Մամուլի տեսություն 04-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90538-Մամուլի_տեսություն_04_05_2018
ԱՄՆ-ի միջուկային փորձագետ և համալսարանի դասախոսը դիմացի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարման հանդեպ հակազդեցություն ցուցաբերելն Իրանի օրինական իրավունքը համարեց և ասաց. «Թեհրանը բարձրացնելով իր միջուկային աշխատանքների մակարդակը կարող է հարմար պատասխան տալ ամերիկյան կողմին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2018 06:22 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 04-05-2018

ԱՄՆ-ի միջուկային փորձագետ և համալսարանի դասախոսը դիմացի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարման հանդեպ հակազդեցություն ցուցաբերելն Իրանի օրինական իրավունքը համարեց և ասաց. «Թեհրանը բարձրացնելով իր միջուկային աշխատանքների մակարդակը կարող է հարմար պատասխան տալ ամերիկյան կողմին»:

ԻՌՆԱ

ՀԳՀԾ-ի ոտնահարման արձագանքելն Իրանի օրինական իրավունքն է

 

ԱՄՆ-ի միջուկային փորձագետ և համալսարանի դասախոսը դիմացի կողմից ՀԳՀԾ-ի ոտնահարման հանդեպ հակազդեցություն ցուցաբերելն Իրանի օրինական իրավունքը համարեց և ասաց. «Թեհրանը բարձրացնելով իր միջուկային աշխատանքների մակարդակը կարող է հարմար պատասխան տալ ամերիկյան կողմին»:

Ջիմ Վալշը հինգշաբթի օրը ԻՌՆԱ-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարման հետևանքներին, հավելեց. «ՀԳՀԾ-ից հրաժարումը կվնասի ԱՄՆ-ին ու նրան հասարակական կարծիքի մոտ կմեկուսացնի»:

Նա հավելեց. «Իրանը պատասխանը կարող է լինել Ռուսաստանի և Չինաստանի, նաև եվրոպացիների հետ հարաբերությունների առավել սերտացումը, որպեսզի նոր քայլեր ձեռնարկվեն: Պիտի տեսնել թե Իրանի պատասխան քայլն ի՞նչ է լինելու»:

Էմ. Այ. Թի. Համալսարանի դասախոսը մատնանշելով այն կետը, որ Իրանն իրավունք ունի շահագործման հանձնել արդիական ցենտրիֆուգներ ու նման այլ աշխատանքներ կատարել, ասաց. «Իհարկե այն մտահոգությունն ունեմ, որ նկատի առնելով տարածաշրջանում գոյություն ունեցող զգայուն վիճակն ու Սիրիայում ներքին բախումները, ԱՄՆ-ում որոշ հոսանքներ կարող են դա լարվածությունների սրման ու բախման գնալու համար պատրվակ ծառայեցնել»:

«Հիմնականում եթե ԱՄՆ-ն ոտնահարի միջուկային համաձայնությունն Իրանը որպես անկախ մի երկիր կարող է կատարել այն ինչը ինքը հարմար է նկատում»,-հավելեց Վալշը:

«Իրանի միջուկային ծրագիրը՝ պատճառներ, հետևանքներ ու այլընտրանքներ» գրքի հեղինակը ՀԳՀԾ-ի հանդեպ Սիոնիստական Ռեժիմի որդեգրած քաղաքականությունը զարմանալի համարեց և ասաց. «Չգիտեմ թե ինչպե՞ս են կարողանում ողջունել ՀԳՀԾ-ի ոչնչացումն ու պատերազմը և ի՞նչ են խորհում»:

Վալշն անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի մասին Բենյամին Նեթանյահուի անցած երկուշաբթի օրվա շոուին, հավելեց. «Բոլոր նրանց համար ովքեր այս ամբողջ տարիների ընթացքում հետևել են Իրանի միջուկային հարցի շուրջ զարգացումներին զարմանալի չի կարող թվալ այն որ կարևոր մի որոշման մասին հայտարարվելուց գրեթե 10 օր առաջ նման հավականություններ են արծարծվում»:

Նա պատասխանելով այն հարցին, թե արդյոք Նեթանյահուի ելույթը փորձում էր հող նախապատրաստել ՀԳՀԾ-ից Թրամփի հրաժարման համար, ասաց. «Նեթանյահուի ելույթն անգլերեն լեզվով էր ու պարզ կերպով փորձում էր ազդել ամերիկացիների վրա»:

Միջուկային հարցերի փորձագետն անդրադառնալով ՀԳՀԾ-ի դեմ Սպիտակ տան կողմնորոշման հանդեպ ԵՄ-ում գոյություն ունեցող տարաձայնություններին, ասաց. «Բրիտանիան, Գերմանիան ու Ֆրանսիան ցանկանում են մնալ ՀԳՀԾ-ում և գործադրել այնպիսի քաղաքականություններ, որոնք նրանց ընկերություններին կապահովագրեն ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց: Նրանք ՀԳՀԾ-ում մնալուց բացի այլ քայլ չեն կարող անել»:

«Հիմնական հարցն այն է, որ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքներ հնչեցվելու դեպքում զգուշավոր քայլերի դիմող եվրոպական ընկերություններ նույնիսկ Եվրոպայի պաշտպանող հովանոցի գոյության դեպքում Իրանի հետ առևտրի հարցում առավել զգուշավոր կլինեն»,-հայտարարեց փորձագետը»:

Նա ասաց. «Իմ համոզմամբ շատ հավանական է, որ ԱՄՆ նախագահը հրաժարվի երկարացնել պատժամիջոցների առկախման ժամկետը, սակայն հենց այդքանով բավարարվի: Կարող է պատահել գանձապահության նախարարությանը կարգադրի մեկ կամ երկու ամիսների ընթացքում պատժամիջոցների վերականգնման ձևի կապակցությամբ որոշում ընդունի ու այդ ընթացքում ՀԳՀԾ-ի մյուս կողմերից պահանջի շարունակել բանակցությունները»:

Մասաչուսետսի համալսարանի դասախոսը պատասխանելով այն հարցին, թե Ջոն Բոլտոնին Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական նշանակելով արդյոք Թրամփը ցանկացել է որևէ մեսիջ հղել ՀԳՀԾ-ի միջազգային կողմերին, ասաց. «Այս նախագահը ռազմավարական հայացքներ չունի: Նա մտածողության տեսակետից այն աստիճանի չէ, որ նման քայլեր փորձ կատարի մեսիջ հղել: Թրամփը մի անգամ ասել է, որ ես Բոլտոնի հետ չեմ աշխատի, քանի որ նրա բեղերն ինձ դուր չեն գալիս, բայց Բոլտոնն իր ընկերական կապերի միջոցով կարողացավ ազգային անվտանգության խորհրդական դառնալ»:

«Թրամփի որոշումների հիմքում ընկած են ոչ թե ռազմավարական հայացքներն, այլ անձնական ցանկությունները»:

 

 

Ժամանակ

Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է լուծարի ԱԺ-ն

 

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավաստիացնում է, որ մայիսի 8-ին իրենց խմբակցության անդամները կամ գոնե նրանց մի մասը կքվեարկի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին, և նա կընտրվի վարչապետ:

Մի քանի ՀՀԿ-ականներ արդեն հայտարարել են, որ իրենք չեն պատրաստվում քվեարկել Փաշինյանի օգտին: Թե քանիսը կողմ, իսկ քանիսը դեմ կքվեարկեն, հայտնի չէ, բայց մի բան պարզ է, որ այսպիսի խորհրդարանը չի կարող արդյունավետ աշխատել, և վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը պետք է իրականացնի իր «ճանապարհային քարտեզի» հաջորդ կետը՝ լուծարի խորհրդարանը և կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

 

 

Ժողովուրդ

ՀՀԿ քաղաքական մասը դեմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանին

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական երեք ուժերը՝ ՀՅԴ-ն, «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները երեկ Նիկոլ Փաշինյանին առաջադրել են վարչապետի պաշտոնում. անհրաժեշտ 35 պատգամավորի փոխարեն հավաքվել է 41-ի ստորագրություն:

Ինչպես հայտնի է` ՀՀԿ-ն հայտարարել է, թե ոչ միայն չի խանգարի, այլև քվեարկությամբ կօգնի ԱԺ 1/3-ի նախաձեռնությամբ առաջադրված թեկնածուին ընտրվել պատգամավոր:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, սակայն, որ ՀՀԿ քաղաքական մասն, այնուամենայնիվ, դեմ է քվեարկելու Ն. Փաշինյանին: Սակայն ՀՀԿ խմբակցությունից կողմ ձայներն ապահովելու են:

Կողմ են քվեարկելու ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ Արսեն Միխայլովն ու Կնյազ Հասանովը: Վերջինս երեկ մեր թղթակցի հետ զրույցում նույնիսկ խոստովանել է, թե անգամ մայիսի 1-ին էր ցանկանում կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանին, սակայն փաստորեն զոհ է գնացել խմբակցության որոշմանը:

Փաշինյանին կողմ կքվեարկեն նաև գեներալները, օրինակ՝ Սեյրան Սարոյանը, առաջին փուլում, հիշեցնենք, հակառակ ՀՀԿ որոշման` Փաշինյանին կողմ քվեարկեց նաև գեներալ Ֆելիքս Ցոլակյանը:

Փաշինյանի օգտին քվեարկել են պատրաստվում նաև մի քանի գործարարներ, որոնք մայիսի 1-ին ևս մտադրվել էին այդպես վարվել, սակայն վերջին պահին նրանց ստիպել են հրաժարվել այդ մտադրությունից»:

 

 

Tert.am

ԱՄՆ-ը պատրաստ է համագործակցել Հայաստանի նոր կառավարության հետ, երբ այն կազմվի. Պետդեպ

 

Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը Հայաստանի, հայ ժողովրդի և նրանց խորհրդարանի անդամների ներքին հարցն է:

Այս մասին է ասել ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակներից մեկը` ավելացնելով.«Մենք վստահ ենք, որ նրանք այդ հարցը կլուծեն խաղաղ եղանակով և Սահմանադրության ու բոլոր կանոնների համաձայն: Մենք, որպես Հայաստանի բարեկամ երկիր ու գործընկեր, միշտ խրախուսել ենք քաղաքական փակուղուց դուրս գալու նպատակով կառուցողական երկխոսության գնալը: Հիմա էլ հորդորում ենք նոր կառավարության խաղաղ ձևավորում՝ համաձայն բոլոր կանոնների և ի նպաստ բոլոր հայերի շահերի:

Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են: Եվ մենք պատրաստ ենք երկու կողմերի համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ սերտորեն աշխատել նոր կառավարության հետ, երբ այն կազմավորվի»,-ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը: