Մամուլի տեսություն 02-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90306-Մամուլի_տեսություն_02_05_2018
Հայաստանում բողոքի վերջին շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ վստահության ձայն ստանալ այդ երկրի խորհրդարանից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2018 07:16 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 02-05-2018

Հայաստանում բողոքի վերջին շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ վստահության ձայն ստանալ այդ երկրի խորհրդարանից:

iribnews.ir

Հայաստանի խորհրդարանը չվստահեց Փաշինյանին

 

Հայաստանում բողոքի վերջին շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ վստահության ձայն ստանալ այդ երկրի խորհրդարանից:

Փաշինյանը վարչապետի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն էր: Նա վստահության ձայն չստանալուց հետո, ասաց. «Ցավում եմ, որ մեկ անգամ ևս չկարողացանք միաձայնության հասնել: Երկիրը անդորրի կարիք ունի և թվում է, որ դրան հասնելու համար դեռ պիտի  սպասել:

Այս պահին Փաշինյանը պիտի սպասի մեկ այլ քվեարկության, որը տեղի պիտի ունենա 7 օր անց: Ստեղծված իրավիճակը կարծես թե այնքան էլ նրա համար անսպասելի չէր, քանի որ նա նախորդ գիշեր ընդգծել էր. «Մեզ հասած տեղեկությունների համաձայն նախկին վարչապետ և ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանի նախագահությամբ գումարված նիստում որոշում է կայացվել, որպեսզի հանրապետականները տապալեն վարչապետի ընտրությունը»:

Դա ի տես այն բանի, որ Փաշինյանի ընդդիմախոսները նրան մեղադրում են Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված հակասական դիրքորոշումներ ունենալու մեջ, ընդգծելով, որ նա երկիրը կառավարելու համար որևէ ծրագիր չունի:

ՀՀԿ-ի խոսնակ Էդվարդ Շարմազանովի ընդգծմամբ Փաշինյանը պատգամավոր եղած ժամանակ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից Հայաստանի հրաժարման կապակցությամբ ճնշում էր գործադրում ՀՀԿ-ի վրա, իսկ այսօր վարչապետի դիրքից հայտարարում է, որ այդ երկու կազմակերպություններին անդամակցությունը Հայաստանի շահին է:

Հայաստանն այս պահին վարչապետ չունի և քաղաքական լարվածությունները կրկին անգամ փոխարինել են այդ երկրում ստեղծված հանդարտությանը: Ծանր օրեր է սպասվում Հայաստանի ժողովրդին, ովքեր ցանկանում են, որ ինչքան շուրջ անդորրը վերականգնվի իրենց երկրում:  

 

 

ԻՌՆԱ

ՄԱԿ-ը և կողմնորոշման փոփոխում կոչվող անհրաժեշտությունը

 

Համաշխարհային միջավայրում վերջին տասնամյակներում արձանագրված փոփոխություններն առաջ են քաշում ՄԱԿ-ի առաքելության ու կողմնորոշման մեջ փոփոխություն մտցնելու անհերքելի անհրաժեշտությունը:

Իր հիմնադրման տարիների հետ համեմատած ՄԱԿ-ն այսօր տարբեր ու հարափոփոխ մթնոլորտում է գտնվում, որն ուժի հավասարության համակարգերի տիրապետության տարիների համեմատությամբ իրադարձությունների երկբևեռությունն ու հիարխիան առավել թափ են ստացել ու բարդ իրադարձությունների ականատես ենք լինում:

ՄԱԿ-ի ներկա կառույցը հիմնված է Գերմանիայի, Իտալիայի ու ճապոնիայի եռանկյունու միության հետ Ատլանտյան ուխտին անդամակցող համախոհ ուժերի անհաշտվելիության վրա, ինչը դաշնակից ուժերի լիարժեք պարտությամբ 1945 թվականին համաշխարհային երկրորդ պատերազմում հաղթականի գահին նստեցրեց ԱՄՆ-ին, ԽՍՀՄ-ին, Չինաստանին, Ֆրանսիային ու Բրիտանիային:

Այսպիսով ութ տասնամյակ առաջ տեղի ունեցած պատերազմում հաղթանակը որոշ լիազորություններ վերապահեց ՄԱԿ-ի հիմքը դրած հինգ երկրների համար, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը անհրաժեշտության պահին ու մինչև անհայտ ժամանակ իրենց շահերին չհամապատասխանելու դեպքում անազդեցիկ դարձնի մյուս անդամների կամքը:

Այսօր ՄԱԿ-ն ամենամեծ կառույցն է, որ իրեն ենթակա մարմիններով, այդ թվում Գլխավոր ասամբլեայով ու Անվտանգության խորհրդով իրեն պատկերացնում է համաշխարհային հարցերում որոշում կայացնողի և միջազգային անվտանգությունն ու կայունությունն ապահովողի գլխավոր դիրքում:

Չնայած ՄԱԿ-ի առաքելությունների երկար ցուցակին ու նրա վարչական ընդարձակ կառույցին, անցած տարիների ընթացքում նրա ձախողումների ցուցակը նույնպես երկար է եղել: Միայն հայացք նետելով 1990-ական թվականներից այս կողմ ծագած ճգնաժամերին՝ սկսած Աֆրիկայում ու Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունից մինչև Բալկաններում սերբերի ոճրագործություններ ու Միանմարի ռոհինգիացի մուսուլմանների կոտորածը պարզվում է մարդկանց կյանքը փրկելու հարցում ՄԱԿ-ի առաքելության անհաջողությունը:

Վերջին տարիներին ՄԱԿ-ը միջազգային գլխավոր հարցերի, այդ թվում ահաբեկչության ու մասնավորապես դրա թաքֆիրական տեսակի տարածմանը դիմակայելու համար գործնական որևէ ծրագիր չի ունեցել: և չի կարողացել դրա սանձման համար որևէ ազդեցիկ քայլ ձեռնարկել:

 

Ժամանակ

Ծառուկյանը վարչապետի նոր թեկնածո՞ւ

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը միացել է համաժողովրդական շարժմանը, «Ծառուկյան» խմբակցության 29 պատգամավորները կողմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

 

Բացի այդ, ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի՝ վարչապետի ընտրության երկրորդ փուլումմ, որը պետք է տեղի ունենա մայիսի 8-ին, թեկնածու կարող է առաջադրել միայն պատգամավորների մեկ երրորդը, այսինքն՝ 35 պատգամավոր:

«Ծառուկյան» դաշինքն ունի ընդամենը 31 պատգամավոր, բայց «Ելք»-ի եւ ՀՅԴ-ի հետ կարող են առաջադրել թեկնածու:

Քանի որ ՀՀԿ-ն մերժեց Նիկոլ Փաշինյանին, մնում է, որ Փաշինյանը համաձայնվի Ծառուկյան վարչապետի տարբերակին»:

 

Առաջին լրատվական

Իշխանությունն անցավ ստվեր

 

Այս տողերը գրելիս գլխավոր հարցը թերևս այն էր, թե ինչպիսին կլինի լուսաբացը Հայաստանում: Այդ հարցը հրատապ դարձավ երեկ Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քվեարկությունից հետո, որը փաստորեն տապալեց Հանրապետական խմբակցությունը՝ չքվեարկելով Նիկոլ Փաշինյանի օգտին, որը միակ թեկնածուն էր և վայելում էր մյուս երկու՝ «Ծառուկյան» դաշինք և ՀՅԴ խմբակցությունների աջակցությունը:

Այդ տապալումը, համենայնդեպս, երեկ գիշեր մեծ թափ էր հաղորդել ժողովրդական շարժմանը, և Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այսօր անհնազանդության ակցիաները շարունակելու, մեծ թափով դասադուլի և տրանսպորտային ենթակառուցվածքները, մինչև անգամ երկաթուղիներն ու օդանավակայանը շրջափակելու մասին: Սա նշանակում է կաթվածահար անել ամբողջ հանրապետությունը, և այստեղ արդեն հարց է, թե ինչ արձագանք կտա իշխանությունը: Մյուս կողմից՝ հարց է ինքնին, թե ով է իշխանությունը Հայաստանում այժմ: Ընդ որում՝ սա բառի ուղիղ իմաստով:

Հայաստանում ՀՀԿ-ն երեկ փաստորեն քվեարկել է ստվերային իշխանության օգտին, ըստ էության՝ խաղից դուրս հանելով քաղաքական իշխանություն հասկացությունը: Հակառակ դեպքում, քաղաքական իշխանությունը պատասխանատվություն է վերցնում գործադիր իշխանություն ձևավորելու, ոչ թե չձևավորելու համար: Ավելին՝ պարզ չէ անգամ, թե ով է գլխավորում իշխող քաղաքական ուժը, որովհետև դրա գործող նախագահ Սերժ Սարգսյանը մեկ երևում է ինչ-որ խորհրդակցության մասին հաղորդագրությունների տեսքով, մեկ հեռանում քաղաքականությունից:

Այդպիսով, Հայաստանում իշխանությունն անցել է ստվեր, ձևավորել է վակուում, որը սպառնում է Հայաստանի անվտանգությանը: Ընդ որում՝ այդ վակուումն ունի լցվելու երեք տարբերակ՝ կա՛մ այն լցնում է իշխանությունը, կա՛մ եթե բաց է թողնում, ապա այն պետք է լցնի հանրությունը, քաղաքացին, կա՛մ եթե թույլ չի տալիս, որ իշխանության վակուումը լցնի քաղաքացին, ապա այն կլցնեն արդեն երրորդ ուժերը՝ անխուսափելիորեն:

Թեև այստեղ արդեն կա լրջագույն խնդիր արտաքին վտանգի մասով, երբ այսպես ասած, հետ քաշվելով և ստեղծելով կազմակերպված քաոսի տպավորություն, սադրելով այդ քաոսը՝ առնվազն առերևույթ նշանների տեսքով, իշխանությունը կամ պարզապես ՀՀԿ-ն կփորձի ձեռք բերել ուժի լեգիտիմ կիրառման իրավունք, այդ թվում՝ արտաքին աջակցությամբ, ինչի ուղղությամբ ակնհայտ են շեշտադրումները և տագնապի շեփորը, թե Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը կվտանգի հայ-ռուսական հարաբերությունը: Իրականում դա կլինի Հայաստանի անվտանգության դեմ կատարվող ճակատագրական և ծայրահեղ ոտնձգություն, որից չի շահի ոչ ոք, նույնիսկ հենց ՀՀԿ-ն, և անգամ Ռուսաստանը կամ ՀԱՊԿ-ն, որի աջակցությանը տեսականում կարող է դիմել ՀՀԿ-ն Հայաստանում իբրև կարգուկանոն հաստատելու համար, որի, այսպես ասած, իրավական մեխանիզմները ՀԱՊԿ շրջանակում սահմանված են: