Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորը կարևորել է սիրիահայերի դերն այդ երկրի կյանքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90598-Սիրիայի_խորհրդարանի_հայ_պատգամավորը_կարևորել_է_սիրիահայերի_դերն_այդ_երկրի_կյանքում
Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը հարցազրույց է տվել սիրիական պետական հեռուստաընկերությանը, որում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության, Հայաստանի և սիրիահայերի հետ կապված հարցերի:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Մայիս 05, 2018 05:25 Asia/Tehran
  •  Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորը կարևորել է սիրիահայերի դերն այդ երկրի կյանքում

Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը հարցազրույց է տվել սիրիական պետական հեռուստաընկերությանը, որում անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության, Հայաստանի և սիրիահայերի հետ կապված հարցերի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, սիրիական խորհրդարանի հայազգի պատգամավորն անդրադարձել է Եփրատի շրջանում իրականացված ցեղասպան գործողություններին և սիրիական գրականության մեջ դրանց արձագանքներին:

Արիսյանը նկատել է հայերի կարևոր դերը  Սիրիայում առկա  բազմազանության և բազմամշակութային դրսևորումներում:

Պատգամավորը նաև շեշտել է Սիրիայի խորհրդարանում իր ներկայության քաղաքական կարևորությունը` որպես սիրիահայ կին պատգամավոր:

armenpress.am