Մամուլի տեսություն 05-05-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i90608-Մամուլի_տեսություն_05_05_2018
Ինչպես ասված է լուրերում ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև բանակցության մանրամասնություններից տեղյակ աղբյուրներ «Ֆայնանշալ Թայմզ»-ին ասել են, որ որպես ՀԳՀԾ-ի լրացուցիչ համաձայնության նախագծի մի բաժին Իրանի դեմ պատժամիջոցներ գործադրելու հարցում երկու կողմի պաշտոնատարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2018 06:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 05-05-2018

Ինչպես ասված է լուրերում ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև բանակցության մանրամասնություններից տեղյակ աղբյուրներ «Ֆայնանշալ Թայմզ»-ին ասել են, որ որպես ՀԳՀԾ-ի լրացուցիչ համաձայնության նախագծի մի բաժին Իրանի դեմ պատժամիջոցներ գործադրելու հարցում երկու կողմի պաշտոնատարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Քեյհան

Եվրոպան Իրանի ժողովրդի գրպանից տուրք է վճարում ԱՄՆ-ին

 

Ինչպես ասված է լուրերում ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ-ի ու Եվրոպայի միջև բանակցության մանրամասնություններից տեղյակ աղբյուրներ «Ֆայնանշալ Թայմզ»-ին ասել են, որ որպես ՀԳՀԾ-ի լրացուցիչ համաձայնության նախագծի մի բաժին Իրանի դեմ պատժամիջոցներ գործադրելու հարցում երկու կողմի պաշտոնատարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Հեղափոխության ճակատագրով մտահոգվողներն անգամներ ընդգծել են այն կետը, որ արևմուտքն ու նրանց գլխավորող ԱՄՆ-ն հավատարիմ չեն իրենց ստանձնած պարտավորություններին, Նրանք բանակցությունների ժամանակ անարդար պահանջներ պարտադրեցին Իրանի ժողովրդին և դրա դիմաց պարտավորություն ստանձնեցին չխոչընդոտել Իրանի ժողովրդի անվիճելի իրավունքների իրագործումն, այդ թվում աշխարհի հետ ազատ առևտրի հնարավորությունը: Իրանը ՀԳՀԾ-ի շրջագծում ներկայացված պարտավորությունների տեսքով համաձայնեց նրանց պահանջներին ու դրանք գործադրեց, այնպես որ «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան օրաթերթը հինգշաբթի օրը մի  հաղորդման մեջ գրեց. «Միջազգային դիտորդների, արտասահմանյան երկրների ու նույնիսկ ԱՄՆ պետքարտուղարության դիտանկյունից Իրանը հավատարիմ է եղել միջուկային համաձայնության կետերին», այդուհանդերձ եվրոպական երեք երկրները չեն կատարել ստանձնած պարտավորությունները:

Փաստերը վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն ու եվրոպական երեք երկրներ ներկայացում են կազմակերպել և այդ ներկայացման մեջ յուրաքանչյուրը վարպետորեն մշակել է իր դերը: Այս ներկայացման մեջ իր դերակատարությունն ունի նաև Ղոդսը բռնազավթած ռեժիմի նախագահ Նեթանյահուն, որի բեմադրած նոր շոուն, այն էլ այն պահին, երբ Թրամփը պատրաստվում է երկարացնել համաձայնության ժամկետը, վկայում է այդ մասին:

Ներկայացման մյուս արարում Եվրոպան հանդես պիտի գա միջուկային համաձայնության փրկչի դերում և դա լինելու է այնպես, որ Թրամփին առաջարկելու է ՀԳՀԾ-ի լրացուցիչ մի փաթեթ և ապա Իրանին ասելում է, որ մեծ դժվարությամբ կարողացել է ԱՄՆ-ին համոզել, որպեսզի մնա այս համաձայնության մեջ պայմանով, որ Իրանն ընդունի այդ լրացուցիչ փաթեթը:

Այս միջոցին իրանցիներին հուզող հարցն է, որ Եվրոպան ինչպե՞ս է իրեն թույլ տվել Իրանի մեծ ժողովրդի անունից հանդես գալ ու Իրանի ժողովրդի գրպանից տուրք վճարել ԱՄՆ-ին:

 

Ջոմհուրի Էսլամի

ԱՄՀ-ն Իրանի տնտեսական խոշոր ցուցանիշների մասին կանխատեսում է կատարել

 

 Արժույթի միջազգային հիմնադրամն Իրանի տնտեսական խոշոր ցուցանիշների մասին իր վերջին զեկույցում կանխատեսեց, որ Իրանի արտարժութային պահուստն ընթացիկ տարում 13,3 միլիարդ դոլար հավելում կրելով գերազանցելու է 108 միլիարդ դոլարը:

ԱՄՀ-ն Միջին Արևելքի տնտեսական հեռանկարը խորագրով իր զեկույցների շարանում կանխատեսել է, որ ընթացիկ տարվա ընթացքում Իրանի տնտեսական աճը կազմելու է 4 տոկոս, իսկ ինֆլյացիան լինելու է 12,1 տոկոս: ԱՄՀ-ն անցած տարվա ընթացքում Իրանի տնտեսական աճը 4,3 տոկոս, իսկ ինֆլյացիան 9,9 տոկոս է հաշվարկել:

Այս զեկույցի համաձայն Իրանի ՀՆԱ-ն 2017 թվականին 431,9 միլիարդ դոլար է եղել, ինչը նախատեսվում է 2018 թվականին իջնի 418,9 միլիարդ դոլարի:

Միջազգային այս կառույցը նաև կանխատեսել է, որ Իրանի ոչ-նավթային բաժնի աճը 2017 թվականին գրանցված 4 տոկոսից այս տարի իջնելու է 3,8 տոկոսի: Նավթային բաժնի աճն էլ, որ անցած տարի 5,2 տոկոս է եղել, այս տարի իջնելու է 4,6 տոկոսի:

2017 թվականին Իրանն օրական արտադրել է 3,8 միլիոն բարել նավթ, որի 2,46 միլիոն բարելն արտահանել է և կանխատեսվում է, որ 2018 թվականին Իրանի արտադրաչափը պահպանվի օրական 3,8 միլիոն բարելի սահմաններում, սակայն արտահանումը բարձրանա օրական 2,66 միլիոն բարելի:

Իրանում գազի արտադրությունն էլ 2018 թվականին կազմելու է օրական 5,32 միլիոն բարել, իսկ նույն տարվա ընթացքում արտահանումը օրական 0,22 միլիոն բարել է լինելու:

ԱՄՀ-ն Իրանում կանխիկ գումարի աչը 23,8 տոկոս է կանխատեսել, որը նախորդ տարվա 23,5 տոկոսի համեմատությամբ չնչին կրճատում է ունենալու:

2017 թվականին Իրանն արտահանել է 109,5 միլիարդ, իսկ ներկրել 91,6 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ ապրանք ու ծառայություն: Կանխատեսման համաձայն այս տարի Իրանի արտահանման արժեքը 130,3 միլիարդ, իսկ ներկրումը ՝ 1,3,3 միլիարդ դոլար է լինելու:

 

Ալիք

Իրանական ապրանքը հայերի մոտ թերահավատություն է առաջացնում որակի առումով, բայց…

 

Իրանի Ալբորզ նահանգի նախաձեռնությամբ 40-ից ավելի ընկերություն Հայաստանում մասնակցում է իրանական արտադրանքի ցուցահանդեսին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ցուցահանդեսի կազմակերպիչ, իրանահայ բիզնես խորհրդատու Արա Շահբազյանը, ներկայացված են տարբեր ոլորտների առաջատար ընկերություններ, այդ թվում՝ սննդի, խմիչքների, շինարարության, խոհանոցային տեխնիկայի և պարագաների, մաքրող միջոցների: «Ալբորզ նահանգը Իրանի արդյունաբերական նահանգներից է, այստեղ են տեղակայված արտադրության, ծառայությունների ոլորտի ամենամեծ ընկերությունները»,-ասաց մեր զրուցակիցը։

 

Նրա խոսքով՝ իրանցի գործարարները Հայաստանը դիտարկում են որպես կամուրջ դեպի աշխարհ: «Ինչպես գիտեք, Իրանում առևտրային առումով փակ իրավիճակ է, Հայաստանն իրենց համար ամենալավ բիզնես միջանցքն է դեպի աշխարհ: Կան ընկերություններ, որոնք կարող են արտադրություն ծավալել Հայաստանում, և դուրս գալ տարբեր շուկաներ: Դա օգուտ կլինի նաև Հայաստանին, քանի որ կիսապատրաստի ապրանքի վրա, որը այստեղ ամբողջացնելով և փաթեթավորվելով,  կգրվի հայկական արտադրանք»,-ասաց Արա Շահբազյանը:

Նա նկատեց, որ իրանական ապրանքը հայերի մոտ թերահավատություն է առաջացնում որակի առումով, որը տարիներից եկած տպավորություն է՝ չնայած ցուցահանդեսին ներկայացված են ամենավերջին տեխնոլոգիայով պատրաստված ապրանքներ: Նրա դիտարկմամբ՝ ցուցահանդեսը կարող է կոտրել այդ կարծրատիպերը: «Իրանական արտադրանքը եվրոպականի հետ համեմատելիս երբեմն հնարավոր է մի քանի անգամ բարձր որակի լինեն, գնային առումով էլ ավելի էժան: Սա լավ առիթ է ճանաչելու իրանական ընկերություններն ու հետագա համագործակցություն հաստատել»,-ընդգծեց Արա Շահբազյանը:

Ցուցահանդեսը բացվել է մայիսի 3-ին, կգործի մայիսի 6-ը ներառյալ «Երևան էքսպո» ցուցահանդեսային սրահում: Վաղը կկայանան գործարար հանդիպումներ հայկական ընկերությունների հետ:

 

 

Ժողովուրդ

ՀՀ-ում կստեղծվի երկիշխանություն, որտեղ ԱԺ-ի և կառավարության միջև սկիզբ կառնի լուրջ հակամարտություն

 

«Հայաստանում առաջիկայում սահմա­նադրական ճգնաժամ է սպասվում: Սա այն բանից հետո, Երբ ԱԺ-ն ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրի վարչապետ, բայց ամեն գնով փորձի ձախողել Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը: Ըստ այդմ, Հայաստանում կստեղծվի երկիշխանություն, որտեղ ԱԺ-ի և կառավարության միջև սկիզբ կառնի լուրջ հակամարտություն, կոշտ դիմադրություն: Եվ հատկապես օրենսդիր իշխանությունը վայրկյան անգամ չի վարանի տարատեսակ խոչընդոտներ հարուցելու գործադիրի ճանապարհին՝ ձախողելու վերջինիս ծրագրերը:

Գործադիր իշխանությունը կգլխավորի Ն. Փաշինյանը, որին ՀՀԿ խորհրդարանական մեծամասնությունը «հոգու խորքում» դեմ է: Փաշինյանին հեշտությամբ կհաջողվի ձևավորել իր ժամանակավոր կառավարությունը, քանի որ նախարարներին նշանակում է նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:

ՀՀԿ-ն դե յուրե կշարունակի մնալ իշխանության ղեկին՝ որպես խորհրդարանական մեծամասնություն: Դա հնարավորություն կտա ՀՀԿ-ին էապես ազդել օրենսդրական դաշտում որոշումներ կայացնելու գործընթացի վրա»,-գրում է «Ժողովուրդը»:

Թերթի ձևակերպմամբ՝ ՀՀԿ-ն հանգիստ կկարողանա խորհրդարանում մերժել ցանկացած օրինագիծ, ավելին՝ կկարողանա օրենսդրական այնպիսի բազա ստեղծել, որով կնվազեցվեն կամ կկրճատվեն վարչապետի լիազորությունները: