Մամուլի տեսություն 01-05-2018
Երկրում համապարփակ բարեփոխումներ իրականացնելու հիմամբ իրենց դիրքորոշման վրա ՀՀ քաղաքական ընդդիմության վճռականությանը զուգահեռ երեքշաբթի օրը ՀՀ ԱԺ-ը նոր վարչապետի ընտրության համար քվեարկելու է, ինչը կարող է վերջ դնել բողոքներին և կամ սրել ճգնաժամը:
ԻՌՆԱ
Հայաստանի ճակատագրի օրը
Երկրում համապարփակ բարեփոխումներ իրականացնելու հիմամբ իրենց դիրքորոշման վրա ՀՀ քաղաքական ընդդիմության վճռականությանը զուգահեռ երեքշաբթի օրը ՀՀ ԱԺ-ը նոր վարչապետի ընտրության համար քվեարկելու է, ինչը կարող է վերջ դնել բողոքներին և կամ սրել ճգնաժամը:
Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարող կուսակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրվելուց ու խորհրդարանից բավարար ձայներ ստանալուց հետո հրապարակային ծավալուն բողոքների պատճառով պարտավորվեց հրաժարական տալ և տարիներից հետո հեռանալ իշխանությունից:
Մի քանի օր տևած անհանդարտություններից հետո վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին փոխարինող անձին ընտրելու համար ՀՀ ԱԺ-ում քվեարկությունը բոլորի տեսակետից կարևոր է համարվում:
Բողոքարարներին առաջնորդած Նիկոլ Փաշինյանը հավակնում է, թե ինչքը վարչապետի պաշտոնի համար լավագույն ընտրությունն ու ժողովրդի ընտրյալ թեկնածուն է և խորհրդարանի պատգամավորները պիտի որոշում կայացնեն այս կարևոր հարցի մասին:
Միևնույն ժամանակ նկատի առնելով այն իրականությունը, որ խորհրդարանում մեծամասնություն է համարվում ղեկավարող ՀՀԿ-ն Փաշինյանը վարչապետ դառնալու համար ղեկավարող կուսակցության կողմ ձայներին կարիք ունի: Թեև սկզբից Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վերջնական չեր համարվում, բայց քանի որ ուրիշ թեկնածու չի առաջադրվել և ՀՀԿ-ի պատասխանատու պաշտոնատարներ հայտարարել են, որ ցանկանում են վերջ տալ անհանդարտություններին ու քաղաքական լարվածությանը, չի բացառվում, որ խորհրդարանում ներկա ընդդիմությունն ու ղեկավարող կուսակցության պատգամավորները Փաշինյանի վարչապետության շուրջ համաձայնության հանգեն:
Սերժ Սարգսյանի անակնկալ հրաժարականին հաջորդած իրադարձությունները վկայում են այն մասին, որ ընդդիմությունը ուշագրավ ինքնավստահություն է ձեռք բերել և վճռակամ է մինչև քաղաքական համակարգում հիմնական բարեփոխումների իրականացումը շարունակել իր պայքարը:
Ջոմհուրի Էսլամի
Ահաբեկչության աջակիցների ձախողման քողարկումը
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Հորդանան կատարած այցի հետ միաժամանակ ԱՄՆ-ի սահմանային ռազմաբազաներից 9-ը հրթիռներ արձակվեցին Սիրիայի Հոմայում ու Հալեպում գտնվող ռազմական կենտրոնների կողմը, որի հետևանքով նահատակվեց ու վիրավորվեց տասնյակ մարդ: Թեև որևէ մեկը չի ստանձնել այս չարագործության պատասխանատվությունը, սակայն հաղորդումները վկայում են, որ հրթիռային այս հարձակումն իրականացվել է Բրիտանիայի համագործակցությամբ և Սիոնիստական ռեժիմի բանակի տեղեկատվական օժանդակությամբ, ինչն իրականության մեջ ահաբեկչության աջակիցների ցասումային հակազդեցությունն է համարվում Սիրիայի բանակի ու դիմադրության ուժերի գործողություններում ահաբեկիչների կրած վերջին ծանր պարտությանը: Թվում այս հարձակումներն իրականացվել են նպատակ ունենալով դանդաղեցնել ահաբեկիչների մաքրագործման թափը և վկայում են ահաբեկչության աջակիցների ճակատում տիրող անորոշության մասին:
Կոնգրեսից վստահություն ձայն ստանալուց անմիջապես հետո Պոմպեոն մեկնեց Արաբիա, Իսրայել ու հորդանան, որպեսզի տարածաշրջանում իր ներկայությամբ իրականացնի ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Ֆրանսիայի չարիքի եռանկյունու նոր չարագործությունը: Թեև ամերիկացի պաշտոնատարները շարունակ պատերազմի, անկայունության ու չարագործության պատգամաբերներ են եղել տարածաշրջանում, սակայն Պոմպեոն իր այս քայլով փորձ կատարեց իր պաշտոնավարության շրջանը սկսել արյունալի մեկնարկով, ինչն իհարկե ամոթալի է:
Այսպիսով և նկատի առնելով Սիրիայում ԱՄՆ-ի զինվորական ներկայությունը շարունակվելու համար Սալմանի ու նրա որդու պնդումներին, վերջին հրթիռները որտեղից և ում միջոցով էլ, որ արձակված եղած լինեն, չարագործություն են համարվում, որն իրականացվել է Արաբիայի ծախսով ու Ռիադը պիտի դրա համար պատասխանատու լինի ու հատուցում վճարի: Մյուս կարևոր կետը վերաբերում է տարածաշրջանում Թրամփի ամերիկյան բացահայտ լկտիությանը: Դա կարևոր է այն առումով, որ տարածաշրջանում Պոմպեոյի առաքելության գլխավոր առանցքն Իրանի հետ թշնամությունը և մյուսներին չարիքի այս նոր առանցքին միանալու ուղղությամբ խրախուսելն է: Գրեթե միաժամանակ Արաբիայի գահաժառանգ Բեն Սալմանը պաղեստինցիներին սպառնալով ազդարարեց, որ կամ ընդունեն Արաբիայի այսպես կոչված խաղաղության նախագիծն ու հաշտություն կնքեն սիոնիստ զավթիչների հետ և կամ լռեն ու թողնեն, որ ուրիշներն իրենց աշխատանքը կատարեն: Բեն Սալմանը հայտարարել է, որ Պաղեստինն այլևս Արաբիայի առաջին գերակայությունը չէ և այդ երկրի առաջին գերակայություն այսօր համարվում է Իրանը և բոլորը պիտի նրա դեմ միավորվեն:
Երբ ահաբեկիչները պատերազմի դաշտում խայտառակ պարտություն են կրում մի քանի հեռահար հրթիռների արձակումը ռազմական տեսակետից որևէ արժեք չի կարող ներկայացնել և ու չի կարող ազդել կողմերից որևէ մեկի ճակատագրի վրա ու միայն բացահայտ ցուցադրում է ահաբեկիչների աջակիցների անկարողությունն ու անճարակությունը:
Սպուտնիկ Արմենիա
Հայկական հեղափոխության «թավիշը» կամ արտադրված է Հայաստանում
Հայաստանում իրագործած «թավշյա հեղափոխության» համար ցավոտ կետը միայն մեկն էր։ Ներքին և արտաքին բոլոր խնդիրները հանգում էին դրան, և նման դրություն էր ստեղծել հենց իշխող կուսակցությունը (համենայն դեպս` տվյալ պահին)։ Կուսակցությունն ինքն է ամեն ինչ և բոլորին պայմանավորել իրենով, հիմա էլ քաղում է պտուղները։
Ոմանք ենթադրեցին, որ այս շարժման հետևում արտաքին ուժեր են թաքնված, բայց այդ ենթադրությունը հերքեցին հենց նույն ուժերը` ընդգծված հայտարարելով հակադիր ճամբարի ճնշման բացակայության մասին։ Ակնհայտ է, որ Արևմուտքը Հայաստանում իրավիճակի ապակայունացման համար Ռուսաստանին մեղադրելու նվազագույն հիմքեր ունենալու դեպքում անհապաղ պաշտոնապես կհայտարարեր այդ մասին։ Նույնը կարելի է ասել նաև հակառակ կողմի մասին։ Կտրուկ, երբեմն խուճապային մեկնաբանություններ արեցին առանձին անհատներ, որոնք, ըստ էության, իրենցից բացի ոչ ոքի չեն ներկայացնում։
Փաշինյանը նույնպես չի հոգնում ընդգծել, որ իրենց առաջարկած փոփոխությունները չեն վերաբերում արտաքին քաղաքական օրակարգին։ ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը կշարունակվի, և դա նորմալ է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա, հավանաբար, շարժման առաջնորդը հոգնել է այս օրերին կրկնել, որ չի նախատեսվում դուրս գալ ո՛չ ԵԱՏՄ-ից, ո՛չ ՀԱՊԿ-ից։
Բնականաբար, ցանկացած «թավշյա հեղափոխություն» ունի իր կազմակերպիչները, հովանավորները, գաղափարակիրները, և միշտ չէ, որ նրանք միանգամից են երևում ։ Նման իրադարձությունները տեղի չեն ունենում ինքնաբուխ, հանկարծակի։ Անհրաժեշտ է նախապատրաստություն, և դա բոլորն են հասկանում։ Բայց այսօրվա դրությամբ, թվում է, կարելի է պնդել «օտարերկրյա միջամտության» բացակայության մասին։ Երկրում քաոս չի ստեղծվել, մտացածին կարգախոսներ չեն հնչում, ամեն ինչ հիմնովին քանդելու կոչեր` նույնպես։
Այնպես որ «գունավոր հեղափոխությունների» համար բնորոշ պատկերը չի ստացվում։ Միաժամանակ պետք է հասկանալ, որ մենք գտնվում ենք գործընթացի սկզբում, և տեսականորեն հնարավոր են ցանկացած զարգացումներ։ Այս շաբաթը շատ բան կպարզաբանի, բայց իրադարձություններն ավելի շատ են համոզում զուտ հայկական հեղափոխության ներքին արմատների ու շարժիչ ուժերի հարցում։
Լավ կլիներ` ոչ հեռավոր ապագայում, երբ շատ բան պարզ դառնա և հանդարտվի, հանգիստ սրտով հարց տալ վերոհիշյալ կազմակերպություններին` ո՞րն է Հայաստանում ձեր գործունեության գործնական իմաստը։
Ժողովուրդն ավելի իմաստուն և ազնիվ գտնվեց ցանկացած խորհրդատուից։