Ռուսաստանը կարևորում է միջազգային բեմերում համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90564-Ռուսաստանը_կարևորում_է_միջազգային_բեմերում_համագործակցությունը
Հինգշաբթի օրը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Չինաստանի և Քսանի խմբի հետ Ռուսաստանի համագործակցությունը միջազգային համագործակցության լավ օրինակ է: Նա նշել է.«Այսօր համաշխարհային մասշտաբով տնտեսական նոր ուժի նոր կենտրոններ և քաղաքական ազդեցություն են ձևավորվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2018 13:56 Asia/Tehran
  • Ռուսաստանը կարևորում է միջազգային բեմերում համագործակցությունը

Հինգշաբթի օրը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Չինաստանի և Քսանի խմբի հետ Ռուսաստանի համագործակցությունը միջազգային համագործակցության լավ օրինակ է: Նա նշել է.«Այսօր համաշխարհային մասշտաբով տնտեսական նոր ուժի նոր կենտրոններ և քաղաքական ազդեցություն են ձևավորվում»:

Մոսկվան պնդում է, որ պետք է ծավալել միջազգային ուժերի հետ համագործակցությումը և բազմակողմանի դիրքորոշումները: դա պայմանավորված է Արևմուտքի միաբևեռ քաղաքականությամբ և այդ քաղաքականության հետևանքներով: Ռուսաստանը բազմիցս ընդդիմացել է Արևմուտքի կողմից միաբևեռ համաշխարհային համակարգի ստեղծմանը ՝ բազմաբևեռ քաղաքականությունն իր արտաքին քաղաքականության օրակարգում դնելով: 

Արևմուտքը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, Սառը պատերազմից հետո միջազգային օրենքներին դեմ գործելակերպ է որդեգրել և տարբեր պատրվակներով երկրների ներքին գործերին միջամտելով, ռազմական հարձակումներով և մյուս երկրների գրավման միջոցով փորձել է իրականացնել իր ծրագիրը: ԱՄՆ-ը  որոշ դեպքերում, ինչպես օրինակ եղավ Սիրիայի վրա հրթիռային հարձակման դեպքում, փորձում է ղեկավարել իր եվրոպացի գործընկերներին: ԱՄՆ միաբևեռ քաղաքականությունը շարունակվել է Թրամփի նախագահության օրոք: Այդպիսով, ԱՄՆ-ն իրեն համարում է աշխարհի միակ գերհզոր պետությունը և այդ սին մտքերով էլ ցանկանում է կարգավորել համաշխարհային խնդիրները: Վերջին տարիներին Մոսկվան այդ պատճառներով է քննադատել Վաշինգտոնին: 
Մոսկվայի կարծիքով ԱՄՆ այդ դիրքորոշումը խափանել է ԱԽ-ի պարտականությունների կատարումը և միջազգային բեմերում անկարգության պատճառ է դարձել: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել է, որ ԱՄՆ ղեկավարած միաբևեռ համակարգը Ռուսաստանի համար ընդունելի չէ և Մոսկվան երբեք չի ընդունելու այդ համակարգը: Մոսկվայի արտաքին քաղաքականության  գլխավոր նպատակն աշխարհում բազմաբևեռ համակարգի ստեղծումն է: Այդ ուղղությամբ Ռուսաստանը ցանկանում է Չինաստանի նման նորաստեղծ ուժերի հետ միջազգային բեմերում ծավալուն համագործակցություն ունենալ: Մոսկվայի կարծիքով, Չինաստանի հետ համակողմանի գործակցությունը կարող է դառնալ 21-րդ դարում ժողովուրդների միջև հարաբերությունների լավ օրինակ: Հաշվի առնելով համաշխարհային քաղաքական ու տնտեսական զարգացումները, Ռուսաստանը համոզված է, որ միջազգային նոր խմբերը պետք է փոխարինեն նախորդներին: Խմբեր ու կառույցներ որոնք կորցրել են իրենց առաքելության իմաստը: Օրինակ Քսանի խումբը, որում ընդգրկվում են արդյունաբերական ու տնտեսապես հզոր երկրներ և տարածաշրջանային կառույցներ: Խմբի դերակատարությունը գնալով մեծանում է : Մյուս կողմից Արևմուտքի արդյունաբերական խումբը ՝ Մեծ յոթնյակն այլևս միայնակ անկարող է կարգավորել հարցերը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համոզմամբ, այսօր առավել քան երբևէ բազմաբևեռությունն անհրաժեշտություն է: Անկասկած Արևմուտքը դեմ է Ռուսաստանի բազմաբևեռ քաղաքականությանը: Ուստի արևմտյան երկրներն իրենց ջանքերը կենտրոնացրել են, որպեսզի խոչընդոտեն այդ բազմաբևեռ քաղաքականության իրականացմանը: