Մամուլի տեսություն 03-05-2018
Մի քանի օր առաջվանից Սիոնիստական Ռեժիմի ԶԼՄ-ները տեղեկացնում էին այդ ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի երկուշաբթի երեկոյան ունենալիք ելույթի մասին ու բոլորն ընդգծում էին այն կետը, որ Նեթանյահուն պատրաստվում է անդրադառնալ այնպիսի կետերի, որոնք կարող են փոփոխություն մտցնել Իրանի հետ արևմուտքի համաձայնության մեջ:
Քեյհան
Իրանի դեմ Նեթանյահուի շոուն ծիծաղ պատճառեց նույնիսկ արևմուտքին
Մի քանի օր առաջվանից Սիոնիստական Ռեժիմի ԶԼՄ-ները տեղեկացնում էին այդ ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի երկուշաբթի երեկոյան ունենալիք ելույթի մասին ու բոլորն ընդգծում էին այն կետը, որ Նեթանյահուն պատրաստվում է անդրադառնալ այնպիսի կետերի, որոնք կարող են փոփոխություն մտցնել Իրանի հետ արևմուտքի համաձայնության մեջ: Նեթանյահուն այս անգամ իրապես հեռուստատեսային շոու ներկայացրեց: Նա կանգնել էր ստանդի վրա, իսկ նրա թիկունքում նկատելի է ֆայլերով լեցուն հինգ հարկանի մի պահարան: Նեթանյահուն կանգնեց մի ապակե ամբիոնի հետևում ու գրության վրայից կարդաց իր բանախոսությունը: Ամեն անգամ երբ որևէ պատկեր էր երևում նրա թիկունքին գտնվող էկրանին նա պոկվում էր ամբիոնից ու ակնարկելով պատկերին ներկայացնում էր իր բացատրությունները:
Նեթանյահուն հավակնեց, թե բացահայտում է փաստաթղթեր, որոնք վկայում են, որ Իրանը ռազմական միջուկային գաղտնի աշխատանքներ է ունեցել ու դրանք թաքցրել է:
Նեթանյահուն այս շոուի ընթացքում իրար կողքի շարելով որևէ ապացույց չունեցող իր հավակնությունները եզրակացրեց, որ Իրանն ամբողջ ժամանակ ստել է ու շարունակում է ստել: Նեթանյահուն վերջում իր խոսքը հղեց Թրամփին և հույս հայտնեց, որ նա առաջիկա շաբաթ կընդունի այնպիսի որոշում, որը թե ԱՄՆ-ի և թե սիոնիստների շահին կլինի:
Նեթանյահուի արտահայտությունները հիշեցրեցին 2015 թվականին ՄԱԿ-ում ունեցած նրա ելույթը:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թուիթերում կատարած գրառմամբ հակազդեց Սիոնիստական Ռեժիմի վարչապետի քարոզչական շոուին: Զարիֆը գրեց. «Այն մանուկը, որ չի կարողանում դադարել ստախոս հովիվ լինելուց վերադարձավ իր նախկին սովորությանը: Նա չխրատվեց ՄԱԿ-ի ԳԱ-ում այդ նկարչությունը ցուցադրելու խայտառակությունից: Միայն ոմանց կարելի է մի քանի անգամ խաբել»:
Զարիֆի ակնարկը վերաբերում էր 6 տարի առաջ ՄԱԿ-ի ԳԱ-ում Նեթանյահուի ելույթին, երբ նա բարձրացնելով մի ռումբ պատկերող թուղը հավակնեց, որ եթե Իրանում ուրանի հարստացումը գերազանցի կարմիր գծով պատկերված սահմանն իրանցիները կտիրանան միջուկային ռումբ արտադրելու կարողության և աշխարհը չպիտի դա թույլատրի:
Զարիֆը մեկ այլ գրառման մեջ ընդգծեց. «Այս կրկնված հավակնությունների նպատակն է Իրանի հետ միջուկային համաձայնությունից հեռանալու պատրվակ ստեղծել ԱՄՆ-ի համար»:
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինին հակազդելով քարոզչական այդ շոուին հայտարարեց, որ ԱԷՄԳ-ն անգամներ հաստատել է ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը:
Նեթանյահուին ուրախություն չպատճառեց նաև եվրոպացիների արձագանքը: Ֆրանսիան, Բրիտանիան ու Գերմանիան հաստատեցին, որ նա չի ներկայացրել, որևէ տեղեկություն որը կապացուցի թե Իրանը հավատարիմ չի եղել միջուկային համաձայնության:
Իրան
Աշխատավորության բողոքների դոմինոն՝ աշխարհում
Անցած երեքշաբթի օրն ամբողջ աշխարհում աշխատավորներն ի նշան միասնականության և իրենց իրավունքների վերականգնման խուռներամ շարքերով մասնակցեցին կազմակերպված հանրահավաքներին ու երթերին: Միայն իրենց կենցաղային պայմանների բարելավումը, աշխատանքային անվտանգությունն ու մարդկային արժանապատվությունը ցանկացող աշխատավորների բողոքի հանրահավաքները որոշ երկրներում բրտության հանգելով ճնշվեցին: Այս կապակցությամբ Ֆրանսիան առաջատար դիրք զբաղեցրեց: Այդ երկրի ոստիկանության կողմից ժողովրդի դեմ գործադրված բռնության պատկերները հրապարակվեցին աշխարհի ԶԼՄ-ներում և գնալով առավել խստացան Էմմանուել Մակրոնի կառավարության դեմ ուղղված քննադատությունները: Ֆրանսիայի ոստիկանության հայտարարության համաձայն բողոքի ցույցերին մասնակցել է ավելի քան 20,000 մարդ և բերման են ենթարկվել շուրջ 200 ցուցարարներ:
ԱՄՆ-ի նահանգների մեծ մասն էլ աշխատավորության իրավունքների պաշտպանների ցույցերի ականատես էին: Այս ուղղությամբ ամենաբազմամարդ երթը կազմակերպվեց Լոս Անջելես քաղաքում, որին մասնակցողներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա քաղաքականությունները քննադատող պաստառներով հավաքվեցին քաղաքի կարևոր շրջաններում:
Երեքշաբթի օրը բողոքի ցույցեր տեղի ունեցան նաև Աթենքում որտեղ հազարավոր հույն աշխատավորներ իրենց ձայնը միացնելով աշխարհի տարբեր երկրների աշխատավորներին արդարություն ու խաղաղություն պահանջեցին:
Թուրքիայում կայացած ցույցերի ընթացքում նույնպես բերման ենթարկվեց 45 մարդ:
Աշխատավորության օրվա կապակցությամբ բողոքի հանրահավաքներ ու երթեր կազմակերպվեցին նաև Գերմանիայում, Կուբայում, Դանիայում, Իսպանիայում, Ֆիլիպիններում, Հարավային Կորեայում, Ինդոնեզիայում ու Կիպրոսում:
Ալիք
Իրանական պատվիրակությունը Դամասկոսում այցելել է նաև Հայոց թեմի առաջնորդարան
Իրանի Իսլամական Խորհրդի Մեջլիսի անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ալաեդին Բորուջերդիի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մայիսի 1-ին այցելել է Սիրիա: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը, պատվիրակության կազմում եղել է նաև Իրանի խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը: Հանդիպում է կայացել Սիրիայի նախագահի, ԱԳ նախարարի, վարչապետի և Խորհրդարանի նախագահի հետ:
Այցի ընթացքում իրանական պատվիրակությունը այցելել է նաև Դամասկոսի Ազգային առաջնորդարան և հանդիպում ունեցել Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ՝ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել Դամասկոսի Հայոց թեմի Ազգային քաղաքական ժողովի ատենապետ Ավո Ոսկյանը, Սիրիայում Իրանի դեսպանը և Սիրիայի պատգամավորները, այդ թվում՝ Սիրիա-Հայաստան խորհրդարանական խմբի նախագահ Նորա Արիսյանը: Հանդիպման ընթացքում շեշտադրվել է Իրանի և Սիրիայի հայ համայնքների դերը:
Հրապարակ
Արտահերթ ընտրությունների ամենամոտիկ ժամկետն աշունն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելն այդքան էլ հեշտ գործ չէ` ժամանակի առումով։ «Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է եւ պահանջում է պատգամավորների 3/5-ի ձայնը, ինչը հնարավոր է կոնսենսուսի պայմաններում։ Կկարողանա՞ն նման կոնսենսուս ապահովել, կարծում եմ` դժվար։ Ապա այդ փոփոխությունները պետք է անցնեն Վենետիկի հանձնաժողովի եւ միջազգային այլ կառույցների փորձաքննությունը։ Դա ժամանակ պահանջող գործընթաց է, ըստ ամենայնի, կտեւի մոտ 6 ամսից մինչեւ 1 տարի։
Այսինքն` աշունն ամենամոտիկ ժամկետն է ընտրությունների, իսկ այդ ընթացքում շատ բան կփոխվի թե՛ քաղաքական կյանքում, թե՛ ժողովրդի վերաբերմունքում։ Մնացածը կյանքը ցույց կտա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչեւ աշուն պետք է կարողանա լուծել բազում խնդիրներ, այդ թվում եւ` ղարաբաղյան։ Այս պահին նա մանյովրում է գեոքաղաքական կենտրոնների միջեւ, պետք է սպասել, թե աշնանն ինչ արդյունքներ կունենա նա»,- ասաց մեր զրուցակից սահմանադրագետը»:
Ժամանակ
Ռուսական կողմը մենաշնորհները պահպանելու հավաստիացումներ է ուզում
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսական կողմը Հայաստանի նոր իշխանություններից ուզում է հավաստիացումներ, որ առնվազն երեք ոլորտներում ռուսական ընկերությունների ունեցած մենաշնորհը կպահպանվի: Խոսքը գազի և հեղուկ վառելիքի՝ բենզին, դիզվառելիք, շուկայում ունեցած մենաշնորհի մասին է:
Ինչպես նաև Ռուսաստանն ուզում է հավաստիացում, որ կշարունակի վերահսկել այնպիսի բնական մենաշնորհ, ինչպիսին երկաթուղին է, որը կոնցեսիոն կառավարման իրավունքով հանձնվել է ռուսական պետական ընկերությանը:
Բանակցությունները դեռևս շարունակվում են»: