստանձնել»:
«Նկատի առնելով, որ Իրանը վերակառուցում է աշխարհի երկրների հետ իր կապերը, Գերմանիան ու ԵՄ-ն վերջին 1,5 տարվա ընթացքում աշխարհում Իրանի հանդեպ վստահության ստեղծման գործընթացին թափ հաղորդելու հարցում առավելագույն ջանքն են ի գործ դրել, իսկ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախօրեին ԱՄՆ կատարած այցի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ հստակ կերպով պաշտպանել է ՀԳՀԾ-ն ու դրա գոյատևման անհրաժեշտությունը»:
Խոռասան
Էրդողանին կատարած Աբդոլլահ Գյուլի գոլային փոխանցումը
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն օրեր առաջ տեղեկացրեց խորհրդարանական ու նախագահական վաղաժամկետ ընտրությունների մասին: Նա ասաց, որ այդ որոշումը ընդունել է Արդարություն և զարգացում կուսակցության անդամների հետ խորհրդակցությունից հետո՝ նկատի առնելով Սիրիայի ու Իրաքի զարգացումները: Դա ի տես այն բանի, որ քննադատների համոզմամբ ղեկավարող կուսակցությունն այդ քայլով նպատակ ունի ամրապնդել Էրդողանի ներքին դիրքը և Թուրքիայում արտակարգ դրության շարունակվելը չարաշահել օգուտ Արդարություն և զարգացում կուսակցության: Այդուհանդերձ նախագահական ընտրություններին Էրդողանի մրցակցի դերում Աբդոլլահ Գյուլի ներկայության հավանականության մասին լուրի տարածումը մղձավանջ դարձավ Թուրքիայի նախագահի համար, մինչև որ երեկ Աբդոլլահ Գյուլը պաշտոնապես հայտնեց, որ մեծ քաղաքականություն վերադառնալու որևէ ցանկություն չունի:
Աբդոլլահ Գյուլին կարելի է Արդարություն և զարգացում կուսակցության մտածող ուղեղը համարել, ով արտաքին հարաբերությունների հարցում գլխավոր քաղաքականություն մշակողն էր ու ներկուսակցական բարեփոխական աշխատանքներում առաջատարի դիրք էր զբաղեցնում: Էրդողանի կողմից Ահմեդ Դավութօղլուի վարչապետ նշանակվելով Գյուլը լուսանցք մղվեց: Նկատի առնելով Թուրքիայի քաղաքական ու տնտեսական ճգնաժամերը, տարածաշրջանային հարցերին Արդարություն ու զարգացում կուսակցության և Էրդողանի անտեղի միջամտություններ և Թուրքիայում առաջացած ազգամիջյան խոր ճեղքվածքը Գյուլը քաղաքական մթնոլորտը հարմար էր գտել քաղաքականություն վերադառնալու համար ու հակված էր մրցելու իր վաղեմի ընկերոջ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ: Այդուհանդերձ «Ջոմհուրիեթ» օրաթերթը հղում կատարելով «Հաբերթուրք»-ին ու հավաստի աղբյուրների հավակնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն իր խոսնակ Էբրահիմ Քալինին ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ Խոլուսի Աքարին պարտականություն է տվել բանակցելով Աբդոլլահ Գյուլի հետ նրան հրաժարեցնել նախագահական ընտրություններին իր թեկնածությունը ներկայացնելուց:
Tert.am
Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնեն ու տան Նիկոլ Փաշինյանին. Ռոբերտ Քոչարյան
Իշխանությունը ճամպրուկ չէ, որ վերցնեն ու փոխանցեն Նիկոլ Փաշինյանին:
Այս մասին НТВ հեռուստաընկերության՝ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին ռեպորտաժում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի հռչակած «Թավշյա հեղափոխությանը»:
«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը՝ տվե՛ք ինձ իշխանությունը՝ հիմա՛, անհապա՛ղ: Իշխանությունը ճամպրուկ չէ, որ ինչ-որ մեկն այն վերցնի ու փոխանցի Նիկոլ Փաշինյանին: Այն կոնկրետ մարդիկ են,Ազգային ժողովը, պատգամավորական կորպուսը, նրանք ունեն ինքնասիրություն, և նրանց հարկադրել, շանտաժի ենթարկել մարդկանց մեծ զանգվածով՝ դեմ գնալու իրենց խղճին, հայացքներին, քաղաքականության շուրջ պատկերացումներին, ապա կարծում եմ՝ սա մի ուրիշ ծայրահեղություն է»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:
News.am
ԵՄ դեսպանությունների հայտարարությունը քաղաքական իրավիճակի վերաբերյալ
Եվրոպական միությունը վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ եւ ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին: Այս մասին հայտարարություն են տարածել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը եւ ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները՝ անդրադառնալով Հայաստանում քաղաքական իրավիճակին:
«Այս համատեքստում ծայրահեղ կարեւոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձեւավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին:
Շարունակում է կարեւոր մնալ այն, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները եւ հավաքների եւ ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն»,-ասված է հայտարարությունում:
Ալիք
Թաներ Աքչամը Արամ Ա-ին է ներկայացրել Հայոց ցեղասպանության մասին իր նոր գիրքը
Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ վերլուծություններ և գրքեր հրատարակած թուրք պատմաբան Թաներ Աքչամն այցելել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին:
Անթիլիասի մայրավանքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Աքչամը Արամ Ա-ին է այցելել Բեյրութի Ամերիկյան համալսարանի քաղաքական գիտությունների դասախոս Հովհաննես Կեօքճյանի հետ:
Աքչամը Վեհափառին է ներկայացրել Ցեղասպանության մասին հրատարակած իր նոր գիրքն ու առաջիկայում նույն թեմայով իր ծրագրերը:
Նշենք, որ Թաներ Աքչամը տարբեր առիթներով այցելել է Անթիլիասի Մայրավանք: Նա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից Թուրքիայի դեմ ներկայացված՝ Սիսի կաթողիկոսարանի դատի իրավական հանձնախմբի անդամ է: