ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը մայիսի 14-ին տեղի կունենա Սոչիում
Մայիս 05, 2018 06:10 Asia/Tehran
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը մայիսի 14-ին կկայանա Սոչիում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Գագաթնաժողովի նախապատրաստումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել Է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: «Քննարկվել են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ 2018 թվականի մայիսի 14-ին Սոչի քաղաքում պլանավորված նիստի նախապատրաստման հարցերը»,-ասված Է հաղորդագրության մեջ: «Ղեկավարները նաեւ շնորհավորանքներ են փոխանակել Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա առաջիկա տոնակատարության կապակցությամբ»,-նշել են Կրեմլում:
armenpress.am
Պիտակ